Рубрика: Без рубрики, Դասընթացի ծրագիր

Ուսումնական պլանի կատարողական

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասավանդում եմ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարաններում հայրենագիտություն առարկան։ Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով: (ուսպլան, կետ 4)

ՀՀ կանրակրթության չափորոշիչ

Շատ հետաքրիր, գունեղ, սիրուն շրջան ունեցանք: Կրթահամալիրում ուսումնական ընթացքը կազմված է չորս շրջանից։ Դասարանական օրացույցով որոշվում է յուրաքանչյուր շրջանի անելիքները։ Աշխատում ենք ուսումնական օրացույցով՝ ըստ նախագծերի։ Առաջին և երրորդ շրջանում ուսումնական գործընթացը լինում է ըստ նախագծերի, նախապես կազմված աշխատանքային փաթեթով 1,2։ Իսկ երկրորդ և չորրորդ շրջանում ստուգատեսային -ճամբարային- նախագծային։

Ուսուցման շրջանում իրականցնում ենք հետազոտական, համագործակցային, սովորող-սովորեցնող, ճամփորդական( բազմօրյա ) հետաքրքիր նախագծեր, որոնց շնորհիվ սովորողը ձեռք է բերում ճանաչելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ։

Рубрика: Հայրենագիտության աշխատանքների փաթեթ., Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր Մարզային կենտրոնը

Արագածոտնի Աշտարակ
Արարատի Արտաշատ
Արմավիրի Արմավիր
Գեղարքունիքի Գավառ
Լոռու Վանաձոր
Կոտայքի Հրազդան
Շիրակի Գյումրի
Սյունիքի Կապան
Վայոց Ձորի Եղեգնաձոր
Տավուշի Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներ են, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
Рубрика: Հայրենագիտության աշխատանքների փաթեթ., Հայրենագիտություն

ՀՀ Հանրապետություն

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում՝ Հարավային Կովկասում։ Մեր երկրի անկախությունը հռչակվել է 1991 թ․ սեպտեմբերի 21-ին։ Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:

Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիս արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ: Հատկապես նշանավոր  են Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ և այլն:

Հայաստանի Հանրապետության մայրա­քաղաքը Երևանն է: Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությանն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ համակարգչային տեխնիկայի արտադրությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
  2. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:
  3. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:
  4. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
  6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:
  7. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:
  8. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:
  9. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:
  10. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
  11. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:
Рубрика: Դասընթացի ծրագիր

2023-2024թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Հայրեմագիտությունը յուրահատուկ դասընթաց է դեպի մեր ՝ հայրենիք, պատմության էջերը։ Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ է ինձ շրջապատում, ինչպիսի՞նն է իմ անցյալը և ամենակարևորը՝ սկսել մտածել՝ ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ իմ հայրենիքի համար, իմ բնակավայրի, ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ընկերների համար: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն»  առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, ճանաչել իրեն՝ իր մեջ բացահայտելով նոր կարողություններ, նոր հմտություններ, հասկանալ իր տեղը  ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ, ամրապնդել կարևոր հատկանիշներ՝ ազնվություն, ընկերասիրություն, ամուր կամք, հոգատարություն, վերլուծական և համեմատական միտք:

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․

Մեջբերում չափորոշչից

  • ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական, գիտահանրամատչելի և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը, մշակի և տեղադրի իր անհատական ուսումնական տարածքում(բլոգ, ենթակայք
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը
  • օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
  • ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին
  • ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
  • ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
  • արշավների և բազմօրյա ճամփորդությունների նախապատրաստվելիս և ընթացքում կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը
  • արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
  • գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար. ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեջբերում չափորոշչից

Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական
մտածողության հմտությունների զարգացում.

Առարկայի խնդիրները.

  • ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին,  մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային և հենց տվյալ ժամանակամիջոցում արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի  հետ(կլինի էկոլոգիական, բնապահպանական, ճարտարապետական…)
  • պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին.
  • ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ, թաղ), մշակութային արժեքների նկատմամբ.
  • սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու   կարողություններ ու հմտություններ.
  • ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու,  համակարգելու  կարողություններ և խմբով աշխատելու հմտություններ.
  • ծանոթացնել բնապահպանական խնդիրներին հատկապես արդի ժամանակներում
  • ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
  • արձագանքել երկրում տեղի ունեցող կարևոր մշակութային և պատմական, ճարտարապետական իրադարձություններին

Читать далее «2023-2024թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ»

Рубрика: Հայրենագիտության աշխատանքների փաթեթ., Հայրենագիտություն․ Առաջադրանքների փաթեթ

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Մայիսի 22-26/ ամբողջ շաբաթվա համար

Անում ենք հայրենագիտություն առարկայի ուսումնական երրորդ շրջանի հաշվետվությունը։

Երկուշաբթի գրելու ենք ինքնաստուգում:

