Рубрика: Без рубрики

ԴԵպի Սևանավանք

Ուսումնական նախագծի սկիզբ՝ որպես նվեր ծննդյան օրվա… Սեպտեմբերի 4, 2022թ.

Սովորողների թիվ՝ 
Պատասխանատուներ՝Անի Ենգոյան, Աչեր Բաստաջյան
Մեկնում՝ Մեկնում՝ 08։00 սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ժամանում՝
 19։00 սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Երթուղի՝  
Երևան- Չարենցավան-Հրազդան-Դդմաշեն- Սևան-Երևան

Նպատակը և խնդիրները՝

  • Ծննդյան օրը ճամփորդությամբ
  • Ճանաչողական
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • լողազգեստ
  • տաք հագուստ
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Կանգառներ՝

Հրազդանի կամ Ծովինարի ջրամբար

Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի
Քայլք Դդմաշեն գյուղով
Հրազդան գետի ափ
Սևան թերակղզի
Սևանավանք
Քայլք Սևան քաղաքում
Լող հանրային լողափում

Օրակարգ՝
08։00- Միասնական ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
08։30- մեկնում
09։30-Հրազդանի ջրամբար, ընդմիջում, միջավայրի խնամք
11։00- Մեկնում Դդմաշեն
11։30- Ժամանում Դդմաշեն, ուսումնական ժամերգություն Սուրբ Թադևոս եկեղեցում, քայլք գյուղով, դեպի կամուրջ, Հրազդան գետ
12։30- Մեկնում Սևան քաղաք
13։00- Քայլք Սևան քաղաքում, միջավայրի խնամք
14։00- Մեկնում Թերակղզի
14։30- Սևանավանք
15։00- Լող Սևանի հանրային լողափում
18։00-19։00- Վերադարձ Երևան

Կից՝ նախագծային խմբի ցուցակը․

Դասավանդողներ՝

1. Գոհար Բալջյան

2. Անի Ենգոյան

3. Աչեր Բաստաջյան

4. Մարիանա Դարբինյան

5. Մելինե Սիմոնյան

6. Մարգարիտ Թամազյան

7. Ծաղիկ Գասպարյան

8. Աննա Ղազարյան

9. Արմինե Գյոնջյան

10. Հասմիկ Սարիբեկյան

11. Տիգրան Արեգունի-Հասմիկի ամուսին

12. Կարինե Մխիթարյան-ծնող

13. Սոնա Սարգսյան

14. Լուսինե Պետրոսյան Գ.

Սովորողներ՝

1. Անահիտ Հակոբյան-5-րդ դասարան

2. Արևիկ Մարտիրոսյան-4-րդ դասարան

3. Կարո Հակոբյան-1-ին դասարան

4. Հայկ Մարտիրոսյան- 1-ին դասարան

5. Ալեն Հարությունյան-6-րդ դասարան

Рубрика: Без рубрики

Բարձունքի հաղթահարում. Թեղենյաց վանք

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղ՝ Թեղենյաց վանք
Ճամփորդյան, ժամը՝ 09:30-16:30
Մեկնման վայրը՝ Յուրի Բախշյանի անվան այգի
Ժամանում՝ նույն օրը, 16:30, Մայր դպրոց երթուղիների կայանատեղ
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.2դասարանի սովորողներ
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան և Էլինա Սիմոնյան
Նպատակը՝ Գիտելիքի օրը բարձունքին՝ սեբաստացիական խմբերով լինելու, միասնական երգեր, պարերգեր, ընթերցումներ։ Սովորողների հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում: Ճամփորդության ընթացքում զուգահեռաբար իրականացնելու ենք նաև «Ճանաչում ենք հայկական լեռնաշխարհում տարածված ծաղիկ-դեղաբույսերը» նախագիծը: Իրականացնում ենք նաև «Ճանաչենք այցելելով» նախագիծը, «Բարձունքի հաղթահարում. Թեղենյաց վանք, Թեղենիս լեռի ստորոտ»
Հաղթահարվող բարձունք՝ Թեղենիս լեռան լանջ, Թեղենիս լեռ՝ բարձրությունը -Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:
Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ տպագիր և առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում, ճշտում են այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի համապատասխան հագուստ ունենա իրենց հետ:
Գյուղի վերջից արդեն սկսում է վանք տանող ճանապարհը անտառի մեջով դեպի վեր:
Քայլում ենք համաչափ, ուշադիր լինելով շնչառությանը, անվտագնության բոլոր կանոնները պահպանելով:
Եկեղեցում ուսումնական ժամերգություն` «Մանուկների աղոթք», «Հայրապետական աղոթք», «Քրիստոս ի մեջ»
Եղանակը՝ ըստ mes.am-ի
Ճամփորդական երթուղի՝ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժական-Թեղենյաց վանք
Երթուղու երկարություն՝ 56.6 կմ, տևողությունը՝ 1ժամ 15րոպե
Վարորդ՝ Սարգիս Ավագյան
Մեքենա՝ Մերսեդես Սպրինտեր 60DQ077

