Рубрика: Դասընթացի ծրագիր

2026-2027թթ. Հայրենագիտության առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Հայրենագիտությունը դասընթաց է, որն ուսումնասիրում են 4-5-րդ դասարանների սովորողները: 

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 34 շաբաթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայրենագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Առարկայի ընդհանուր  բնութագիրը ՝

Հայրեմագիտությունը յուրահատուկ դասընթաց է դեպի մեր ՝ հայրենիք, պատմության էջերը։ Դասընթացի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ, որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ է ինձ շրջապատում, ինչպիսի՞նն է իմ անցյալը և ամենակարևորը՝ սկսել մտածել՝ ո՞ւր եմ գնում, ի՞նչ պետք է անեմ իմ հայրենիքի համար, իմ բնակավայրի, ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ընկերների համար: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն»  առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, ճանաչել իրեն՝ իր մեջ բացահայտելով նոր կարողություններ, նոր հմտություններ, հասկանալ իր տեղը  ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ, ամրապնդել կարևոր հատկանիշներ՝ ազնվություն, ընկերասիրություն, ամուր կամք, հոգատարություն, վերլուծական և համեմատական միտք:

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․

Մեջբերում չափորոշչից

  • ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական, գիտահանրամատչելի և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը, մշակի և տեղադրի իր անհատական ուսումնական տարածքում(բլոգ, ենթակայք
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը
  • օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
  • ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին
  • ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
  • ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
  • արշավների և բազմօրյա ճամփորդությունների նախապատրաստվելիս և ընթացքում կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը
  • արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
  • գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար. ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մեջբերում չափորոշչից

Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական
մտածողության հմտությունների զարգացում.

Առարկայի խնդիրները.

  • ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին,  մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային և հենց տվյալ ժամանակամիջոցում արդի խնդիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի  հետ(կլինի էկոլոգիական, բնապահպանական, ճարտարապետական…)
  • պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին.
  • ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ, թաղ), մշակութային արժեքների նկատմամբ.
  • սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու   կարողություններ ու հմտություններ.
  • ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու,  համակարգելու  կարողություններ և խմբով աշխատելու հմտություններ.
  • ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
  • տարածքում կողմնորոշվելու կարողության ձևավորում

Դասընթացի կառուցման հիմքում դրված են հետևյալ հիմնական սկզբունքները.

  • հայրենաճանաչությունը
  • մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողությունների ձեռքբերումը(փաթեթների ստեղծում)
  • բնապահպանությունը
  • զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների նկատմամբ
  • ձևավորել հետաքրքրություն սովորողի մոտ իր ընտանիքի, ազգային, մշակույթային արժեքների հանդեպ
  • զարգացնել վերլուծական մտածողությունը քննարկումների միջոցով
  • գնահատել մշակութային արժեքները, հաջորդ սերուդների փոխանցելու կարևորությունը

Հայրենագիտության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  • Սովորողին դարձնել հայրենաճանաչ /ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին,  մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային, արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի , անմիջապես իր շրջապատի հետ/։
  • Կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
  • Սովորողների արշավային հմտությունների ձեռք բերում /բարձունք բարձրանալիս, քայլելիս, բազմօրյա ճամբարներին մասնակցելիս/
  • Սովորողի արշավի նախապատրաստական աշխատանքների հմտությունների ձեռքբերում /արշավային ուղղության քարտեզագրում տարբեր ծրագրերով, հայրենագիտական կանգառների նշում, ուսապարկ’ դասավորում, քնապարկ/
  • Ճանաչի հին հայկական դիցաբանական հերոսներին և աստվածներին /պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին/
  • Ընտանեկան հայրենագիտություն — ընտանեկան-հայրենագիտական արշավների կազմակերպումը /ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր, ծեսեր, միջոցառումներ/

Ուսումնական միջավայրը կազմում են ՝

  • Ուսումնական կաբինետ՝ անխափան  ինտերնետ կապով
  • Ուսումնական թանգարաններ
  • Մեկօրա-բազմօրյա արշավների կայանատեղիներ
  • Սովորողի դպրոցը, բակը, քաղաք, գյուղը
  • Արատեսի դպրական կենտրոնը
  • Կրթահամալիրի Խաղողի-գինու դպրոցը
  • Սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
  • Ուսումնական անհատական թվային գործքիներով՝ պլանշետ, նեթբուք, նոթբուք
  • Որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
  • Դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ

