Рубрика: Ճամփորդություններ

Ճամբարականները Վարդավառի այգում

Վայր՝ Էրեբունի վարչական շրջան, Վարդավառի այգի(Լիոնի այգի)
Նպատակը՝ երկրի օրվան նվիրված էկոֆլեշմոբ այգու տարածքում, էստաֆետային խաղեր, նկարչական պլեներ, ծանոթանու ենք երևանյան այգիներին
Մասնակիցներ՝ 18-րդ ջոկատ
Համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան

Օր՝ հունիսի 10
Մեկնում՝ 10։00, Բախշյան այգուց
Վերադարձ՝ 13։30, Բախշյան այգի

Վարորդներ՝
Մակնիշ՝ Mercedes Sprinter,
Նստատեղեր՝ 19,

Եղանակ

Ընթացք՝

ժամանաում այգի, իրերի տեղավորում ձեռնոցներ ենք հագնում, բաժանվում խմբերի և սկսում տարածքի մաքրությունը։
Ծանոթանում ենք սեպագիր արձանագրությանը, արհեստական լճի պատմությանը։
Փոքրիկ ակնարկ լճի ու այգու մասին՝

Լիոնի այգի կամ Վարդավառի այգի

Հանրային զբոսայգին զբաղեցնում է 17 հա տարածք։ Այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը, որի մակերեսը կազմում է 8 հա։ Վարդավառ լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։
2010-2011 թթ. այգին ամբողջովին վերանորոգվել է Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ։
Այգին վերանվանվել է ի պատիվ Լիոն քաղաքի և դարձել երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշը։

Սկում են նկարչական պլեներ՝ նկարում ենք մեզ շրջապատող միջավայրը, բնակելի թաղամասը լճի ֆոնին։
Խաղում ենք էստաֆետային խաղեր, ֆուտբոլ։

Անհրաժեշտ իրեր՝

  • տրանսպորտի գումար 7OO դրամ։
  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • Պլեդ (ծածկոց)
  • Գիրք
  • Գնդակ, սեղանի խաղեր
  • միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