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Մասնակիցներ ՝

1․ Գագիկ Թադևոսյան

2․ Միքայել Մկրտչյան

3․ Ադրիանա Գալստյան

4․ Տաիսիա Առաքելյան

5․ Ցողիկ Աբրահամյան

6․ Արփի Ալվանդյան

7․ Ալբերտ Կարապետյան

8․ Վարդ Մուրադյան

9․ Սուրեն Իվանյան

10․ Արամ Գաբրիելյան

11․ Հայկ Գրիգորյան

12․ Արայիկ Գասպարյան

13․ Էմիլիա Պապայան

14․Նատալի Կարապետյան

15․ Ալիս Հովհաննիսյան

16․ Արմեն Ավետիսյան

17․Դավիթ Գյուլնազարյան

18․ Էլինա Դաշյան

19․ Ալեն Սիմոնյան

20․ Սայեն Արշակյան

21․ Արեգ Խաչատրյան

22․ Ռաֆայել Դանիելյան

23․ Արման Խաչատրյան

24․ Ալեքս Հարությունյան

25․ Մարիա Խոջամիրյան

26․ Ադրիանա Գալստյան

Рубрика: Без рубрики

Սեպտեմբերի 1. Գիտելիքի օրը ՝ բարձունքում։

Ամսաթիվ՝ 01.09.2022թ.
Դասարան՝ 4․2
Սովորողների թիվ՝ 
Պատասխանատուներ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնում՝ 09:30, Բախշյան այգի
Ժամանում՝
 16:30, Արևմտյան դպրոց-պարտեզ
Երթուղի՝  
Երևան-Նոր Հաճնի կամուրջ-Գետամեջ գյուղ-Հրազդան գետ-Նոր Հաճն քաղաք-Նոր Գեղի-Լուսակերտ-Արզական

Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում, ճշտում են այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի համապատասխան հագուստ ունենա իրենց հետ:

Նպատակը և խնդիրները՝

Գիտելիքի օրը՝ բաձունքին

  • Ճանաչողական
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք

Նախապատրաստական փուլ՝

միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում

ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն

Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին

  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • լողազգեստ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ


Рубрика: Без рубрики

Սեպտեմբերի 1-ից-9-ի աշխատաժամանակ

Երկուշաբթի

13:35 -14։00 Հանգիստ.ընդմիջում, հաշվառում

14։00-14:25 Ճաշ

14:25-15:00- Ծանոթացում ճամբարականների հետ

15։00 — 15։30 կիսատ աշխատանքների լրացում

15։30-16։00- Տրամաբանական խաղեր

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Սեպտեմբերի 1-ից-9-ի աշխատաժամանակ»

Рубрика: Ճամփորդություններ

Հյուրընկալ Արատեսում

Քանի որ իմ ճամփորդ տղաները երկար քնել չեն սիրում, վաղ արթնացանք և սկսեցինք մի լավ մարզվել, մինչ աղջիկները քնած էին։

Դե իսկ հետո բոլորով սկեցինք միջավայրի խնամք կատարել, մենք գիտենք թե ինչ կարևոր է մաքուր պահել մեր շրջապատը։

Մի լավ աշխատելուց հետո, մեզ մնում էր հանգաստանալ։ Արագ զգեստափոխվեցինք և շտապեցինք գետում լողալու։

Մեր հավես օրը եզրափակեցինք խարույկի շուրջ։

Рубрика: Без рубрики

23-26․08․2022 աշխատակարգ

Օգոստոսի 23, երեքշաբթի

9։00-9։30  Հավաք մնկավարժական խորհրդով․ օրվա անելիքի, ընթացիկ հարցերի քննարկում, պարզաբանում

9։30-11։00 Ծնողական սեմինար

11։00-12։00 Թաղարայի բույսերի խնամքի, մաքրության աշխատանքներ, բակի մաքրության աշխատանք

12:00-12:30 Ընդմիջում

12:30-13:00 Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:00-14:00 աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Օգոստոսի 24, չորեքշաբթի

9։00-9։30  Հավաք մնկավարժական խորհրդով․ օրվա անելիքի, ընթացիկ հարցերի քննարկում, պարզաբանում

9։30-11։00 Թաղարայի բույսերի խնամքի, մաքրության աշխատանքներ, բակի մաքրության աշխատանք

11։00-12։00  բլոգների պատրաստություն նոր ուսումնական տարվան

12:00-12:30 Ընդմիջում

12:30-13:00 Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:00-14:00 աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով

Читать далее «23-26․08․2022 աշխատակարգ»

Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում, Ճամփորդություններ

Դեպի դրախտավայր Արատես

Հայաստանը իր խորությամբ է երկիր։ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ ՝ տասը կյանքը էլ չես սպառի։ Վանո Սիրադեղյան

Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ արդեն 4-րդ դասարանի ճամփորդների հետ սկսել ենք բացահայտել Հայսատանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել։