«Հայրենագիտություն» առարկան  ներառում է «Դիցաբանություն», «Ժողովրդական մշակույթ» , «Էկոլոգիա-բնապահպանություն», «Առաջին բուժօգնություն»դասընթացները, կազմակերպվում է  ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ճամբարների և  ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելները»,«Սասնա  ծռեր» էպոսը:

Ծրագիրն ընգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերը:

4-5-րդ դասարանի առարկայի բովանդակությունը՝

Հայրենագիտական նախագծեր

Աշխատանքային փաթեթ ՝

Հայրենագիտություն 4-րդ դասարան

Հայրենագիտություն 5-րդ դասարան

Ճամփորդություններ

  • Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
  • Ով եմ ես`իմ տոհմածառը, իմ գերադաստանը, ազգանվանս-անվանս ծագումը
  • Առասպելներ
  • Մեր մարզերը
  • Մեր գետերը
  • Լճերը
  • Լեռները
  • Մեր բերդերը
  • Մեր վանքերը, այդ թվում` խոնարհված
  • Մեր հուշարձանները
  • Երևան քաղաքի արձանները
  • Երևան քաղաքի թանգարանները
  • Երևանյան պուրակներ և զբոսայգիներ
  • Երևան քաղաքի հին ու ներ փողոցներ
  • Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
  • Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
  • Հայաստանի հանքերը
  • Ժողովրդական մշակույթ`գորգագործություն, խոհանոց, խեցեգործություն, գինեգործություն, երկրագործություն
  • աշխատանքային գործիքներ, աշխատանքային երգեր…

Ազգային ծեսեր՝  Զատիկ, Տեառընդառաջ , Վարդավառ…
Ազգային տարազ
Կանաչ դեղատուն ՝ Հայաստանի դեղաբույսերն ու ուտելի բույսերը

Դիցաբանություն
Հին աստվածներ

Նոր դիցարան
Սասնա ծռեր էպոս

4-5-րդ դասարանի սովորողը պետք է իմանա

  • իր ծագումնաբանության մասին
  • հասարակության  մեջ ընտանիքի դերի մասին
  • իր երկրի աշխարհագրությունը սկսած իր բակից և իր հարևաններից
  • երկրի ու ժողովրդի մշակույթի մասին
  • հարևան-սահմանակից երկրների մասին՝ մշակույթ, էթնոս
  • երկրում ապրող ազգային փոքրամասնությունների մասին
  • ազգային ծեսերը, ծիսական երգերը
  • ուսումնասիրվող վայրի մասին զրույցը, պատմությունը
  • հայրենիքի տնտեսական և մշակութային կյանքում իր ընտանիքի, դպրոցի մասնակցության մասին

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • hայրենագիտորեն ճանաչի իր շրջապատը՝ գյուղը, քաղաքը, դպրոցը, բակը
  • դիտել, նկարագրել երևույթները
  • պատկերացում կազմել ֆիզիկական քարտեզի և հատակագծի մասին
  • կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
  • հարցազրույցներ վարել, ուսումնասիրվող վայրի պատմությունը, ավանդապատումը, զրույցը, բանահյուսական նյութերը հավաքել
  • ներկայացնել իր բնակավայրի, մարզի, երկրի աշխարհագրական դիրքը, պատմաաշխարհագրական վայրերը, մշակույթը, արհեստը
  • կարողանա ճամփորդությունների ընթացքում ինքնասպասարկվի
  • կազմել ընտանեկան տոհմածառ
  • ընկերասիրությունն դրսևորել ու թիմով աշխալետու հմտություն ունենա
  • հայրենիքը մանրամասն ճանաչելու կարողությունը, տեսական նյութից զատ նաև գործնական տարբերակով՝ ճամփորդություններ, այցեր թանգրաններ, ուսումնական կենտրոններ, բանահավաքչություն…

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը

Մեջբերում չափորոշչից

  •  1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում:
  • Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ որպես տարեկան ամփոփիչ գնահատական՝ կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
  • Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

Կիրառվող ծրագրեր

Google Maps

ViewRanger

Рубрика: ՈՒսուցչի օգնական

Ուսուցչի օգնականի ծրագիր (4–6-րդ դասարաններ)

