Рубрика: Հայրենագիտություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:

Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ: Պատճառներից մեկն Էլ այն էր, որ, ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առա­ջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ: Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ: Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով Գագիկ II թագավորին՝ կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց: Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից: Գագիկ թագավորի մերձավորներից մեկը’ Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080 թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում’ գրավեց Բարձրբերդ ամրոցը: Ռուբեն իշխանին և նրա հաջորդներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռքբերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները: Այսպես, հայ­րենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական Նոր պետու­թյուն:

Կիլիկիայի հայոց թագավորությունը

Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով: Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն Առաջինը կարողացավ բարի դրացիական հարաբերություններ հաստա­տել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա մահմեդական և խաչակրաց պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։ Այնքան բարձր էր Լևոն II-ի հեղինակությունը, որ բյուզանդական կայսրը հորդորում էր նրան չվերցնել Հռոմի պապի և գերմանական կայսեր ուղարկած թագը, այլ ընդունել միայն իրենը։

1198 թ. հունվարի 6-իՆ Տարսոն քաղաքի Մայր տաճարում ԼևոՆ II-ը թագադրվեց որպես թագավոր ամեՆայՆ Հայոց և Կիլիկիայի։ Այդ թագադրությունը ժամանակակիցները գնահատեցին որպես Հայոց թագավորության վերականգնում։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին Ամենայն հայոց թագավոր’ դրանով իսկ շեշտելով, որ իրենք ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։

Լևոն II-ի օրոք Կիլիկիայի հայոց պետության սահմանները արևելքում հասնում էին մինչև Եփրատ, հյուսիսում’ Տավրոսի լեռներ: Ավելի քան 500 կմ եր­կարություն ունեին թագավորու­թյան ծովային սահմանները։

Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր, իսկ Այասը, Տարսոնը և ծովափնյա մյուս քաղաքները միջազգային առևտրի կենտրոն­ներ էին։ Այստեղ առևտուր էին անում տասնյակ երկրներից եկած տարբեր ազգերի մարդիկ’ հ ո ւյ ն եր , ի տա լա ց ի ն եր , ա ս ո ր ի — ներ, հրեաներ։

Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով: Քաղաքների բնակիչներն անգամ հագուստով ու սովորույթներով սկսել էին նմանվել եվրոպացիներին: Ձգտումը դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք շատերին էր հրապուրում, բայց քիչ չէին նաև դրա հակառակորդները:

Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր: Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում նրբին ար­վեստով: Նրա զարդարած մա­գաղաթյա ձեռագրերը ապշեց­նում ու հիացնում էին դիտողին: Ռոսլինի մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տա­ճար է մանրակերտում:

Ձեռագրեր զարդարելու խնդրանքով Թորոս Ռոսլինին էին դիմում Կիլիկյան Հայաստանի նշանավոր շատ իշխաններ: Նրան դիմել է նաև կաթողիկոս Կոստանդինը, որը Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել: 1250թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր: Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ:

Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա նրա ստորագրությունը: Այդ յոթից միայն մեկն է պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսները Երուսաղեմում են, Ստամբուլում (Կոստանդնուպոլիս) և այլ քաղաքներում:


 Խաչակրաց շարժումը սկսվել է 11-րդ դարի վերջում’ Հռոմի պապի նախա­ձեռնությամբ: Շարժման մասնակից եվրոպացի խաչակիր ասպետները Արևելքում հիմնադրեցին մի շարք պետություններ, որոնցից էին Երուսաղեմի և Կիպրոսի թագավորությունները, Կիլիկիային սահմանակից Անտիոքի դքսությունը։

Рубрика: Հայրենագիտություն

ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԷՊՈՍՆԵՐԸ

ԳԻԼԳԱՄԵՇԻ ԷՊՈՍԸ

Գիլգամեշը Շումերի Ուրուկ քաղաքի արքան էր, որը նաև հզոր ռազմիկ էր։ Բնակիչները նրան չէին սիրում՝ մեղադրելով վայրագության մեջ։ Ի պատասխան մարդկանց խնդրանքին՝ աստվածուհիներից մեկը կավից ստեղծում է Էնկիդուին՝ անտառում ապրող վայրի մարդուն, որը պետք է պայքարեր Գիլգամեշի դեմ՝ նրան խելամտություն սովորեցնելով: Նրանք կռվի են բռնվում, սակայն ոչ ոք չի հաղթում, և արդյունքում Գիլգամեշը և Էնկիդուն ընկերանում են։

