Рубрика: «Ուսումնական գարուն»

Առաջին դասարանցիների գարնանային «Մուտք»-ի ճամբար

2024-2025ուս. տարվան ընդառաջ Արեւմտյան դպրոցում վեց տարեկանների առաջին «Մուտք»-ի ճամբարն էր։ Ճամբարը եռօրյա էր։

Ճամբարային երեք օրերն էլ անցան հագեցած ու բովանդակալից։ Ծրագրում ներառված էր շատ գործունեություններ՝ ուրախ ընդհանուր պարապմունք, երգի, պարի, բանաստեղծության ուսուցում, կավագործություն, նկարչություն, միջավայրի խնամք, այցելություն Ագարակ, ուրախ օտար լեզու, հեքիաթի ընթերցում- քննարկում ,մարմնամարզություն, հավես էստաֆետային խաղեր։ Ճամբարականները շատ գոհ էին ու ոգեւորված։

Читать далее «Առաջին դասարանցիների գարնանային «Մուտք»-ի ճամբար»

Рубрика: «Ուսումնական գարուն», Հայրենագիտություն

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մարտի 25-29

Ընթացքը՝

Գարնանային արձակուրդներին իրականացվող նախագծերն են՝

1․եթե ճամփորդում ենք

  • Գարնանային արձակուրդի ընթացքում որևէ տեսարժան վայրում լինելու դեպքում հավաքել տեղեկատվություն այդ վայրի մասին,տեղադրել բլոգում
  • Ունենալ ֆոտոպատում,տեսաֆիլմ,ռադիո ⁄ կամ մեկը թվարկածներից

2․Եթե չենք ճամփորդում

Սիրելի՛ սովորող, տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբոսայգիներում։

  • Ի՞նչ զբոսայգիներ կամ պուրակներ կան Երևան քաղաքում։
  • Տեղեկություններ զբոսայգու կամ պուրակի անվան ծագման, գտնվելու վայրի մասին

3․ Պատմի՛ր Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

Նախագիծը կարող ես իրականացնել երկու տարբերակով՝

  • Պատումի ձևով՝ անպայման լուսանկարներով
  • Տեսաֆիլմի ձևով՝ զբոսանքի ընթացքում տեսանյութի նկարահանում, որում կպատմեք պուրակի կամ այգու մասին։

Կատարած աշխատանքները հրապարակիր բլոգումդ։

Рубрика: «Ուսումնական գարուն»

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Մարտի 27, երկուշաբթի

9։00 — 9։20՝ ընդհանուր պարապմունք, օրվա անելիքի քննարկում

9։20-11։20՝ դպրոցի ծաղիկների, հեծանիվների մաքրություն, վերնատան ծաղիկների դասավորում/պատ․՝ երկարօրյա կազմակերպիչներ/

11։20-12։20՝ տեխնոլոգիական աշխատանքներ Անուշ Դավթյանի հետ

12։20 — 12։50՝ ընդմիջում

12։50 — 13։00՝ քայլք մայր դպրոց

14։00- Անհատական աշխատանք. Մարտ ամսվա ամփոփում

Читать далее «Մանկավարժական գարնանային բաց ճամբար»

Рубрика: «Ուսումնական գարուն», Без рубрики

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Մարտի 21, երկուշաբթի

9.00-10.30   Ֆիզիկական միջավայրի բարեկարգում

10:00-12.00  տեխնոլոգիական աշխատանք կավով․ դպրոցի սպասքի ստեղծում․ պատ․՝ Անուշ Դավթյան

12.00-12.30 Ընդմիջում

12։30- 13։00 ՝ երաժշտական ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

Մարտի 22, երեքշաբթի

Ճամբարային գործունեության լուսաբանման պատասխանատու

9.00-10.30 Սենյակի մաքրության աշխատանքներ, Ֆիզիկական միջավայրի բարեկարգում

11.30- 12.30 Երկարագործական աշխատանք Սարալանջում

12։30— ընդմիջում

12։30- 12:45 ՝ երաժշտական ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13։00-14։00- Անհատական աշխատանք. Մարտ ամսվա ամփոփում

Մարտի 23, չորեքշաբթի

Բուժզննություն

Մարտի 24, հինգշաբթի

9.00-10.30 Սենյակի մաքրության աշխատանքներ

10.30-12.00  տեխնոլոգիական աշխատանք կավով․ դպրոցի սպասքի ստեղծում․ պատ․՝ Անուշ Դավթյան

12.00-12.30 Ընդմիջում

12։30- 12:45 ՝ երաժշտական ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

13։00-14։30— Մարզական ակումբ, Սեղանի թենիս

Մարտի 25, ուրբաթ

9.00-11։00  Ֆիզիկական միջավայրի բարեկարգում

11։00-12.00  տեխնոլոգիական աշխատանք կավով․ դպրոցի սպասքի ստեղծում․ պատ․՝ Անուշ Դավթյան

12.00-12.30 Ընդմիջում

12։30- 12:45 ՝ երաժշտական ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

12.30-14.00 Ապրիլյան նախագծերի կազմում

Рубрика: «Ուսումնական գարուն», Без рубрики, Պարտիզապուրակային

Գարուն, արև օր 2

Արևմտյան դպրոցում աշխատանքային եռուզեռ է։ Բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցինք աշխատանքը հետևյալ ուղություններով՝ արդեն հարթեցված փայտյա տարածքները լաքապատեցինք, այգեպան Հրանտ  Գիժալարյանի հետ կատարեցինք բակային աշխատանքներ։

Օրվա նկարաշար՝

Читать далее «Գարուն, արև օր 2»

Рубрика: «Ուսումնական գարուն», Без рубрики, Պարտիզապուրակային

Պարտիզապուրակային աշխատանքներ օր 1

Պարտիզապուրակային աշխատանքներ իրականացրեցինք մեր հարազատ Արևմտյան դպրոց-պարտեզում: Աշխատանքներին մասնակցեցին երկարացված օրվա կազմակերպիչներ ՝ Անի Ենգոյանը, Անի Միրզոյանը, Աստղիկ Արսենյանը, Աստղիկ Իսրաելյանը և ուսուցչի օգնական ՝ Մադլեն Թերզյանը: Միասին իրականացրեցինք միջավայրի խնամք: Մաքրեցինք դպրոցի հարակից տարածքը աղբից և չորացած տերևներից: Եվ յուրաքանչյուրս անցավ իր նախագծային աշխատանքին։

Պարտիզպան ՝ ընկեր Հրանտի առաջնորդությամբ մի մասս զբաղվեց  դպրոցի արտաքին միջավայրի  հարդարմամբ, շուշաթղթով հարթեցրեցինք փայտյա տարածքները,  իսկ հետո զբաղվեցին բույսերի խնամքով։ 

Աշխատանքները բուռն կերպով առաջ են ընթանում և շատ ուրախ մթնոլորտ է տիրում կրթահամալիրում։

Օրվա նկարաշար

Տեսանյութ