Նպատակ

Նպաստել 4–6-րդ դասարանի սովորողների կրթական, սոցիալական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը՝ ապահովելով յուրաքանչյուր սովորողի ակտիվ, անվտանգ և արդյունավետ մասնակցությունը ուսումնական գործընթացին։

Խնդիրներ

  • աջակցել սովորողի անհատական կրթական ուղու կազմակերպմանը,
  • խթանել սովորողների ինքնուրույն գործունեությունը,
  • նպաստել ներառական կրթական միջավայրի զարգացմանը,
  • աջակցել նախագծային և հետազոտական աշխատանքներին,
  • զարգացնել սովորողների հաղորդակցական և համագործակցային հմտությունները,
  • նպաստել մեդիահմտությունների զարգացմանը։


Գործունեության ուղղություններ

1. Սովորողի ուսումնառության աջակցություն

Գործողություններ

  • դասերի ընթացքում անհատական աջակցություն,
  • առաջադրանքների պարզաբանում,
  • ուսումնական նյութերի հարմարեցում,
  • սովորողի ինքնուրույն աշխատանքի խթանում։

Արդյունք

Սովորողը կարողանում է առավել ինքնուրույն կազմակերպել իր ուսումնական գործունեությունը։


2. Նախագծային ուսուցման աջակցություն

Գործողություններ

  • մասնակցություն նախագծերի կազմակերպմանը,
  • սովորողների հետ տեղեկատվության հավաքագրում,
  • հետազոտական աշխատանքի աջակցություն,
  • նախագծերի ներկայացումների նախապատրաստում։

Արդյունք

Սովորողները դառնում են նախաձեռնող և ակտիվ մասնակիցներ նախագծային գործունեության մեջ։


3. Ընթերցանության և խոսքի զարգացում

Գործողություններ

  • ընթերցողական ակումբների աջակցություն,
  • խմբային քննարկումներ,
  • ստեղծագործական պատմությունների կազմում,
  • բանավոր ներկայացումների կազմակերպում։

Արդյունք

Զարգանում են ընթերցողական, խոսքային և ներկայացման հմտությունները։


4. Սոցիալական և հուզական զարգացում

Գործողություններ

  • համագործակցային խաղեր,
  • դասարանական քննարկումներ,
  • կոնֆլիկտների խաղաղ լուծման աջակցություն,
  • ինքնաճանաչողական գործունեություններ։

Արդյունք

Բարելավվում են սովորողների հաղորդակցման և համագործակցության հմտությունները։


5. Մեդիակրթական գործունեություն

Գործողություններ

  • բլոգավարության աջակցություն,
  • լուսանկարների և տեսանյութերի պատրաստում,
  • մեդիանյութերի հրապարակման աջակցություն,
  • թվային գործիքների կիրառման ուսուցում։

Արդյունք

Սովորողները ձեռք են բերում մեդիա և թվային գրագիտության հմտություններ։


6. Ճամփորդությունների և ուսումնական միջավայրի աջակցություն

Գործողություններ

  • ուսումնական ճամփորդությունների ընթացքում ուղեկցում,
  • սովորողների մասնակցության խթանում,
  • անվտանգության կանոնների պահպանման աջակցություն,
  • ճամփորդությունների արդյունքների ամփոփում։

Արդյունք

Սովորողները ձեռք են բերում փորձառական ուսուցման հմտություններ։


Սպասվող արդյունքներ

  • Սովորողների ակտիվ մասնակցություն կրթական գործընթացին։
  • Ինքնուրույնության և պատասխանատվության զարգացում։
  • Ներառական և համագործակցային միջավայրի ամրապնդում։
  • Նախագծային գործունեության արդյունավետ իրականացում։
  • Մեդիագրագիտության և հաղորդակցական հմտությունների զարգացում։
  • Սովորողների կրթական առաջընթացի դրական դինամիկա։

Արդյունքների գնահատում

  • Դիտարկումներ,
  • Սովորողների աշխատանքների վերլուծություն,
  • Նախագծերի արդյունքներ,
  • Մեդիանյութերի հրապարակումներ,
  • Ուսուցիչների և ծնողների հետ քննարկումներ,
  • Կիսամյակային և տարեկան հաշվետվություններ։

