Рубрика: Без рубрики

Մեր լեզուն Հայերենն է

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն, որով նա խոսում է, գրում, հաղորդակցվում։ Հայերի մայրենի լեզուն հայերնն է։ Հայոց լեզուն աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից է։ Այն անցել է զարգացման բազմադարյան ուղի։ Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։ Մաշտոցյան գրերից գյուտից հետո գրավոր հայերենն անցել է երեք փուլ ՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։ Աշխարհաբար հայերենը շարունակեց զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք երկու գրական լեզու ՝ արևելահայերեն և արևմտահայերեն։

Ուշադի՛ր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները․

Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Պետրոս Դուրյան

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Եղիշե Չարենց

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։

Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը ՝ արևելահայերենով։ Հայոց պատմությունը այնպես է ընթացել, որ մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի ՝ Արևմտյան և Արևելյան։ Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում արևմտահայերենը։

Բլոգում պատասխանել հարցերին ՝

  • Ո՞ր թվականն է նշվում որպես հայոց գրերի գյուտի տարեթիվ։
  • Ո՞րն է հայերենի զարգացման առաջին գրավոր փուլը։
  • Ո՞ր երկու հիմնական ճյուղերի բաժանվեց աշխարհաբարը։

Рубрика: Без рубрики

Հայրենագիտություն 5․3 դաս․

Սեպտեմբերի 14-18

Սեպտեմբերի 7-12

Հայաստանը մեր հայրենիքն է

Հայաստանի Հանրապետություն

Рубрика: Без рубрики

Հայերենի բարբառները

Գրական լեզվին զուգընթաց գոյություն են ունեցել և ունեն բարբառներ։ Հայերենի բարբառների թիվը բավականին շատ է ՝ մոտ 60, որոնք կոչվում են նույն վայրի անունով, որտեղ խոսվում են։ Օրինակ ՝ Շիրակի, Լոռու բարբառները։

Բարբառները գրական լեզվից տարբերվում են իրենց արտասանությամբ։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Օրինակ՝ իրար կողքի գտնվեղ գյուղերում շատ հնարավոր է, որ շատ տարբեր լինեն խոսվածքները և նույն առարկային մարդիկ տարբեր կերպ անվանեն։

Բնօրինակ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց:

Մշո բարբառով

Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:

Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:

— Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:

Բըլէ Համբօն լըլսէց:

Գյումրու Կարնո բարբառով

Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:

Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:

— Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:

Հըմը Համբօն չըլսէց:

Դիտել տեսանյութը ՝

Рубрика: Без рубрики

Հայրենագիտություն 5․2 դաս․

Սեպտեմբերի 21-25

Սեպտեմբերի 14-18

Սեպտեմբերի 7-12

Հայաստանը մեր հայրենիքն է

Հայաստանի Հանրապետություն

Рубрика: Без рубрики

Օգոստոսի 31-ից- սեպտեմբերի 4-ի նախագծային շաբաթվա աշխատակարգ

Մասնակիցներ ՝ 4․2 դասարան

Երկուշաբթի 

09:20-10:05 Ծանոթացում

10:10-10:55 — Տեխնոլոգիական հավես աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

11:05 — 11:50 — Բլոգային աշխատանք, խաղ Ամեն մասնակից գրում է 3 նախադասություն, որոնք սկսվում են «Ես…» բառով․

Ես վախենում եմ․ (Մեկ մարտահրավեր կամ վախ, որը փորձում է հաղթահարել):

Ես իրականում․ (Մեկ գաղտնիք, հետաքրքրություն կամ բնավորության գիծ, որի մասին քչերը գիտեն):

Ես ցանկանում եմ․ (Մեկ նպատակ կամ երազանք):

11:55 — 12:40 Ընթերցանություն

12:55-13:35 — Սեղանի խաղեր

Երեքշաբթի

09:20-10:05 -Նախագծային աշխատանք Լուսինե Բարխուդարյան

10:10-10:55 -Նախագծային աշխատանք Նարեկ Ստեփանյանի հետ

11:05 — 11:50-Նախագծային աշխատանք Նարեկ Ստեփանյանի հետ

11:55 — 12:40 — Զարգացնող Խաղեր

12:55-13:3- Նախագծային աշխատանք Անահիտ Նավասարդյան

Չորեքշաբթի

09:20-10:05 — Բլոգային աշխատանք

10:10-10:55 -Paint-ծրագրով աշխատանք

11:05 — 11:50-

11:55 — 12:40 — Լող

12:55-13:35- Նախագծային աշխատանք Մարինե Միրաքյանի հետ

Հինգշաբթի

09:20-10:05 -Նախագծային աշխատանք Մարինե Միրաքյանի հետ

10:10-10:55 -Տեխնոլոգիական հավես աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

