Рубрика: Без рубрики

Բակային ֆուտբոլ

Արևմտյան դպրոցի բակում այսօր իսկական ֆուտբոլային եռուզեռ էր։ Նախքան խաղալը, ընկեր Սենիկի հետ մի լավ մարզվեցին, տաքացումներ արեցին ու պատրաստվեցին խաղին, իսկ հետո սկսվեց իսկական պայքարը։

Դաշտում բոլորը լիովին խաղի մեջ էին, մեկը փոխանցում էր անում, մյուսը՝ արագ վազում դեպի դարպասը, իսկ կողքից անընդհատ լսվում էին ընկեր Սենիկի ոգևորող բացականչությունները․․․

Ամենագեղեցիկ պահերը գոլերը չէին։ Ամենահետաքրքիրը այն էր, թե ինչպես էին բոլորը ապրում խաղով, ուրախանում մինչև վերջին րոպեն պայքարում միասին։

Оставить комментарий