Рубрика: Без рубрики

Ուսումնական պարապմունքի գրանցման կարգ

Սահիկաշար

 1. Ուսումնական պարապմունքների բովանդակությունը

Ուսումնական պարապմունքի բովանդակությունը դասավանդողն իր բլոգում հրապարակում է նախօրոք (ամենաուշը նույն օրը)։ 

Պարապմունքից բացակայող սովորողը նույնպես պարտավոր է ուսուցչի բլոգում տեսնել ուսումնական պարապմունքի բովանդակությունը, կատարել առաջադրանքները՝ դասարանային և տնային։

Սովորողը ուսումնական առաջադրանքների կատարման արդյունքը տեղադրում է իր ուսումնական բլոգի համապատասխան էջում:

Պարապմունքի արդյունքում ստեղծված հրապարակման ենթակա նյութերը տեղադրվում են սովորողի, դասավանդողի էջերում, հրապարակվում են դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։

2.    Ուսումնական պարապմունքի մասնակիցների հաշվառումը

Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային ընթացիկ շաբաթվա (օրվա) մատյանում գրանցում է սովորողների բացակայությունը։ 

Դասարանում արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, բացակայությունների մասին տեղեկությունը հաղորդում պարապմունքից հետո գրասենյակում, մատյանում նշումը կատարում մինչև օրվա վերջը։

Ըստ կարգի չտեղեկացված բացակայությունների (փախուստների) մասին գրասենյակի ղեկավարը արտակարգ պատահարների մասին տեղեկացման կարգի համաձայն անմիջապես հաղորդում է դպրոցի ղեկավարին։

Հաշվառման մատյանում սովորողի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական այլ աշխատանքները գրանցվում են օրվա մեջ՝ առանձին սյուներով։

  • Ուսումնական-հասարակական աշխատանքի սյունակում գրանցվում է օրվա այն ժամանակը, որում սովորողն աշխատել է՝ որպես պարզաբանում (comment) նշելով տեղը, աշխատանքը, ինչ է արել։
  • Նախագծային աշխատանքի սյունակում՝ դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի հրամանով որոշված ուսումնական աշխատանքը՝ ժամանակը, որում սովորողն աշխատել է՝ որպես պարզաբանում (comment) նշելով տեղը, աշխատանքը, ինչ է արել։ 

Դպրոցի էլեկտրոնային մատյանը կազմվում է ընթացիկ մատյաններից։ Դպրոցի գրասենյակի ղեկավարը ավարտված շաբաթվա (օրվա) մատյանն ավելացնում է դպրոցի էլեկտրոնային մատյանին, որը խմբագրման համար հասանելի է միայն իրեն (կարող է փոփոխել միայն ինքը)։

Աղբյուրը՝ կրթահամալիրի կայքից 

Рубрика: Без рубрики

Մուտք 4-րդ դասարան

Ծնողական սեմինար-հանդիպում

Օրը՝ Հունիսի 22

Վայր ՝ Արևմտյան դպրոցի Վերնատուն, ժամը 11։00

Ծրագրում՝

  • Ծանոթացում կազմակերպիչ Սոնա Սարգսյանի հետ
  • Ներկայացում 4-6-րդ դասարանների ուսումնական պլան
  • Ընտրությամբ գործունեության, տեխնոլոգիայի կազմակերպումը
  • Ուսումնառության պայմանագիր
  • Ուսումնառության վճար
  • Սովորողների անհատական էլեկտրոնային հասցեների գործածում, Outlook համակարգի պարզաբանումներ
Рубрика: Հաշվետվություն

Ուսումնական շրջանի ամփոփում

Հերթական գեղեցիկ, հետաքրքիր և միևնույն ժամանակ բարդ ուսումնական տարի էր։ Տարին սկսվեց նոր սպասումներով, ծրագրերով ու գաղափարներով։ Սեբաստացիական առօրյան, ինչպես միշտ, հագեցած էր ճամփորդություններով, նախագծերով, ընթերցումներով, քննարկումներով, ստեղծագործական աշխատանքներով և ամենակարևորը՝ սովորելու ու սովորեցնելու անընդհատ ընթացքով։