Շատ երկար էին սպասել եռօրյա ճամփորդությանը։ Մեր ճամփորդական սկիզբը եղավ Արատեսը։ Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ժամերգությունից հետո, բարձ տրամադրությամբ, մի քիչ հուզված (Երևանից լինելու էին հեռու) երգով, պարով ճամփա ընկանք դեպի դրախտավայր Արատես։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Ճամփորդներիս հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։ Արփա գետը, շատ կարևոր դեր ունի Սևանա լիճ մատակարարելու գործում։ Մեր Սևանա լճի մակարդակը տարիներ շարունակ իջել է, մեր Արփա գետն էլ բավականին ջրի պաշար ունի և մարդիկ, որոշում են գետի հունը փոխել։ Կառուցում են Կեչուտի ջրամբարը, որի օգնությամբ ջուրը թափվում է Սևանա լիճ։

Շարունակելով ճանապարհը եղանք Զորաց եկեղեցում։ Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:

Եվ ահա հասնաք հյուրընկալ Արատես։

Այնքան լավ ժամանկ էինք գնացել։ Մասնակցեցինք Մեղրաքամի ծեսին։ Ընկեր Աչերի հետ մեղվա և մեղրա գովք իրականացրեցինք ։ Շնորհակալ ենք ընկեր Արմինեին, որ քաղցրացրեց մեր օրը։

Рубрика: Հայրենագիտություն

Ծագումով որտեղի՞ց ես

«Ծագումով որտեղի՞ց ես»։ Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ։ Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին։ Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա  ենթադրելի է ՝նա պետք է, որ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք ժլատ են, և այլն։ Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափազանցված են և հումորով են նշվում։ Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի։

Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ արտահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին։  Մեր ժողովուրդը իր շատ սիրելի հերոսներին` Սասնա դյուցազուններին «ծուռ» է անվանում, որընշանակում է խենթ։ Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա։

Ընդհակառակը, «ծուռ» բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր լավ վերաբերմունքը`նկատի ունենալով էպոսի հերոսների շատ ազնիվ լինելը, չափազանց միամտությունը։  Այդ  միամտության ու պարզության պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում։ Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի կենդանիներին։

Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է խոսում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ Հայաստանի  մասին։ Դա այն բնակավայրն է` գյուղը, քաղաքը, որտեղ մարդը ծնվել և մեծացել է։ Մեր հպարտությունը բնական ու հասկանալի է. չէ՞ որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, շենք, ծառ ու թուփ մեզ լավ ծանոթ են։ Մեզ հարազատ ու հասկանալի են նաև այն խոսվածքը (բարբառը), կենցաղն ու սովորությունները, որ ունեն մեր ծննդավայրի մարդիկ։ Հաճախ այնպես է  պատահում, որ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից, ասենք` գնում են գյուղից քաղաք կամ մեկնում են այլ երկիր։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փոխում է իր բնակավայրը, իրեն համարում է «այնտեղացի», որտեղ ինքը ծնվել է։ Կարելի է հանդիպել նաև շատ մարդկանց, որոնք ծնվել, մեծացել են Երևանում, սակայն իրենց համարում են վանեցի, մշեցի, գյումրեցի, սյունեցի հենց միայն նրա համար, որ իրենց նախնիները (պապերը) ծագումով այնտեղից են։ Օրինակ, երբ մենք լսում ենք «Մեծ լոռեցի» արտահայտությունը, անմիջապես հասկանում ենք, որ խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է։ Եղիշե Չարենցի համար հայրենիքի հիշողությունը կապված էր Կարսի հետ,  Համո Սահյանինը` Սիսիանի հետ, և այլն։

Ամփոփում ՝

Ավետ Բադեյան

Միքայել Քեշիշյան

Էմիլիա Պապայան

Ռուբեն Գրիգորյան

Արեգ Օսիպյան

Լրացուցիչ աշխատանք ՝

  • Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի մասին.
    — որտե՞ղ է գտնվում,
    – նախկինում ինչպե՞ս է կոչվել:                                                                            -Քո բնակավայրի անունը որտեղից է առաջացել:
  • Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։
  • Ի՞նչ հետաքրքրական,պատմություններ գիտեք ձեր  բնակավայրերի մասին։
Рубрика: Без рубрики

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյան

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:
Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ’Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին… Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

Դիտել տեսանյութը՝

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտական աշուն

Աշունն իմ բնակավայրում, բակում, այգում

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ հոկտեմբեր 25-29

Նպատակը՝ տեսնել երևանյան պուրակներն ու զբոսայգիները աշնանային գույներով

Ընթացքը՝ տեղեկություններ հավաքիր երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Նախագիծը կարող եք իրականացնել նաև ընտանիքով։ Համատեղում եք հաճելին օգտակարի հետ, օգտակար զբոսանք արդեն իսկ ձեր համար ծանոթ պուրակներում կամ զբոսայգիներում։

Նախագիծը կարող ես իրականացնել երկու տարբերակով՝

  • Պատումի ձևով՝ (տեղեկություններ անվան ծագման, գտնվելու վայրի մասին)՝ անպայման լուսանկարներով
  • Տեսաֆիլմի ձևով՝ զբոսանքի ընթացքում տեսանյութի նկարահանում, որում կպատմես պուրակի կամ այգու մասին։