Рубрика: Տեխնոլոգիա, Ծեսեր

Ծառատունկ

Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 24 -ին ընդառաջ կրթահամալիրում ծառատունկ է իրականացվում։ Օրվա այս խորհրդով սովորողները եկել էին դպրոց,  ի նշան հայ ազգի շարունակության։ Կանաչը մեր շարունակությունն է։

Рубрика: Ծեսեր

Սուրբ Զատիկի խորհուրդը

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։ 

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Рубрика: Ծեսեր

Ածիկացան

Զատիկը հայերի ամենասիրելի տոներից է։Զատիկը հարուստ է ավանդույթներով ու սովորույթներով։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ են պատրաստվում Զատկի ծեսին։
Պատրաստությունը սկսեցինք ածիկացանով․․․
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ. ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը․․

Рубрика: «Ձմեռային ճամբար», Ծեսեր

Ազգային խաղեր համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, Արևելյան դպրոց-ի 4 դասարանի սովորողներ 

Վայրը՝ Արևելյան դպրոց

Նպատակը՝

  • համագործակցելու կարողության ձևավորում
  • ազգային մշակույթի ճանաչում, յուրացում, փոխանցում, տարածում
  • ընկերական հարաբերությունների ստեղծում

Ազգային խաղերի ընտրանի

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Պարան քաշոցի

«Ուժախաղ» ազգային, ավանդական խաղ

Բարեկենդանի խաղեր

Рубрика: Ծեսեր

Ազգային, բակային խաղեր

Երկարացված օրվա ճամբարականների առօրյայի մասն են կազմում բակային, ազգային խաղերը: Այսօր 4-րդդասարանի սովորողները համագործակցային նախագծի շրջանակում խաղացին ազգային, բակային խաղեր՝ պարան քաշոցի և աղջիկ փախցնոցի:

Рубрика: Ծեսեր

Սուրբ Հարության տոնը մեր դասարանում.

Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանցիները ամեն տարի անհամբերությամբ են սպասում Սուրբ հարության տոնին ՝ Զատիկին․․․

Տոնին ընդառաջ ցանեցինք ածիկներ և այլն։ Միասին հավես տրամադրությամբ, երգ ու պարով նշեցինք՝ Զատիկը․․

Մանրամասները ՝ տեսանյութում

Նկարաշարը ստորև․

Рубрика: Без рубрики, Ամառային ճամբար, Ծեսեր, Կամավորական աշխատանք

Ջա՜ն Վարդավառ

Վարդավառը` ամառային սիրելի տոն է։

Արևմտյան դպրոցի լողավազանում տոն էր:  Ճամբարականների հետ երգեցինք, խաղացինք ծիսական խաղեր և վերջում մի լավ ջուր ցողեցինք միմյանց։

Рубрика: Без рубрики, Ծեսեր, Կամավորական աշխատանք

Վարդավառ

Արևմտյան դպրոցում նույնպես պատրաստվում էին Վարդավառին։ Երգելուց հետո, երեխաները մի լավ խաղացին։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Ուսուցչի օրագիր, Ծեսեր, Կամավորական աշխատանք

Նուրի-Նուրի տիկնիկը և Պուպլատիկինը

Արևմտյան դպրոցի լողավազանում տոն էր: Նուրի նշանակում է անձրևի հարս: Նուրին տիկնիկ է, որի մասին ցավոք քչերը գիտեն: Հին ժամանակներում տապ օրերին այս տիկնիկները օգտագործել են անձրև ուզելու համար, ահա այսօր հինգ տարեկանները ընկեր Սեդայի հետ միասին երգեցին և անձրև էին խնդրում Նուրի- Նուրի տիկնիկից և Պուպլատիկինից:

https://www.youtube.com/watch?v=dW3-JrM4zQA