Այս տարվա ընթացքում միասին բացահայտեցինք նոր վայրեր, նոր գրքեր, նոր թեմաներ և, ինչու չէ, նաև ինքներս մեզ։ Եղան օրեր, երբ դասարանը տեղափոխվեց բակ, թանգարան, փողոց , որովհետև սեբաստացի կրթությունը վաղուց արդեն միայն դասասենյակով չի սահմանափակվում։ Ամեն հանդիպում, ամեն նախագիծ, ամեն ճամփորդություն իր հետ բերում էր նոր փորձ և նոր պատմություն։

Տարին նաև սովորեցրեց ավելի համբերատար լինել, ավելի ուշադիր լսել, ավելի շատ վստահել։ Սովորեցինք միասին հաղթահարել դժվարությունները, գնահատել փոքր հաջողությունները և ուրախանալ միմյանց առաջընթացով։

Ավարտվել է ուսումնական տարին, բայց սեբաստացիական կյանքը չի ավարտվում․ այն պարզապես շարունակվում է նոր ճամփորդություններով, նոր հանդիպումներով և նոր բացահայտումներով։ Ամառն էլ, վստահ եմ, կլինի սովորելու, կարդալու, ճամփորդելու և կյանքը նորովի ճանաչելու հերթական հնարավորություն։

Քանի որ սեբաստացի լինել նշանակում է արարել, սիրել, ստեղծագործել, անընդհատ փնտրել ու բացահայտել, սովորել մարդկանցից, բնությունից։ Դա նշանակում է չվախենալ նորից, վստահել սեփական մտքին, հարգել դիմացինի կարծիքը և պատասխանատվությամբ վերաբերվել քո ընտրած ճանապարհին։

Այս ուսումնական տարին ևս մեկ անգամ համոզեց ինձ, որ կրթությունը հարաբերություն է, երկխոսություն, համատեղ ճանապարհ։ Ճանապարհ, որի ընթացքում սովորողն ու դասավանդողը միասին են սովորում ու զարգանում։ Եվ, եթե տարվա ավարտին ունենք ավելի ինքնուրույն մտածող, ավելի կարդացող, ավելի հետաքրքրասեր ու նախաձեռնող սովորողներ, ապա կարող ենք ասել, որ տարին ապարդյուն չի անցել։

Թերևս կրթահամալիրում անցկացրած 7 տարիներից սա ամենապատասխանատու, բայց միևնույն ժամանակ ամենահիշվող տարին էր։ Տարի, որի ընթացքում ամեն օր զգացվում էր աշխատանքի ծանրությունը, պատասխանատվության լիարժեք գիտակցումը, բայց նաև՝ աշխատանքի իրական իմաստն ու արժեքը։ Սա այն շրջանն էր, երբ յուրաքանչյուր քայլ պահանջում էր ավելի մեծ ուշադրություն, համբերություն և նվիրում, բայց հենց այդ նույն ճանապարհն էլ բերեց ամենաշատ բավարարվածությունն ու ներքին հանգստությունը։

Եվ հիմա, երբ հետ եմ նայում անցած ճանապարհին, հասկանում եմ, որ հենց այս տարին էր, որ ամենից շատ ձևավորեց, փորձեց և միևնույն ժամանակ թողեց ամենախորը հետքը։ Սա այն տարին էր, որը դժվար է մոռանալ, որովհետև այն ոչ միայն աշխատանքի, այլ նաև անձնական աճի ու վերաիմաստավորման տարի էր։

Рубрика: Без рубрики

Հունիս ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

  • Ճամբարի ղեկավար- նախագիծ
  • Սովորողների բլոգների սպասարկում
  • Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում
  • Սովորողների հաշվառում
    Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում
  • 4-րդ և 6-րդ դասարանի սովորողներո պայմանագրերի կնքում

Ճամփորդություններ ՝

Այլ աշխատանք ՝

  • Դասասենյակի պատասխանատու
  • Եմիս կայքում 6-րդ դասարանցիների գնահատում (4 դասարան)
  • 4-րդ դասարանցիների զարգացման բնութագրի լրացում
  • 5-6րդ դասարանցիների ամփոփաթերթի կազմում
  • Հեռավար աշխատանք
Рубрика: Ճամփորդություններ

Բացահայտենք Արատեսը մտքով, սրտով․․․․

Արժեքը մեկ սովորողի համարՃամբարի ուղեգրի արժեքը կրթահամալիրի մեկ սովորողի համար՝ 10.000 դրամ (ճանապարհածախս, սնունդ)

