Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Առասպել

Այժմ մենք մի նոր ճամփորդություն ենք սկսում։ Այս անգամ մտովի գնալու ենք դեպի անցյալ և կրկին վերադառնալու ենք մեր ժամանակները։ Այս ճամփորդությունն իհարկե ավելի դժվար է, հետևաբար մեզ ժամանակի մեքենայի պես յուրհատուկ միջոց է պետք։

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներումև սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերսները սովորաբար դյուցազուններ են, այսինք ՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազունները իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից, նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործերն են կատարում։ Առասպելները շատ երևակայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Անգեղի մասին պատմող առասպելը։ Տորքը առասպելում ներկայացված է անիրական, չափազանք երևակայական արտաքինով և հատկություններով։

Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեզ հասել է Մովսես Խորենացու շնորհիվ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։

Առասպելները, պատմելով անցյալի մասին, մեզ նախ և առաջ ինչ որ բան են բացատրում։ Այսպես օրինակ ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրնացից մեկին ՝ Հայկին։ Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն։

Առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում։ Այսպիսով, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է ՝ իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Լեգենդ

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։

Оставьте комментарий