11:05 — 11:50

11:55 — 12:40 երգ

12:55-13:35-

Ուրբաթ

09:20-10:05 -Նախագծային աշխատանք Մարինե Միրաքյանի հետ

10:10-10:55 -Լող

11:05 — 11:50 —

11:55 — 12:40 երգ

12:55-13:35-Բակային խաղեր

Рубрика: Без рубрики

Ուսումնական պարապմունքի գրանցման կարգ

Սահիկաշար

 1. Ուսումնական պարապմունքների բովանդակությունը

Ուսումնական պարապմունքի բովանդակությունը դասավանդողն իր բլոգում հրապարակում է նախօրոք (ամենաուշը նույն օրը)։ 

Պարապմունքից բացակայող սովորողը նույնպես պարտավոր է ուսուցչի բլոգում տեսնել ուսումնական պարապմունքի բովանդակությունը, կատարել առաջադրանքները՝ դասարանային և տնային։

Սովորողը ուսումնական առաջադրանքների կատարման արդյունքը տեղադրում է իր ուսումնական բլոգի համապատասխան էջում:

Պարապմունքի արդյունքում ստեղծված հրապարակման ենթակա նյութերը տեղադրվում են սովորողի, դասավանդողի էջերում, հրապարակվում են դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։

2.    Ուսումնական պարապմունքի մասնակիցների հաշվառումը

Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային ընթացիկ շաբաթվա (օրվա) մատյանում գրանցում է սովորողների բացակայությունը։ 

Դասարանում արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, բացակայությունների մասին տեղեկությունը հաղորդում պարապմունքից հետո գրասենյակում, մատյանում նշումը կատարում մինչև օրվա վերջը։

Ըստ կարգի չտեղեկացված բացակայությունների (փախուստների) մասին գրասենյակի ղեկավարը արտակարգ պատահարների մասին տեղեկացման կարգի համաձայն անմիջապես հաղորդում է դպրոցի ղեկավարին։

Հաշվառման մատյանում սովորողի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական այլ աշխատանքները գրանցվում են օրվա մեջ՝ առանձին սյուներով։

  • Ուսումնական-հասարակական աշխատանքի սյունակում գրանցվում է օրվա այն ժամանակը, որում սովորողն աշխատել է՝ որպես պարզաբանում (comment) նշելով տեղը, աշխատանքը, ինչ է արել։
  • Նախագծային աշխատանքի սյունակում՝ դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի հրամանով որոշված ուսումնական աշխատանքը՝ ժամանակը, որում սովորողն աշխատել է՝ որպես պարզաբանում (comment) նշելով տեղը, աշխատանքը, ինչ է արել։ 

Դպրոցի էլեկտրոնային մատյանը կազմվում է ընթացիկ մատյաններից։ Դպրոցի գրասենյակի ղեկավարը ավարտված շաբաթվա (օրվա) մատյանն ավելացնում է դպրոցի էլեկտրոնային մատյանին, որը խմբագրման համար հասանելի է միայն իրեն (կարող է փոփոխել միայն ինքը)։

Աղբյուրը՝ կրթահամալիրի կայքից 

Рубрика: Без рубрики

Մուտք 4-րդ դասարան

Ծնողական սեմինար-հանդիպում

Օրը՝ Հունիսի 22

Վայր ՝ Արևմտյան դպրոցի Վերնատուն, ժամը 11։00

Ծրագրում՝

  • Ծանոթացում կազմակերպիչ Սոնա Սարգսյանի հետ
  • Ներկայացում 4-6-րդ դասարանների ուսումնական պլան
  • Ընտրությամբ գործունեության, տեխնոլոգիայի կազմակերպումը
  • Ուսումնառության պայմանագիր
  • Ուսումնառության վճար
  • Սովորողների անհատական էլեկտրոնային հասցեների գործածում, Outlook համակարգի պարզաբանումներ