Դրսի սովորողի համար՝ 12.000 դրամ։

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Ասյա Ծատրյան, տեխնոլոգ ՝ Նարեկ Հակոբյան

Մեկնումը՝ Սկիզբ՝ հուլիսի 1,  ժամը՝ 08:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան –Արտաշատ-Երասխ-Արենի-Շատին-Եղեգիս- Հերմոն-Արատես

Վերադարձը՝ Ավարտ՝ հուլիսի 3 մինչև 20։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Վեդի- Արտաշատ- Երևան երթուղով

Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևանից Արատես — 152 կմ

Գիշերակացը` Ակումբ, հյուրատանը, տատիկ-պապիկի տներում

Նախագծի նպատակը ՝

  • ուսումնահայրենագիտական
  • մարզական
  • երաժշտական
  • ընթերցողական
  • պլեներային
  • ուսումնական մեղվանոց

Նախագծի խնդիրները՝

  • հավաքել տեղեկություն  Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես  գետերի, մասին
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը,հատկապես ուշադիր ենք նոր տնկված սոճիներին, լոբու, սոխ-սխտորի, մասրենու, բալենու տնկարանի ջրում(խոսել ենք Հասմիկ Ուզունյանի հետ)
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Տիգրանաշենի ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Երասխ
  • Արենի 1 քարանձավ
  • Արենի գյուղ
  • Արտաբույնք
  • Սմբատաբերդ
  • Զորաց վանք
  • Շատին
  • Եղեգիս
  • Հերմոն
  • Արատես
  • Արատեսի վանքային համալիր
  • Արատեսի ջրվեժներ
  • Խաչոց ձոր
  • Արփա գետ

Ուշադրության կենտրոնում  են Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիսի, Արատեսի գետերը

Ճամբարի ուղղությունները ՝

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • տեխնոլոգիական
  • պլեներային

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

  • քայլք Արատես գետի հունով
  • հայրենագիտական արշավ, քայլք Արատես գետի հունով դեպի Խաչոց ձոր
  • անաղբ Արատես
  • ուսումնական ժամերգությունը Արատեսի վանքում
  • մարզական խմբային խաղեր, մրցաշարեր
  • բակային խաղեր՝ պահմտոցի, թաշկինակ, աղջիկ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ մաթեմատիկական խաղեր
  • ընթերցանություն՝ ամեն մեկն իր գիրքն ունի, որը սկսել է ընթերցել կամ նոր է սկսում
  • խարույկ

Արշավախմբային ճամբարների ճաշացանկ կրտսեր դպրոցի համար

Oգտակար ընտրանի՝

Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն
Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար  (լողազգեստ, սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ)
  • Ուսապարկ
  • Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • Հարմար կոշիկներ՝ /մեկը վերցնում ենք մեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • Ինտելեկտուալ խաղեր, շախմատ, ցատկապարան, գնդակ

Տրանսպորտ՝ 80000 դրամ/

Նախնական նախահաշիվ ՝

Մեկ սովորողից հավաքվող գումարի չափ՝ 10000 դրամ, երկու ոչ սեբաստացի 12000

17 սովորող x 10000 դրամ, ընդամենը՝ 174000 դրամ

Երթուղի՝ 4700 դրամ յուր․ սովորող (80000 դրամ )

Սնունդի— 4500 (մեկ սովորող) 76․500 դրամ (երեքանգամյա)

Այլ ծախսեր- Թռչունների քարանձավի մուտքավճար յուր․ սովորող 200 դրամ, — 3400

Միջավայր խնամք, զարգացում ՝ 13000

Մեքենա՝  Մերսեդես Սպրինտեր 60 LD077 (20 նստատեղ)

Վարորդ՝  Քիշմիրյան Հովհաննես հեռ․՝ 077577683

Գիշերակացը` Ակումբ, հյուրատանը, տատիկ-պապիկի տներում

Օր առաջին


08։30 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10:30-  Տիգրանաշենի դիտակետ՝ հայացք Արարատին

11։00- կանգառ Արփայի հովտում, տեղանքի ուսումնասիրում- մաքրում

11։30-  Նախաճաշ

14։00- կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի

14:00-16:00 Իրերի տեղավորում, հանգիստ, ծառերի և ծաղիկների ջրում տարածքի խնամք, անաղբ Արատես՝աղբի տեսակավորում

