Մասնակիցներ— Արևմտյան դպրոցի 4-6-րդմ դասարանի սովորողներ
Համակարգողներ— Շուշան Ալեքսանյան, Անի Ենգոյան





Մասնակիցներ— Արևմտյան դպրոցի 4-6-րդմ դասարանի սովորողներ
Համակարգողներ— Շուշան Ալեքսանյան, Անի Ենգոյան





Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Ստուգատեսի ուղղությունները՝
Ստուգատեսի կազմակերպումը՝
Ստուգատեսի օրացույց
Առարկայական «Ելք» ստուգատես
Բազմօրյա ճամփորդություններ ՝
Մեկօրյա ճամփորդություններ՝

Սովորողների բլոգների սպասարկում
Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում
Սովորողների հաշվառում
Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում
Նախագծեր՝
6-րդ դասարանցիների ելքի ստուգատես.
3-րդ դասարանի ուս․ պայմանագրերի քննարկում
Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
«Սովորող-սովորեցնող» համագործակցային նախագիծ․ բլոգավարություն
«Սովորող-սովորեցնող» համագործակցային նախագիծ․ google maps ծրագրով կազմում ենք ճամփորդական քարտեզ
Ճամփորդություններ՝
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ
Օրը ՝ Ապրիլի 17
Վայրը ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Նպատակը՝
Մանկական մյուզիքլ, որտեղ դուք ականատես կլինեք թե ինչ է լինում, երբ թանգարանի լռությունը խախտում են երեխաների քայլերը և հանկարծ հայտնվում է Հովհաննես Թումանյանը։ Խուճապը վերածվում է զրույցի, հեքիաթները՝ երգի, իսկ տեխնոլոգիաները՝ նոր բացահայտումների։
Սա օր է, որտեղ գրականությունը, երաժշտությունը և արհեստական բանականությունը միավորվում են մեկ բեմում։
Ներկայացումը վերածվում է կախարդական ճամփորդության՝ անցյալից դեպի ներկա, գրականությունից դեպի տեխնոլոգիա։
Թումանյանի կախարդանքը սպասում է ձեզ։
Պատասխանատուներ՝ Սոնա Փափազյան, Անահիտ Նավասարդյան, Անի Գրիգորյան, Հասմիկ Սարիբեկյան, Էլինա Սիմոնյան, Ռուզան Վերդյան, Շուշան Ալեքսանյան
Օգնական՝ Անի Ենգոյան, Արմինե Աբրահամյան, Սուսաննա Ասլանյան
Մեքենա՝ Mercedes Sprinter 60CO077
Վարորդ ՝ Զավեն Վարդանյան, 098190022
Մասնակիցներ՝
4․1 դասարան
4․2 դասարան
21․ Կարո Հակոբյան
22․Նարի Սուքիասյան
23․Դավիթ Աղոյան
24․Նարեկ Խաչատրյան
25.Եվա Սարգսյան
26․Հայկ Մարտիրոսյան
27․Նարեկ Մուրադյան
28․Լիա Ստեփանյան
29․Մերի Միքայելյան
30․Վահե Տեր — Մկրտչյան
31․Տիգրան Մովսիսյան
32․Միքայել Տերտերյան
33․Անահիտ Ռափյան
34․Լիլի Խալաթյան
35․Անահիտ Սարգսյան
36․Մարկ Ադոնց
37․Լիա Բալասանյան
Читать далее «Մանկական մյուզիքլ»Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.1 դասարանը։
Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:
Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:
Նախագծեր՝
Ճամփորդություն ՝
Այլ աշխատանք
Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ Հայաստանը մեծ վերելք ապրեց։
Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։
Անկախության վերականգնումը
7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։
Աշոտ II Երկաթ
10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:
Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։
Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:
Երկար, շատ երկար տարիներ առաջ, երբ Հայաստանը մեծ ու հզոր երկիր էր, ապրում էր մի խիզախ մարդ՝ անունը Արտաշես։ Նա իմաստուն էր, քաջ ու հոգատար։ Արտաշեսը հաղթեց իր թշնամիներին, միավորեց Երվանդունի արքայատոհմից հետո բաժանված հայկական տարածքները ու դարձավ բոլոր հայերի թագավորը։ Նա էլ հենց դարձավ Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրը։
Արտաշես թագավորը կառուցեց մի նոր մայրաքաղաք, որը կոչվեց Արտաշատ։ Ասում են՝ նույնիսկ Հաննիբալը՝ հին աշխարհի հայտնի զորավարը, խորհուրդ տվեց հենց այդ վայրը ընտրել մայրաքաղաք կառուցելու համար։ Արտաշատը դարձավ Հայաստանի սիրտը։ Այնտեղ ապրում էին մարդիկ, առևտուր էին անում, տոնում էին տոները, սովորում էին ու զարգանում։ Այսօրվա Արարատի մարզկենտրոն Արտաշատն անվանվել է հենց հին մայրաքաղաքի անունով։ Նույնիսկ տեղանքով են համընկնում։ Մայրաքաղաք կառուցում էին այնտեղ․
Արտաշեսից հետո նրա զավակներն ու թոռները շարունակեցին թագավորել։ Բայց բոլորից մեծ ու հզոր դարձավ Տիգրան Մեծը՝ Արտաշեսյան արքայատոհմի ամենահայտնի թագավորը։ Նա ոչ միայն պահպանում էր Հայաստանը, այլ նաև մեծացրեց այն այնքան, որ մի ժամանակ մեր երկիրը դարձավ ամենամեծը ողջ շրջանին մեջ։ Նրա օրոք Հայաստանը ուներ ծովից ծով տարածք՝ Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով էին մեր երկրի սահմանները։
Տիգրան Մեծը կառուցեց իր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, ուր ապրում էին գիտուններ, վարպետներ ու վաճառականներ։ Այդ քաղաքում մարդիկ ապրում էին հպարտ ու լավ կյանքով, որովհետև ունեին ուժեղ թագավոր։
Երբ Արտաշեսյան թագավորները թագավորում էին, Հայաստանը շրջապատված էր տարբեր երկրներով։ Ոմանք բարեկամ էին, ոմանք էլ՝ թշնամի։
Բարեկամներ էին Հունաստանը, Եգիպտոսը և երբեմն նաև Պարթևաստանը։ Նրանք հաճախ ուղարկում էին դեսպաններ, պարգևներ, խաղաղության առաջարկներ։ Հայ թագավորները ամուսնանում էին այդ երկրների արքայադուստրերի հետ՝ բարեկամությունը ամրացնելու համար։
Թշնամիներ կային նույնպես։ Օրինակ՝ Հռոմը, երբեմն Պարթևաստանը, ովքեր ուզում էին Հայաստանի հողերը կամ ուզում էին թուլացնել հայոց թագավորին։ Բայց հայ թագավորները չէին վախենում։
Ի՞նչ էին անում հայոց թագավորները, որ երկիրը հզոր լինի։
Հայ ժողովուրդը նրանց օրոք ապրում էր հպարտ, ուժեղ ու միավորված։ Արտաշեսյանների ժամանակ Հայաստանը պայծառացավ, հզորացավ, հարստացավ, դարձավ այդ տարածքի ամենահզոր պետություններից մեկը։