Էնկիդուի մահից հետո Գիլգամեշը խոր վիշտ է ապրում և գնում է անմահությունը գտնելու։

ՀՈՒՆԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ


Հույն ժողովրդի դյուցազներգությունը «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են, որոնք պատմում են Տրոյական պատերազմի և նրա հերոսներից մեկի՝ Ոդիսևսի մասին: Տասը
տարի Ոդիսևսը մասնակցում է Տրոյական պատերազմին, տասը տարուց ավելի էլ տևում է նրա վերադարձը հայրենի Իթակե, որտեղ նրան սպասում էին հավատարիմ կինը և որդին: Ոդիսևսը, ամեն տեսակի փորձություններ հաղթահարելով, դիմանալով տարբեր
գայթակղությունների, վերադառնում է հայրենիք:

Եվ ոչ մի բան սրտին այնքան հաճելի չէ, որքան երկիրը
հայրենի

Ու ծնողներն, եթե նույնիսկ օտար երկրում մարդ ապրում է
պերճապաճ
Ապարանքում, սակայն հեռու իր ազնվագույն ծնողներից:

  • Ինչի՞ մասին է հունական դյուցազներգությունը:
  • Ո՞վ է Ոդիսևսը, ինչպե՞ս նրան կբնութագրես:

Рубрика: Без рубрики

Բագրատունյաց արքայատոհմ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:

  • Բագրատունյաց շրջանի ի՞նչ ճարտարապետական կառույցներ են պահպանվել այսօր։
  • Բագրատունիների անունը կրող ի՞նչ վայրեր կան Երեւանում։
Рубрика: Հայրենագիտություն

Արշակունիներ

Մինչ Արշակունիների դարաշրջանը, Հայաստանը ղեկավարում էր հզոր Արտաշեսյանների արքայատոհմը։
Նրանց հիմնադիրը՝ Արտաշես Ա Մեծը, միավորեց հայկական տարածքներն ու կառուցեց նոր մայրաքաղաք՝ Արտաշատը։
Արտաշեսյաններից ամենահայտնին Տիգրան Մեծն էր, ով Հայաստանը վերածեց հզոր տերության՝
թագավորություն, որ ձգվում էր Միջերկրականից մինչև Կասպից ծով։

Սակայն հզորությունից հետո եկավ անկումը։
Տիգրանի մահից հետո թագավորությունը թուլացավ։ Հայաստանը թուլացավ, սկսեցին հարձակվել հզոր պետությունները, օրինակ՝
 Հռոմը արևմուտքից
 Պարթևստանը արևելքից

Հայաստանի անկախությունը թուլացավ, և երբ Արտաշեսյանները կորցրեցին գահը, հայ ժողովուրդը կանգնեց մեծ փոփոխության առջև։


Արշակունիների գահակալությունը (66 թ․ – 428 թ․)

1-ին դարի 66 թ․-ին, երբ Հայաստանը կանգնած էր Պարթևստանի և Հռոմի անընդհատ վատ վերաբերմունքի տակ, որպեսզի կարողանան անկախություն ձեռք բերեն, հայ իշխանները օգնություն խնդրեցին Պարթևների արքայից՝ Տրդատից, ով Արշակունիների տոհմից էր։
Նա դարձավ թագավոր, որպես Տրդատ Ա և հիմնադրեց Արշակունիների արքայատոհմը Հայաստանում։

Տրդատ Ա-ն հռոմեացի Ներոն հռոմեացի կայսեր կողմից պաշտոնապես թագադրվեց, ինչը ցույց էր տալիս, որ Հայաստանը ձգտում էր լավ հարաբերություններ ունենալ և՛ Հռոմի, և՛ Պարթևստանի հետ։ Սա պետք էր, որպեսզի կարողանային երկրում խաղաղություն լիներ։


