
Ամսաթիվ՝ 01.09.2022թ.
Դասարան՝ 4․2
Սովորողների թիվ՝
Պատասխանատուներ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնում՝ 09:30, Բախշյան այգի
Ժամանում՝ 16:30, Արևմտյան դպրոց-պարտեզ
Երթուղի՝ Երևան-Նոր Հաճնի կամուրջ-Գետամեջ գյուղ-Հրազդան գետ-Նոր Հաճն քաղաք-Նոր Գեղի-Լուսակերտ-Արզական
Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում, ճշտում են այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի համապատասխան հագուստ ունենա իրենց հետ:
Նպատակը և խնդիրները՝
Գիտելիքի օրը՝ բաձունքին
- Ճանաչողական
- Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
- Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
- Ձևավորել և զարգացնել քայլարշավի, արգելքներ հաղթահարելու հմտություններ
- Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
- Միջավայրի խնամք
Նախապատրաստական փուլ՝
միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում
ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն
Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին
- հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ
Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
- ախտահանիչ միջոց
- դիմակ
- գլխարկ
- անձրևապաշտպան հագուստ
- լողազգեստ
- տաք հագուստ
- հեռադիտակ
- խոշորացույց
- ջուր
- բրդուճներ
- անձեռոցիկ
- միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