Այսօր՝ փետրվարի 18-ին, կայացավ մանկավարժական խորհրդի հերթական հավաքը։Վարեց Գոհար Բալջյանը ներկայացնելով նիստի օրակարգը և կարևորելով առաջիկա նախաձեռնությունների կազմակերպված ու արդյունավետ իրականացումը։ Քննարկվեցին գալիք ամսվա հիմնական անելիքները, մասնավորապես՝ 1-ին դասարանցիների մուտքի ճամբարի կազմակերպչական հարցերը։
Օրակարգի հաջորդ հարցը գարնանային աշխատանքների մեկնարկն էր։ Քննարկվեցին բակի բարեկարգման, կանաչապատմանն ուղղությամբ նախատեսվող քայլերը։
Հավաքի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին։ Տեղեկացվեց մասնակցության պայմանների, ժամկետների և ընթացակարգի մասին։ Նշվեց, որ կամավոր ատեստավորումը կարևոր հնարավորություն է մասնագիտական զարգացման, փորձի վերանայման և կրթության որակի բարձրացման համար։

Վայրը՝ Լոռու մարզ
Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Անի Ենգոյան
Մեկնումը ՝
Ժամանումը՝
Նպատակը ՝
Սովորողներին ծանոթացնել Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններին․զարգացնելով սովորողների հայրենաճանաչողական գիտելիքները։
Խնդիրը ՝
Այցելության հիմնական կանգառներ
Նախապատրաստական փուլ
Օր 1 – Մշակութային ժառանգություն
07:30 – Մեկնում դպրոցից
11:00 – Այցելություն Հաղպատի վանք
13:00 – Ճաշ
14:30 – Այցելություն Սանահինի վանք
17:30 – Տեղավորում հյուրատանը
19:00 – Ընթրիք
20:00 – Օրվա քննարկում և օրագրի լրացում
Օր 2 – Բնություն և քաղաքային ճանաչում
09:00 – Նախաճաշ
10:00 – Զբոսանք և խաղեր Ստեփանավան քաղաքում
13:00 – Ճաշ
14:30 – Այցելություն Ստեփանավանի դենդրոպարկ
18:00 – Վերադարձ կացարան
19:00 – Ընթրիք
20:00 – Խմբային ստեղծագործական աշխատանք («Լոռին իմ աչքերով»)
Օր 3 – Մարզկենտրոնի բացահայտում
09:00 – Նախաճաշ և դուրսգրում
10:30 – Քաղաքային շրջայց Վանաձոր
12:00 – Թանգարանի այցելություն (ըստ ընտրության)
14:00 – Ճաշ
15:00 – Մեկնում դեպի դպրոց
19:00 – Ժամանում