Քրիստոնեության ընդունումը Արշակունիների ժամանակ

Արշակունիներից ամենահայտնին ու հեղափոխականը Տրդատ Գ Մեծն է։ Նրա օրոք Հայաստանում տեղի ունեցավ մի մեծ իրադարձություն, որը հետագայում մեր ողջ պատմությունը փոխեց ու դարձավ կարևոր փոփոխություններից մեկը՝
301 թ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջին պետությունը, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դարձավ հոգևոր առաջնորդը, իսկ թագավորը՝ հավատքի պաշտպան։
Նրանք միասին կառուցեցին նոր մայրաքաղաք՝ Վաղարշապատը, որտեղ սկսվեց Էջմիածնի պատմությունը։(Կարդա՛ այս պատմությունը, որպեսզի ավելի մանրամասն տեղեկանաս այս իրադարձության մասին)


Թշնամիներ և դաշնակիցներ

Արշակունիների ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու հզոր ուժերի միջև՝
 արևելքում՝ Սասանյան Պարսկաստանը/իրենք եկել են պարթևների փոխարեն, նրանց պարտության մատնեցին ու իրենց դարձան ղեկավար/
 արևմուտքում՝ Բյուզանդական կայսրությունը

Հայ թագավորները հաճախ ստիպված էին ընտրել՝ որ կողմին ենթարկվել, երբեմն դաշնակցելով Բյուզանդիային, երբեմն՝ Պարսկաստանին, միայն թե պահպանեն Հայաստանի անկախությունը։

 Խոսրովի արգելոցը – Աշխարհի հնագույն արգելոցներից

Հիմնադրվել է՝ Թագավոր Խոսրով Կոտակի օրոք (4-րդ դար)- Կոտակ նշանակում է կարճահասակ, նա էլ է հզոր թագավոր եղել, ու զարգացրել երկիրը։

  • Արշակունի Խոսրով Կոտակը հրամայել է ծառապատել տարածքները, որպեսզի ծառերի անտառազարդ շերտով պաշտպանեն մայրաքաղաքները՝
    հատկապես Վաղարշապատն ու Արտաշատը։
  • Այս տարածքը կոչվեց Խոսրովի անտառ
  • Աշխարհում քչերից է, որ հիմնադրվել է թագավորական հրամանով և գործում է մինչ այսօր՝ որպես Խոսրովի անտառ պետական արգելոց։

 Գտնվում է Արարատի մարզում։

Բնությունը

  • Խոսրովի արգելոցում պահպանվում են Հայաստանի բազմաթիվ կենդանիներ ու բույսեր՝
    այդ թվում՝ հովազ, գայլ, արջ, արծիվ, և հնագույն բարդի ծառեր։

Արշակունիների անկումը

Ժամանակի ընթացքում Արշակունի թագավորների իշխանությունը թուլացավ։
Հատկապես 4-րդ դարի վերջում Պարսկաստանը սկսեց ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա։
Վերջին արքան՝ Արշակ Գ, չկարողացավ դիմադրել, և
 428 թ․, Սասանյան Պարսկաստանը վերացրեց Հայաստանի թագավորությունը։
Հայաստանը դարձավ մարկ՝ պարսկական նահանգ՝ առանց թագավորի։


 Բայց հայկական հոգին չմարեց

Թեպետ մենք կորցրեցինք անկախ թագավորությունը, բայց հայ ազնվականները, եկեղեցին ու ժողովուրդը չմոռացան իրենց պետականությունը։
Եվ դարեր անց՝ Բագրատունիները, կրկին կարողացան վերականգնել ազատությունը և հռչակել նոր թագավորություն՝ Անիի մայրաքաղաքով։

Рубрика: Без рубрики

Արտաշեսյաններ

Երկար, շատ երկար տարիներ առաջ, երբ Հայաստանը մեծ ու հզոր երկիր էր, ապրում էր մի խիզախ մարդ՝ անունը Արտաշես։ Նա իմաստուն էր, քաջ ու հոգատար։ Արտաշեսը հաղթեց իր թշնամիներին, միավորեց Երվանդունի արքայատոհմից հետո բաժանված հայկական տարածքները ու դարձավ բոլոր հայերի թագավորը։ Նա էլ հենց դարձավ Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրը։