Մայիսի 13-19/ ամբողջ շաբաթվա համար/

Մայիսի 8-12/ ամբողջ շաբաթվա համար/

Սովորել Ժողովուրդ, արքաներ, հերոսներ և ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ թեմաները։

Ապրիլի 25-28-/ ամբողջ շաբաթվա համար/

Երկուշաբթի օրը պատասխանում եք Ժողովուրդ, արքաներ, հերոսներ թեման։

Ապրիլի 17-21-/ ամբողջ շաբաթվա համար/

Երկուշաբթի օրվա համար կատարել հետևյալ առաջադրանքը․

  • Պատմել Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

Ապրիլի 10-14-/ ամբողջ շաբաթվա համար/

Ապրիլի 3-7-/ ամբողջ շաբաթվա համար/

Մարտի 27-31 -/ ամբողջ շաբաթվա համար/

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մարտի 20-24 -/ ամբողջ շաբաթվա համար/

  • 20․03․-Երկուշաբթի օրը պատասխանում եք Վահագն Վիշապաքաղ առասպելը։ 
  • 21․03- Երեքշաբթի- ավարտին եք հասցնում  կիսատ մնացած առաջադրանքները։ 

Մարտի 13-17 -/ ամբողջ շաբաթվա համար/

Մարտի 6-10- -/ ամբողջ շաբաթվա համար/

  • Երկուշաբթի օրը դասարանում միասին նայելու ենք Ձեր կատարած հետևյալ աշխատանքը նկարագրում ենք Հայկին և Բելին, նկարում ենք՝  paint ծրագրով, տեղադրում բլոգների հայրենագիտության բաժնում: Նկարել Հայաստանը Հայկ Նահապետի ժամանակ, ըստ ձեզ այն ինչիպիսի՞նն է եղել: Այս ամենը մեկ նյութի տակ ենք հավաքում և հրապարակում, ուղարկում ինձ:
  • Երկուշաբթի — Առասպել Տորք Անգեղի մասին։ Համացանցից տեղեկություն ենք գտնում Տորք Անգեղի հուշարձանի մասին։

Փետրվարի 27-Մարտի 3-/ ամբողջ շաբաթվա համար/

  • Երկուշաբթի օրվա համար տանը կրկնել Հայկ և Բել. և Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելները։ 
  • Երկուշաբթի — Դասարանում քննարկում  ենք   Հայկ և Բել. և Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելները։ Աշխատանք բլոգներում՝ նկարագրում ենք Հայկին և Բելին և նկարում ենք՝  paint ծրագրով, տեղադրում բլոգների հայրենագիտության բաժնում: Նկարել Հայաստանը Հայկ Նահապետի ժամանակ, ըստ ձեզ այն ինչիպիսի՞նն է եղել: Այս ամենը մեկ նյութի տակ ենք հավաքում և հրապարակում, ուղարկում ինձ:
  • Երեքշաբթի — Տանը կարդալ  Առասպել Տորք Անգեղի մասին։ 

Փետրվարի 20-24/ ամբողջ շաբաթվա համար/

Փետրվարի 13-17/ ամբողջ շաբաթվա համար/

Նայել հետևյալ մուլտֆիլմը
առանձնացնել դուրս հանել, համեմատել-գտնել հայ աստվածներին ու հունական աստվածներին, որոնք են համընկնում/մուլտֆիլմից գտնել/

  • Երեքշաբթի 14․02- Քննարկվող նյութ-ընթերցել,  ծանոթանալ, պատասխանել հարցերին- Տեառնընդառաջ։ Համացանցից գտնել տեղեկություն Տեառնընդառաջ տոնի մասին

Փետրվարի 6-10/ ամբողջ շաբաթվա համար/

Նայել հետևյալ մուլտֆիլմը
առանձնացնել դուրս հանել, համեմատել-գտնել հայ աստվածներին ու հունական աստվածներին, որոնք են համընկնում/մուլտֆիլմից գտնել/

Հունվարի 31-փետրվարի 3/ ամբողջ շաբաթվա համար/

Հունվարյան ստուգատեսային ճամբար- Հունվարի 9-հունվարի 31

Դեկտեմբերի 12- 16/ ամբողջ շաբաթվա համար/

Դեկտեմբերի 5- 9/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 28 -դեկտեմբերի 3/ ամբողջ շաբաթվա համար/

Նոյեմբերի 14-18/ ամբողջ շաբաթվա համար/

Ծանոթացեք նախագծին և սկսեք աշխատել — Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Նոյեմբերի 7-11/ ամբողջ շաբաթվա համար/