16:00- Ճաշ

16։30-  Հայրենագիտական վիկտորինա՝ նախորդ հերթափոխերի կազմած հարցերով-բաժանվում ենք խմբերի և պատասխանատում հարցերին, վաստակում միավորներ, ինտելեկտուալ, սեղանի խաղեր

18:30-Ընթրիք, թեյախմություն

20։00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ

22։00-Քուն

Օր երկրորդ

08:30- Վերկաց, անձնական հիգիենա

09:00- Նախավարժանք, միջավայրի խնամք

10:00- Ուսումնական ժամերգություն Արատես վանքի հարակից տարածքում

10:30- Նախաճաշ

11։00-  Միջավայրի խնամք, բակային աշխատանք, լոբու, սոխ-սխտորի, մասրենու, բալենու տնկարանի ջրում(խոսել ենք Հասմիկ Ուզունյանի հետ)

12։00- Ազգային խաղեր

12:30- Զբոսանք Արատեսով, քարանձավ, Խաչոց ձոր, քայլք դեպի Արատես գետ, լող

15:00- Ճաշ

17:00- Նկարչական պլեներ-« Բնությունը իմ աչքերով»

18։00-Ընթրիք

19:30- Պարատուն

21:00-Զրույցներ խարույկի շուրջ, օրվա տպավորությունների քննարկում, երաժշտության ունկնդրում խարույկի շուրջ

22։00-Քուն

Օր երրորդ

8:30- Վեր կաց, հիգիենա

9:00- Մարզումներ

10:00- Նախաճաշ

10։00- Քայլք դեպի հյուսիս անտառին մոտ, Սևաժայռի ստորոտ
12։00- Ազգային բակային խաղեր
13։00- Նկարչական պլեներ

13։30 Տարածքի մաքրում, հավաքում

14:00- Մեկնում, քայլքով դեպի Հերմոն գյուղ

17։30- Այցելություն Արենի 1 քարանձավ

20։00-Ժամանում

Մասնակիցներ ՝

  • Մարթա Արտաշեսյան -5-րդ դաս․
  • Էլիզա Բաղդասարյան 5-րդ դաս․
  • Մարիա Պետրոսյանի 5-րդ դաս․
  • Ավետ Սարգսյան- 5-րդ դաս․ ( ոչ սեբաստացի )
  • Աշոտ Դանիելյան- 5-րդ դաս․
  • Վահե Բարսեղյան-5-րդ դաս․
  • Դանիել Աղաջանյան- 5-րդ դաս․
  • Վահե Ղարիբյան-5-րդ դաս․
  • Լեո Կարապետյան-5-րդ դաս․
  • Լեո Սարգսյան- 4-րդ դաս․
  • Լեո Շեկոյան- 4-րդ դաս․
  • Լիլիանա Ավետիսյան-5-րդ դաս․
  • Մարիամ Դայան-5-րդ դաս․
  • Գարեգին Ղազարյան-4-րդ դաս․
  • Լևոն Ալավերդյան-4-րդ դաս․
  • Դավիթ Աղոյան-4-րդ դաս․
  • Հովսեփ Ղազարյան- (Մարիա Պետրոսյան եղբայրը ոչ սեբասատցի)

Рубрика: Ճամփորդապատում

Ճամբարային օրը Թումոյի այգում

Այսօր մեր ճամբարային օրը անցկացրինք Թումոյի այգի։ Հանգստացանք ծառերի ստվերում, զրուցեցինք և վայելեցինք բնության գեղեցկությունը։

Ճամբարային օրը անցավ ուրախ ու հագեցած մթնոլորտում։

Рубрика: Без рубрики

«Հակաբացիլ Կոմիտաս» Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում

Մասնակիցներ՝ 11-րդ ջոկատի ճամբարականներ

Ջոկատավարներ՝ Արմինե Աբրահամյան, Անի Ենգոյան

Օգնական՝ Նարեկ Հակոբյան

Օրը՝ hունիսի 11

Մեկնում՝ ժամը՝ 10։00 Արևմտյան դպրոց-պարտեզի հարակից այգուց

Վերադարձ՝ 14։00

Վայր՝ Թումոյի այգի

Նպատակը և խնդիրները

Անհրաժեշտ իրեր

  • գնդակ, փետրագնդակ
  • ընթերցանության գրքեր
  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր, բրդուճներ
  • ուսապարկ
  • Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Նկարագրությունը՝

