Рубрика: Ճամփորդապատում

Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․

Հյուրընկալ Արատեսը մեզ դիմավորեց իրեն բնորոշ ջերմությամբ և սիրով։ Մաքուր լեռնային օդն ու զմրուխտ կանաչ բնությունը դարձան մեր ճամբարային օրերի ամենագեղեցիկ զարդը։ Անմոռանալի հաճույք էր ժամանակ անցկացնել բնության գրկում, ստեղծագործել, ուրախանալ։

Օր առաջին

Մեր առաջին կանգառը Արփի գյուղն էր։ Այստեղ մեզ դիմավորեցին գյուղի երիտասարդական ակումբի երկու հյուրընկալ աղջիկներ, որոնք ուղեկցեցին դեպի Ջրովանք։ Ճանապարհին նրանք հետաքրքիր պատմություններ ներկայացրին գյուղի պատմության, Արփա գետի, հնագույն բերդի և Ջրովանքի մասին՝ մեր ճանապարհորդությունն ավելի բովանդակալից ու տպավորիչ դարձնելով։

Դեռևս կառուցման փուլում գտնվող ֆուտբոլի դաշտում մեծ ոգևորությամբ հանդիպեցին Արևմտյան և Հյուսիսային դպրոցների ֆուտբոլիստները։ Ընկերական խաղն անցավ աշխույժ և մրցակցային մթնոլորտում՝ համախմբելով մասնակիցներին և պարգևելով բազմաթիվ ուրախ պահեր։

Օր երկրորդ

Օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով, որը մեզ լիցքավորեց առույգությամբ և բարձր տրամադրությամբ։ Այնուհետև մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը, որը խաղաղ ու հոգևոր մթնոլորտ ստեղծեց՝ գեղեցիկ սկիզբ դառնալով մեր ճամբարային երկրորդ օրվա համար։

Եղանակային պայմաններից կախված՝ Արատեսում իրականացվող երկրագործական աշխատանքներն ամեն օր տարբեր բնույթ են կրում։ Ընկեր Անժելայի հետ խնամում էինք տարածքը, փխրեցնում հողը և ջրում նորատունկ ծառերը՝ մեր փոքր ներդրումն ունենալով Արատեսի կանաչ ու խնամված միջավայրի պահպանման գործում։

Տեխնոլոգիական գործունեությունն էլ, ինչպես Արատեսի առօրյան, սերտորեն կապված է տարվա եղանակների հետ։ Իսկ ի՞նչ ամառ առանց բացօթյա պլեների։ Ընկեր Տաթևի ղեկավարությամբ Արևմտյան և Հյուսիսային դպրոցների ճամբարականները սիրով ստեղծագործեցին բնության գրկում՝ իրենց աշխատանքներում արտացոլելով Արատեսի գեղեցկությունն ու ամառային տրամադրությունը։

Օրն ամբողջական չէր լինի առանց զովացնող ոտթրջոցիի, որն ավելի բարձրացրեց բոլորի տրամադրությունը և դարձավ օրվա ամենաուրախ պահերից մեկը։

Իսկ գեղեցիկ ֆոտոշարքը լավագույնս պատմում է մեր անմոռանալի օրվա մասին։

Արատեսյան երեկոները խաղաղ են, զով և անչափ հաճելի։ Օրվա ամենասպասված պահերից մեկը դարձել էր ավանդական խարույկի շուրջ հավաքը, որտեղ ջերմ զրույցները, երգն ու ծիծաղը միավորում էին բոլորիս։ Աստղազարդ երկնքի ներքո, քաղաքի աղմուկից ու փոշուց հեռու, վայելում էինք բնության պարգևած խաղաղությունն ու հերթական հրաշալի երեկոն՝ լի ջերմությամբ, անկեղծությամբ և գեղեցիկ հիշողություններով։