Արտաշես թագավորը կառուցեց մի նոր մայրաքաղաք, որը կոչվեց Արտաշատ։ Ասում են՝ նույնիսկ Հաննիբալը՝ հին աշխարհի հայտնի զորավարը, խորհուրդ տվեց հենց այդ վայրը ընտրել մայրաքաղաք կառուցելու համար։ Արտաշատը դարձավ Հայաստանի սիրտը։ Այնտեղ ապրում էին մարդիկ, առևտուր էին անում, տոնում էին տոները, սովորում էին ու զարգանում։ Այսօրվա Արարատի մարզկենտրոն Արտաշատն անվանվել է հենց հին մայրաքաղաքի անունով։ Նույնիսկ տեղանքով են համընկնում։ Մայրաքաղաք կառուցում էին այնտեղ․

  • որտեղ գետեր կային (օրինակ՝ Արաքսը, որ ժամանակին այդ տարածքով է հոսել)
  • բլուրներ կային, որոնք կարող էին ծառայել որպես պաշտպանություն թշնամուց,
  • հողը բերրի էր,
  • ճանապարհները հանգիստ էին ու հեշտ հասանելի։

Արտաշեսից հետո նրա զավակներն ու թոռները շարունակեցին թագավորել։ Բայց բոլորից մեծ ու հզոր դարձավ Տիգրան Մեծը՝ Արտաշեսյան արքայատոհմի ամենահայտնի թագավորը։ Նա ոչ միայն պահպանում էր Հայաստանը, այլ նաև մեծացրեց այն այնքան, որ մի ժամանակ մեր երկիրը դարձավ ամենամեծը ողջ շրջանին մեջ։ Նրա օրոք Հայաստանը ուներ ծովից ծով տարածք՝ Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով էին մեր երկրի սահմանները։

Տիգրան Մեծը կառուցեց իր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, ուր ապրում էին գիտուններ, վարպետներ ու վաճառականներ։ Այդ քաղաքում մարդիկ ապրում էին հպարտ ու լավ կյանքով, որովհետև ունեին ուժեղ թագավոր։


Բարեկամներ ու թշնամիներ

Երբ Արտաշեսյան թագավորները թագավորում էին, Հայաստանը շրջապատված էր տարբեր երկրներով։ Ոմանք բարեկամ էին, ոմանք էլ՝ թշնամի։

Բարեկամներ էին Հունաստանը, Եգիպտոսը և երբեմն նաև Պարթևաստանը։ Նրանք հաճախ ուղարկում էին դեսպաններ, պարգևներ, խաղաղության առաջարկներ։ Հայ թագավորները ամուսնանում էին այդ երկրների արքայադուստրերի հետ՝ բարեկամությունը ամրացնելու համար։

Թշնամիներ կային նույնպես։ Օրինակ՝ Հռոմը, երբեմն Պարթևաստանը, ովքեր ուզում էին Հայաստանի հողերը կամ ուզում էին թուլացնել հայոց թագավորին։ Բայց հայ թագավորները չէին վախենում։

Ի՞նչ էին անում հայոց թագավորները, որ երկիրը հզոր լինի։

  • Կառուցում էին նոր քաղաքներ՝ ինչպես Արտաշատն ու Տիգրանակերտը,
  • Ստեղծում էին ուժեղ բանակ, որ թշնամին չհամարձակվի մոտենալ,
  • Մշակում էին արդար օրենքներ, որ ժողովուրդը խաղաղ ապրի,
  • Միավորում էին բաժանված հայկական տարածքները՝ մեկ հայրենիք դարձնելով։

Հայ ժողովուրդը նրանց օրոք ապրում էր հպարտ, ուժեղ ու միավորված։ Արտաշեսյանների ժամանակ Հայաստանը պայծառացավ, հզորացավ, հարստացավ, դարձավ այդ տարածքի ամենահզոր պետություններից մեկը։

Рубрика: 2025-2026 ուսումնական տարի

Մարտ. նախագիծ

Սովորողների բլոգների սպասարկում
Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում

Սովորողների հաշվառում

Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում

3-րդ ուսումնական շրջանի ընտրությամբ գործունեության խմբերի կազմում

5-րդ դասարանցիների մարզական ակումբների խմբերի կազմում

2-րդ ուսումնական շրջանի զարգացման բնութագրերի լրացում

Рубрика: Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր-աղի բլիթների պատրաստում և դրա խորհուրդը

Տյառնընդառաջ

Արհեստները Հայաստանում

Հայոց մայրաքաղաքները

Սովորողների բլոգների սպասարկում
Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում

