Рубрика: ՈՒսուցչի օգնական

Ուսուցչի օգնականի ծրագիր (4–6-րդ դասարաններ)

Նպատակ

Նպաստել 4–6-րդ դասարանի սովորողների կրթական, սոցիալական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը՝ ապահովելով յուրաքանչյուր սովորողի ակտիվ, անվտանգ և արդյունավետ մասնակցությունը ուսումնական գործընթացին։

Խնդիրներ

  • աջակցել սովորողի անհատական կրթական ուղու կազմակերպմանը,
  • խթանել սովորողների ինքնուրույն գործունեությունը,
  • նպաստել ներառական կրթական միջավայրի զարգացմանը,
  • աջակցել նախագծային և հետազոտական աշխատանքներին,
  • զարգացնել սովորողների հաղորդակցական և համագործակցային հմտությունները,
  • նպաստել մեդիահմտությունների զարգացմանը։


Գործունեության ուղղություններ

1. Սովորողի ուսումնառության աջակցություն

Գործողություններ

  • դասերի ընթացքում անհատական աջակցություն,
  • առաջադրանքների պարզաբանում,
  • ուսումնական նյութերի հարմարեցում,
  • սովորողի ինքնուրույն աշխատանքի խթանում։

Արդյունք

Սովորողը կարողանում է առավել ինքնուրույն կազմակերպել իր ուսումնական գործունեությունը։


2. Նախագծային ուսուցման աջակցություն

Գործողություններ

  • մասնակցություն նախագծերի կազմակերպմանը,
  • սովորողների հետ տեղեկատվության հավաքագրում,
  • հետազոտական աշխատանքի աջակցություն,
  • նախագծերի ներկայացումների նախապատրաստում։

Արդյունք

Սովորողները դառնում են նախաձեռնող և ակտիվ մասնակիցներ նախագծային գործունեության մեջ։


3. Ընթերցանության և խոսքի զարգացում

Գործողություններ

  • ընթերցողական ակումբների աջակցություն,
  • խմբային քննարկումներ,
  • ստեղծագործական պատմությունների կազմում,
  • բանավոր ներկայացումների կազմակերպում։

Արդյունք

Զարգանում են ընթերցողական, խոսքային և ներկայացման հմտությունները։


4. Սոցիալական և հուզական զարգացում

Գործողություններ

  • համագործակցային խաղեր,
  • դասարանական քննարկումներ,
  • կոնֆլիկտների խաղաղ լուծման աջակցություն,
  • ինքնաճանաչողական գործունեություններ։

Արդյունք

Բարելավվում են սովորողների հաղորդակցման և համագործակցության հմտությունները։


5. Մեդիակրթական գործունեություն

Գործողություններ

  • բլոգավարության աջակցություն,
  • լուսանկարների և տեսանյութերի պատրաստում,
  • մեդիանյութերի հրապարակման աջակցություն,
  • թվային գործիքների կիրառման ուսուցում։

Արդյունք

Սովորողները ձեռք են բերում մեդիա և թվային գրագիտության հմտություններ։


6. Ճամփորդությունների և ուսումնական միջավայրի աջակցություն

Գործողություններ

  • ուսումնական ճամփորդությունների ընթացքում ուղեկցում,
  • սովորողների մասնակցության խթանում,
  • անվտանգության կանոնների պահպանման աջակցություն,
  • ճամփորդությունների արդյունքների ամփոփում։

Արդյունք

Սովորողները ձեռք են բերում փորձառական ուսուցման հմտություններ։


Սպասվող արդյունքներ

  • Սովորողների ակտիվ մասնակցություն կրթական գործընթացին։
  • Ինքնուրույնության և պատասխանատվության զարգացում։
  • Ներառական և համագործակցային միջավայրի ամրապնդում։
  • Նախագծային գործունեության արդյունավետ իրականացում։
  • Մեդիագրագիտության և հաղորդակցական հմտությունների զարգացում։
  • Սովորողների կրթական առաջընթացի դրական դինամիկա։

Արդյունքների գնահատում

  • Դիտարկումներ,
  • Սովորողների աշխատանքների վերլուծություն,
  • Նախագծերի արդյունքներ,
  • Մեդիանյութերի հրապարակումներ,
  • Ուսուցիչների և ծնողների հետ քննարկումներ,
  • Կիսամյակային և տարեկան հաշվետվություններ։

Рубрика: ՈՒսուցչի օգնական

Ուսուցչի օգնական

Ուսուցչի օգնականի գործունեությունը ՝

Օրացույց

Ուսումնական տարվա ընթացքում աշխատում ենք դասվարների օրացույցի համաձայն։

  • Տեխնոլոգիական գործունեություն

Ուսումնական աշխատանք ագարակում

Պարտիզապուրակային աշխատանք

Տեխնոլոգիական աշխատանք տեխնոլոգիայի լաբորատորիայում

Բնագիտական աշխատանքներ, փորձեր բնագիտության լաբորատորիայում

  • Անհատական աշխատանք

Հատուկ կարիքով սովորողներ

Առանձնակի շնորհներ ունեցող սովորողներ

Այլ աշխատանք

Նախագծեր

«Լողափնյա աշուն» նախագիծ

«Տեխնոլոգիական  աշխատանք» դասվարների հետ

«Ես կարողանում եմ» նախագիծ

Հեծանվավարության ստուգատես

Рубрика: ՈՒսուցչի օգնական

«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողներ
Տևողությունը՝ 30.08-30.09

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ մաս: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թեթևացնելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերում, որտեղ սովորողները սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է ցնցուղի ընդունումը ու նախավարժանք
  • Լողը
  • Ջրային խաղեր
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր խաղալ
  • Լողափնյա ընթերցումներ իրականացնել։

Աշնան տաք օրերին սովորողները կարող են շարունակել լողալը Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազաններում, կոփվել, մարզվել:

Ամփոփում՝ ֆոտոպատում, տեսապատում։