Հունիսի 11-ին, ժամը՝ 10։00, մեկնելու ենք Արևտյան դպրոց-պարտեզից։ Ճանապարհին ծանոթանալու ենք Երևանյան փողոցներին, նշանավոր շինություններին։ Այնուհետև իրականացնելու ենք  «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը։ Երգելու ենք կոմիտասյան երգերի շարք։ Որից հետո իրականացնելու ենք նկարչական ֆլեշմոբ և ազգային խաղեր: Վերադարձը դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ, նախատեսվում է ժամը՝ 14։00-ին։

Արդյունքում՝ ֆոտոշարեր, տեսանյութեր, օրագրապատումներ, որոնք կամփոփվեն դասավադողների և սովորողների բլոգներում։

Ֆինանսական հաշվարկ

Վարորդ, հեռ․՝ Տիգրան Մալխասյան հեռ․՝093883232

Մեքենայի մակնիշ, համարանիշ՝Honda 94TT004

Նստատեղ՝ 30

Վարորդին վճարվող գումար՝ 17000

Յուրաքանչյուր սովորող՝ 700 դրամ

Անի Ենգոյանի ջոկատ

  • Վահե Ղարիբյան
    5.4
    Էրիկ Գիժլարյան
    5.4
    Լեո Կարապետյան
    5.4
    Զոհրաբյան Առնո
    5.4
    Խաչատուրյան Արտակ
    5.4
    Նանե Ավետիսյան
    6.2
    Մաքս Առաքելյան
    6.4
    Էմմա Սահակյան
    6.1
    Արևիկ Թադևոսյան
    6.1
    Նորայր Խաչատրյան
    6.4
    Նարեկ Խաչատրյան
    4.2
Рубрика: Ճամփորդություններ

Ճամբարականները Վարդավառի այգում

Վայր՝ Էրեբունի վարչական շրջան, Վարդավառի այգի(Լիոնի այգի)
Նպատակը՝ երկրի օրվան նվիրված էկոֆլեշմոբ այգու տարածքում, էստաֆետային խաղեր, նկարչական պլեներ, ծանոթանու ենք երևանյան այգիներին
Մասնակիցներ՝ 18-րդ ջոկատ
Համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան

Օր՝ հունիսի 10
Մեկնում՝ 10։00, Բախշյան այգուց
Վերադարձ՝ 13։30, Բախշյան այգի

Վարորդներ՝
Մակնիշ՝ Mercedes Sprinter,
Նստատեղեր՝ 19,

Եղանակ

Ընթացք՝

ժամանաում այգի, իրերի տեղավորում ձեռնոցներ ենք հագնում, բաժանվում խմբերի և սկսում տարածքի մաքրությունը։
Ծանոթանում ենք սեպագիր արձանագրությանը, արհեստական լճի պատմությանը։
Փոքրիկ ակնարկ լճի ու այգու մասին՝

Լիոնի այգի կամ Վարդավառի այգի

Հանրային զբոսայգին զբաղեցնում է 17 հա տարածք։ Այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը, որի մակերեսը կազմում է 8 հա։ Վարդավառ լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։
2010-2011 թթ. այգին ամբողջովին վերանորոգվել է Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ։
Այգին վերանվանվել է ի պատիվ Լիոն քաղաքի և դարձել երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշը։

Սկում են նկարչական պլեներ՝ նկարում ենք մեզ շրջապատող միջավայրը, բնակելի թաղամասը լճի ֆոնին։
Խաղում ենք էստաֆետային խաղեր, ֆուտբոլ։

Անհրաժեշտ իրեր՝

  • տրանսպորտի գումար 7OO դրամ։
  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • Պլեդ (ծածկոց)
  • Գիրք
  • Գնդակ, սեղանի խաղեր
  • միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ

Рубрика: Без рубрики

Մայիս ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

  • Ամառային ճամբարի ջոկատների կազմում

  • Սովորողների բլոգների սպասարկում
    Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում
    Սովորողների հաշվառում
    Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում

    Ճամփորդություն՝
  • Մայիսի 24-26- Արատես

Այլ աշխատանք

  • Դասասենյակի պատասխանատու
  • Հեռավար  ուսուցում