Սովորողների հաշվառում

Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում

Այլ աշխատանք

  • Դասասենյակի պատասխանատու
  • Հեռավար  ուսուցում
Рубрика: Без рубрики

Մանկավարժական խորհրդի հավաք

Այսօր՝ փետրվարի 18-ին, կայացավ մանկավարժական խորհրդի հերթական հավաքը։Վարեց Գոհար Բալջյանը ներկայացնելով նիստի օրակարգը և կարևորելով առաջիկա նախաձեռնությունների կազմակերպված ու արդյունավետ իրականացումը։ Քննարկվեցին գալիք ամսվա հիմնական անելիքները, մասնավորապես՝ 1-ին դասարանցիների մուտքի ճամբարի կազմակերպչական հարցերը։

Օրակարգի հաջորդ հարցը գարնանային աշխատանքների մեկնարկն էր։ Քննարկվեցին բակի բարեկարգման, կանաչապատմանն ուղղությամբ նախատեսվող քայլերը։

Հավաքի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին։ Տեղեկացվեց մասնակցության պայմանների, ժամկետների և ընթացակարգի մասին։ Նշվեց, որ կամավոր ատեստավորումը կարևոր հնարավորություն է մասնագիտական զարգացման, փորձի վերանայման և կրթության որակի բարձրացման համար։

Рубрика: Без рубрики

Բացահայտում ենք Լոռու մարզը

Վայրը՝ Լոռու մարզ

Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Անի Ենգոյան

Մեկնումը ՝ 

Ժամանումը՝

Նպատակը ՝

Սովորողներին ծանոթացնել Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններին․զարգացնելով սովորողների հայրենաճանաչողական գիտելիքները։

Խնդիրը ՝

  • Ծանոթացնել Լոռու մարզի պատմամշակութային կոթողներին
  • Զարգացնել սովորողների ճանաչողական հետաքրքրությունները
  • Սովորեցնել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը

Այցելության հիմնական կանգառներ

  • Հաղպատի վանք
  • Սանահինի վանք

Նախապատրաստական փուլ

  • Տեղեկատվության հավաքագրում Լոռու մարզի վերաբերյալ
  • Խմբային հետազոտական աշխատանքների կազմակերպում

Օր 1 – Մշակութային ժառանգություն

07:30 – Մեկնում դպրոցից
11:00 – Այցելություն Հաղպատի վանք
13:00 – Ճաշ
14:30 – Այցելություն Սանահինի վանք
17:30 – Տեղավորում հյուրատանը
19:00 – Ընթրիք
20:00 – Օրվա քննարկում և օրագրի լրացում

Օր 2 – Բնություն և քաղաքային ճանաչում

09:00 – Նախաճաշ
10:00 – Զբոսանք և խաղեր Ստեփանավան քաղաքում
13:00 – Ճաշ
14:30 – Այցելություն Ստեփանավանի դենդրոպարկ
18:00 – Վերադարձ կացարան
19:00 – Ընթրիք
20:00 – Խմբային ստեղծագործական աշխատանք («Լոռին իմ աչքերով»)

Օր 3 – Մարզկենտրոնի բացահայտում

09:00 – Նախաճաշ և դուրսգրում
10:30 – Քաղաքային շրջայց Վանաձոր
12:00 – Թանգարանի այցելություն (ըստ ընտրության)
14:00 – Ճաշ
15:00 – Մեկնում դեպի դպրոց
19:00 – Ժամանում

Рубрика: 2025-2026 ուսումնական տարի

Փետրվար ամսվա նախագծեր հայրենագիտություն

Ուսումնական ձմեռ նախագծի ամփոփում

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր-աղի բլիթների պատրաստում և դրա խորհուրդը

Տյառնընդառաջ

Ճամփորդություններ ՝

Рубрика: 2025-2026 ուսումնական տարի

Փետրվար. նախագիծ

Սովորողների բլոգների սպասարկում
Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում

Սովորողների հաշվառում

Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում

3-րդ ուսումնական շրջանի ընտրությամբ գործունեության խմբերի կազմում

5-րդ դասարանցիների մարզական ակումբների խմբերի կազմում

2-րդ ուսումնական շրջանի զարգացման բնութագրերի լրացում