Рубрика: Ազգագրական փառատոն 2024

Ազգայինն ու մենք․․․

Ձմեռային ճամբար 2024․ «Ազգագրական փառատոն»

Նախագիծ․

Անցկացման ժամանակահատվածը՝  հունվարի 9-28

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 16-րդ ջոկատի ճամբարականներ

Պատասխանատու՝ Անի Ենգոյան

Նպատակը և Խնդիրը ՝

  • Մասնակցել ազգագրական փառատոնին
  • Զրույց հայկական զարդանախշերի, գորգագործության, տարազների մասին
  • Ազգային նյութի իմացում, կավով աշխատանք
  • Համագործակցություն  Նարեկ Հակոբյանի հետ
  • Կավով աշխատելու հմտության ձևավորում, զարգացում
  • Վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում
  • Ծանոթանալ-ուսումնասիրել «JIGSAWPLANET» հարթակը, ստեղծել փազլներ
  • Այցելություն  Ժողովրդական արվեստի թանգարան

Աշխատանքի ընթացքը՝

  • Առաջին փուլ՝
  •  16-րդ ջոկատի ճամբարականները ծանոթանում են գորգագործությանը, կարպետագործությանը, ազգային զարդանախշերին։
  • Երկրորդ փուլ՝
  • Չափումներ․  կչափենք ու որից հետո տեխնոլոգ Նարեկ Հակոբյանի օգնությամբ կպատրաստենք հայկական զարդանախշերով կավե սալիկներ
  • Երրորդ փուլ՝
  • Փազլների ստեղծում «JIGSAWPLANET» հարթակում․ (Ճամբարականները ընտրում են իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստում փազլ)։ 
  • Չորրորդ փուլ՝
  • Նախատեսում ենք  այցելություն  « Ժողովրդական արվեստներիի թանգարան» 
  • Արդյունքը՝ բլոգներում

Նախագծի  մանրամասն նկարագրություն

Այս տարի ղեկավարում էի հայրենագետ-երաժիշտների ջոկատը, անունն ինքնին ենթադրում է ջոկատի աշխատանքների բազմակողմանի զարգացումներով նախագծեր: Շատ բուռն, հետաքրքիր սիրուն շրջան ունեցանք: Ճամբարականները շատ պատրաստակամ, հավեսով մասնակցեցին բոլոր նախագծերին։

Ճամբարի սկզբում միասին քննարկեցինք մեր նախագծերը, այնուհետև անցանք մեր անելիքներին ։ Ճամբարային նախագծերի ընթացքում կարևոր էր հայկական ժողովրդական մշակույթին ծանոթանալը, մասնավորապես ՝ գորգագործությանը, հայկական զարդանախշերին։

Առաջին փուլում զրույց-քննարկում ունեցանք գորգագործության, հայկական զարդանախշերի մասին։ (Իմ աշխատանքի մեջ  ինձ  համար ամենաոգևորիչն  այն է, երբ տեսնում եմ ,  թե  մեր  սեբաստացի  սովորողներն   ինչպիսի խանդավառությամբ են  պատրաստվում նորի, ազգայինի բացահայտմանը)։

Կավե սալիկներ պատրաստելու միտքը առաջացել է եռօրյա ճամփորդության ընթացքում ՝ Արատեսում։ Մենք՝ սեբաստացիներս շատ ենք սիրում համագործակցել միմյանց հետ։  Նարեկ Հակոբյանի օգնությամբ սկսեցինք աշխատել կավով։ Ընտրեցինք կավե սալիկների ձևը, զարդանախշը և անցանք մեր աշխատանքներին։ Հաճելի էր տեսնել, թե ճամբարականներն ինչպես էին իրար օգնում և ինչպիսի սիրով էին աշխատում միասին։

Արդեն ծանոթ լինելով գորգագործությանը, զարդանախշերին, որոշեցինք խաղ պատրաստել մեր ընկերների համար։ Նախագծի նպատակն էր սովորողներին հետ ուսումնասիրել « JIGSAWPLANET»  հարթակը, ինչպես  նաև համատեղել Դիջիթեքը Ազգագրության հետ։ Ճամբարականներն իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել ։

Ուսումանասիրելով ազգային տարազը, զարդանախշերը, գորգագործությունը, ստեղծելով մեր հայրենագիտական խաղը, մեզ միայն մնում էր այցելել ազգային ոգով և կոլորիտով թանգարանը։ Հայրենագետ-երաժիշտների ջոկատով ճամփորդեցինք « ժողովրդական արվեստի թանգարան»․․․

Ճամբարային օրերը անցան սիրո, ընկերության մեջ։

Նախագծի արդյունքները

Հայրենագիտական խաղ

Ստեղծված փազլները ՝

Կավե սալիկներ ՝

Այցելություն ՝ Ժողովրդական արվեստի թանգարան