  • Երկուշաբթի 7․11- Դասարանում քննարկում ենք  Մեսրոպ Մաշտոցի կյանքը։ Ծանոթանում ենք «Որդան Կարմիր» թեմային։ Լրացուցիչ աշխատանք համացանցից գտնել տեղեկություն Մեսրոպ Մաշտոցի անունը կրող վայրերի մասին։ 
  • Երեքշաբթի 8․11- Մագաղաթ՝ կարդացեք, խմբագրած տեղադրեք բլոգներում, պատրաստվեք քննարկման:                                                                                                                   Պատրաստվում ենք այցելել Մատենադարան:

Հոկտեմբերի 30-ից -նոյեմբերի 4/ ամբողջ շաբաթվա համար/

Հոկտեմբերի 17-22 / ամբողջ շաբաթվա համար/

Հոկտեմբերի 10-14 / ամբողջ շաբաթվա համար/

  • Երկուշաբթի 10․10- Ամփոփում ենք Կոմիտասյան օրերը
  • Երեքշաբթի 11․10- Ծագումով որտեղի՞ց ես, Գրել, թե դու ծագումով որտեղի՞ց ես: Համացանցից կամ որևէ գրքից, Ձեզ դուր եկած բարբառով, առանձնացնել ու բլոգում տեղադրել ինչ-որ հումորային պատմություն կամ երկու նույն բարբառով խոսող մարդկանց երկխոսություն։ Ձեր ընտրած բարբառի մասին մի քանի նախադասությամբ գրեք` ո՞ր մարզում, գյուղում, քաղաքում են օգտագործում այն, ծագումը։

Հոկտեմբերի 3- 7/ ամբողջ շաբաթվա համար/

Սեպտեմբերի 26-30/ ամբողջ շաբաթվա համար/

 Քննարկման թեմա՝ դպրոցում քննարկվող և տանը լրացուցիչ աշխատելու նյութ՝

Սեպտեմբերի 19-23
Իմ ազգանվան պատմությունը
Երկուշաբթի- Քննարկում —ԱռասպելներԱրա Գեղեցիկ և Շամիրամ
Երեքշաբթի- ԱռասպելներԱրա Գեղեցիկ և Շամիրամ— նյութը կարդալ, փորձել ներկացանել բանավոր, բլոգում պատասխանել հարցերին։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-16-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹ

Սեպտեմբերի 5-9

  • Իմ Ամառային հանգիստը
  • Ի՞նչ գիտեմ Հայաստանի մասին։
Рубрика: Դասընթացի ծրագիր

2022-2023ուստարի Հայրենագիտության աշխատանքների փաթեթ.

Ենթակա է խմբագրման։

Մայիսի 9-13՝
Առաջին պարապմունք- Կրկնել ՝«Արտաշեսյաններ»,«Արշակունիներ»,« Բագրատունիներ», մշակել հարցեր
Երկրորդ պարապմունք- Ծանոթանալ այս տեղեկությանը շատ լավ տիրապետել բովանդակությանը, այդ թվում և ձեր մշակած նյութերի։ Բլոգներում առանձնացնել հարցեր, որոնք ցանկանում եք ուղղել մեր ասորի հյուրին։

Մայիսի 2-6
Երկրորդ պարապմունք- «Արշակունիներ»,« Բագրատունիներ»— տեղադրել բլոգներում, ուսումնասիրել, սովորել
Ապրիլի 18-22
Առաջին պարապումք-,ընթերցել-ծանոթանալ «Առասպել գամված Արտավազդի մասին» առասպելին, ,ծանոթանալ «Արտաշես արքա և Սաթենիկ» , ճամփորդական պատումներ, ճամփորդության նախագծերի կազմում
Երկրորդ պարապմունք- Ասորական համայնք․ աշխատանք Աշոտ Տիգրանյանի հետ
Ապրիլի 11-15
Առաջին պարապումք— «Ժողովուրդ, արքաներ, հերոսներ» , «Արտաշեսյաններ»
Երկրորդ պարապմունք-,ընթերցել-ծանոթանալ «Առասպել գամված Արտավազդի մասին» առասպելին, ,ծանոթանալ «Արտաշես արքա և Սաթենիկ» առասպելին
Լրաուցիչ նյութ՝ 1. Պատմել Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

  1. Կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները, ՀՀ սահմանակից պետությունները և մայրաքաղաքները, կարողանալ ցույց տալ քարտեզի վրա

Ապրիլի 4-8
Առաջին պարապմունք- Ծաղկազարդ. Ծառզարդար
Երկրորդ պարապմունք-Զատկի ծես


Մարտի 14-18

«Ուսումնական Գարուն 2022 »
Քնարկում ենք «Ժողովուրդ, արքաներ, հերոսներ» նյութը
Ճամփորդական երթուղու մշակում. ուղղությունը՝ Արագածոտնի մարզ

Читать далее «2022-2023ուստարի Հայրենագիտության աշխատանքների փաթեթ.»