Օր երրորդ

Առավոտյան տղաները, իրենց իրերը կարգի բերելուց և ճամպրուկները հավաքելուց հետո, նախաձեռնեցին մաքրել ճամբարի տարածքը՝ հոգատարությամբ պատրաստելով այն հաջորդ խմբի համար։

Մինչ նրանք զբաղված էին աշխատանքով, մենք՝ աղջիկներս, որոշեցինք նրանց հաճելի անակնկալ մատուցել։ Պատրաստեցինք համեղ բիսկվիթ և, աշխատանքն ավարտելուց հետո, բոլորս միասին վայելեցինք քաղցր հյուրասիրությունը։ Այդ ջերմ ու համախմբված պահը դարձավ մեր ճամբարային վերջին առավոտի ամենահիշարժան դրվագներից մեկը։

Ետդարձին ճանաչողական շրջայցով կանգ առանք թռչունների քարանձավում։

Рубрика: Ճամփորդապատում

Ճամբարային օրը Թումոյի այգում

Այսօր մեր ճամբարային օրը անցկացրինք Թումոյի այգի։ Հանգստացանք ծառերի ստվերում, զրուցեցինք և վայելեցինք բնության գեղեցկությունը։

Ճամբարային օրը անցավ ուրախ ու հագեցած մթնոլորտում։

Рубрика: Ճամփորդապատում

ժողովրդական արվեստի թանգարան

4․3 դասարանիկ սովորողների հետ, հայրենագիտության դասաժամերին ուսումնասիրել ենք գորգագործությունը, ազգային տարազը։ Ավելի լավ պատկերացնելու համար մեր արհեստները այցելեցինք ժողովրդական արվեստի թանգարան։ Թանգարանում տեսանք մետաղից և փայտից շատ աշխատանքներ։ Դե իսկ գորգերը տարբերվում էին իրենց շքեղությամբ․․

youtube.com/watch?v=xhha0UTrYTg&time_continue=16&source_ve_path=MjM4NTE&embeds_referring_euri=https%3A%2F%2Fnavasardyananahit.wordpress.com%2F

Рубрика: Ճամփորդապատում

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժի անտառպարկում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։

Օրը հրաշալի էր և հագեցած․․․

Рубрика: Ճամփորդապատում

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։ 10-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։

Рубрика: Ճամփորդապատում

Մատենադարանում

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.2 դասարանը։ 

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Рубрика: Ճամփորդապատում

Բարձունքի հաղթահարում.

Մեր առաջին բարձունքը հաղթահարված է…

Վանքն ամփոփված է Թեղենիս լեռան ստորոտին՝ պարսպապատ տարածքի մեջ, հնության շունչ ունեցող դարավոր քարերով։ Վանքի կառուցման տարիները տանում են մեզ 6–7-րդ դարեր՝ իսկապես դարերի միջով անցած վկայություն հայ քրիստոնեության ու մշակույթի կենսունակության։

Վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կանգուն է՝ զուսպ շքեղությամբ։ Քարերը՝ մոխրագույնից մինչև մեղմ վարդագույն երանգների, պատմում են ժամանակի մասին։

Սովորողների հետ խոսեցինք վանքի մասին, աղոթեցինք։

Рубрика: Ճամփորդապատում

Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․

Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր  Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։

Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Հայրավանքում, Օրբելյանների քարավանատանը։

Читать далее «Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․»

Рубрика: Ճամփորդապատում

Ձմեռային մարզական խաղեր․ Սևաբերդում

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Սևաբերդում բնությունը սպիտակ հեքիաթ էր նկարել մեզ համար։ Գնացինք ու հայտնվեցինք այդ հեքիաթում։ Ամեն մեկս դարձանք մի հերոս և ուրախ իրադարձություններով լցրեցինք օրը։

Օրը հրաշալի էր և հագեցած․․․

Рубрика: Ճամփորդապատում

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։ 16-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։

Рубрика: Ճամփորդապատում

Մատենադարանում

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.4 դասարանը։ 

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով: