Рубрика: Без рубрики

«Հայկ և Բել»-ը առասպել

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ նաև ժողովրդական զրույցներում:

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:

Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում:

  Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:

«Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»,- գրում է Մովսես Խորենացին։

Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 որդիների և դուստրերի անուններով: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի ռազմի գերագույն աստվածն է:

Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը, իսկ երբեմն էլ նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

Рубрика: Հայրենագիտություն

Իմ ազգանվան պատմությունը

Նախագծի նպատակները— իմանալ,որ յուրաքանչյուր ազգանուն ունի իր ստեղծման պատմությունը,արմատները
կարևորել ազգանվան դերն ու նշանակությունը

Նախագծի խնդիրները. ընտանիքի մեծահասակ անդամից իմանալ,հավաքել տեղեկություներ իրենց ազգանվան ծագումնաբանության մասին
ներկայացնել հետաքրքիր պատմություն ՝ազգանվան հետ կապված,եթե կա այդպիսին

  • կարելի է ներկայացնել նաև տոհմածառ
  • ծննդով որտեղից են նախնիները
  • կարելի է ներկայացնել նաև տոհմածառ
  • վարել հարցազրույց ,պատրաստել տեսանյութ,ռադիոնյութ


Նախագծի մասնակիցները.

4-րդ դասարանի սովորողներ,ընտանիքի մեծահասակ անդամներ

Նախագծի ժամանակահատվածը .

Նախագիծը կիրականացնեն 2 շաբաթվա ընթացքում ՝

Նախագծի իրականացման ընթացքը.

  • հարցազրույցի ընթացքում ընտանիքի մեծահասակ անդամները սովորողներին իրենց ազգանվան մասին կհաղորդեն այն տեղեկությունները ,որ իրենք են հավաքել,լսել իրենց մեծերից,կարդացել,պեղել
  • սովորողները կյուրացնեն այդ տեղեկությունները,կիմանան իրենց ազգային պատմությունը
    պատրաստած տեսանութը,ռադիոնյութը կամ պատումը կտեղադրեն բլոգներում

4․1 դասարան

4․2  դասարան


Рубрика: Աշխատակարգ

12-16․09․2022 աշխատակարգ

Սեպտեմբերի 12, երկուշաբթի

13․35-14․00 Հանգստի ժամ

14․00-15․00 Լող ուսումնական ագարակում

15․00-15․30 Ընդմիջում

15․30-16․00 Ինքնակրթություն

16․00-16․30 Դսասասենյակի մաքրում

16․30-17․00 Քայլք դեպի մայր դպրոց

Читать далее «12-16․09․2022 աշխատակարգ»