Рубрика: Без рубрики, Ինքնակրթություն

Սիրտը իր հիշողությունն ունի

Մեջբերում Ալբեր Կամյու «Անկում» գրքից․

  • Հոլանդիան մի երազ է, պարոն, ոսկու և ծխի երազ, առավել տխուր՝ ցերեկը, առավել ոսկեզօծ՝ գիշերը։
  •  Ես երբեք կարիքը չունեցա ապրել սովորելու։ Այս հարցում ես ամեն ինչ գիտեի արդեն ծնվելիս։ Կան մարդիկ, որոնց խնդիրը մարդկանց պատսպարելը կամ առնվազն նրանցով զբաղվելն է։ Ինձ համար կարգադրությունը եղել էր։ Մտերիմ էի, երբ անհրաժեշտ էր, լուռ՝ եթե պետք էր, ազատ և հեշտ ձևեր գործադրելու կարողությամբ, արժանապատվությամբ և լրջությամբ։ Իմ ժողովրդականությունը այնքան մեծ էր, որ իմ հաջողությունները այս աշխարհում այլևս չէի հաշվում։ Իմ արտաքինը վատ չէր ստեղծված, ես անդադրում պարող էի և միևնույն ժամանակ խորագիտակությամբ փայլող, ինձ հաջողվում էր միաժամանակ սիրել կանանց ու արդարությունը, որ այնքան էլ հեշտ չէ մեր ժամանակներում, զբաղվում էի սպորտով և արվեստով, կարճ ասած կանգ եմ առնում, որպեսզի դուք ինձ չկասկածեք ինքնագովության մեջ։ Բայց, խնդրում եմ, պատկերացրեք մի մարդ իր ծաղկուն տարիքի մեջ, կատարյալ առողջությամբ, առատաձեռնորեն օժտված կարողություններով, վարժ ինչպես մարմնական, այնպես էլ մտավոր գործունեության, ոչ աղքատ և ոչ էլ հարուստ, որ լավ է քնում և խորապես գոհ է իրենից, և որը այս ամենը ցույց է տալիս միայն երջանիկ և ընկերական պարզությամբ։ Այս բոլորից հետո մի՞թե իրավունք չունեի համեստաբար խոսելու իմ հաջողված կյանքի մասին։
    Այո, քիչ էակներ են ավելի բնական եղել, քան ես։ Իմ հարաբերությունը կյանքի հետ ամբողջական էր, ես ընդունում էի այն, ինչպես նա կար, չմերժելով նրա թերի կողմերը, նրա ծաղրը, տեսնելով նրա մեծությունը, օգտվելով նրա ծառայություններից։ Հատկապես չէի մերժում միսը, նյութը, կարճ ասած՝ ֆիզիկականը, որ այնքան մարդկանց անհանգստացնում կամ հուսահատեցնում է սիրո մեջ կամ մենության պահին՝ ինձ բերում էր, առանց ստրկացնելու, հավասար հաճույքներ։ Ես ստեղծվել էի մի մարմին ունենալու համար։ Այստեղից էլ այդ ներդաշնակությունը իմ մեջ, և թույլ իշխանությունը, որ մարդիկ զգում էին և երբեմն էլ խոստովանում, որ այն իրենց օգնում է ապրել։ Հետևաբար փնտրում էին իմ ընկերությունը։ Հաճախ նրանց թվում էր, որ ինձ արդեն հանդիպել էին։ Կյանքը, մարդիկ և նվերները ինձ ընդառաջ էին գալիս։ Ես այդ պատվերները ընդունում էի մեծահոգի հպարտությամբ։ Իրականում, այդքան լիքը և պարզ մարդ լինելով, ես ինձ մի քիչ գերմարդ էի զգում։
    Ես ինձ ընտրված, նախասահմանված մարդ էի համարում։ Բոլորի միջից հատկապես ընտրված այս երկար և հարատև հաջողության համար։ Դա նույնպես իմ համեստության արդյունքն էր։ Այս բոլոր հաջողությունները ես մերժում էի վերագրել միայն իմ հատկություններին, ես չէի կարող հավատալ, որ մի մարդու մեջ այդքան տարբեր և ծայրահեղ հատկությունների միասնությունը արդյունք լիներ պարզ պատահականության։ Ահա թե ինչու, երջանիկ ապրելով հանդերձ, ես հավատում էի, որ այդ երջանկությունը ինձ տրվում էր մի գերագույն ուժի հրամանով։ Երբ ձեզ ասում եմ՝ ոչ մի կրոնի չէի հավատում, դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչ տարօրինակ բան կար այս խոստովանության մեջ։ Սովորական կամ ոչ՝ այն ինձ երկար ժամանակ ամենօրյա ընթացքից դուրս է հանել, և ես տարիներ ամբողջ տառացիորեն գեղեցիկ ծրագրեր եմ կազմել և որոնց համար, ճիշտն ասած, մինչև այժմ սրտանց ափսոսում եմ։ Ամեն ինչում ես հանգիստ էի զգում, ճիշտ է, բայց նույն ժամանակ ոչ մի բանից չէի բավարարվում։ Յուրաքանչյուր հաճույք ինձ մղում էր դեպի մի ուրիշը։ Ես մի տոնակատարությունից մի ուրիշին էի գնում։ Պատահում էր, որ ամբողջ գիշերները պարում էի և մարդկանց ու կյանքի նկատմամբ ավելի կրքոտ դառնում։ Երբեմն, ուշ գիշերին, երբ պարը, թեթև հարբածությունը, իմ շղթայազերծումը, ներկաների բուռն ինքնամոռացումը ինձ գցում էր մի հափշտակության մեջ, երբ հոգնած ու մինչև ափը լցված էի զգում, հոգնության գագաթնակետին, ակնթարթի ընթացքում ինձ թվում էր, որ ի վերջո կհասկանամ էակների ու աշխարհի գաղտնիքը։ Բայց հաջորդ օրը հոգնությունս անհետանում էր, և նրա հետ էլ գաղտնիքը, ես նորից էի խոյանում նրա հետևից։ Այսպես ես վազում էի, միշտ լեցուն, երբեք բավարարված, առանց իմանալու՝ որտեղ պետք է կանգ առնել, մինչև այն օրը, ավելի շուտ մինչև այն երեկոն, երբ նվագը դադարեց, լույսերը մարեցին։ Այն տոնակատարությունը, ուր ես երջանիկ էի…

 

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ճամփորդություններ

Դրախտավայր Արատեսը

Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։

Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Բավականին երկար ճանապարհ ունեցանք մինչև հասանք դրախտավայր Արատես։ Եղանք՝ Հայրավանքում, Սելիմի լեռնանցքում, Հերմոնի վանքում, Զորաց եկեղեցում։ Երեք օրվա ընդացքում կարողացնաք շատ տեսարժան վայրեր բացահայտել։ Ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ մտնել այս հղումով Ճամփորդություն դեպի Արատես։

Это слайд-шоу требует JavaScript.

Ժամանակը  կարողացանք ճիշտ օգտագործել, հասցրեցինք վայելել թե՛ միմյանց ներկայությունը, թե՛ դրախտավայր Արատեսը և իրականացրեցինք  դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ։

Նախաճաշից հետո սկսում էինք միջավայրի բարեկարգման աշխատանքները։ Բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցինք աշխատանքը հետևյալ ուղություններով՝

  • Մետաղյա մահճակալների ներկում
  • Դպրական կենտրոնի տների հարդարման աշխատանքներ, միջավայրի լուծումներ
  • Դպրական կենտրոնի մաքրություն, խնամք

Это слайд-шоу требует JavaScript.

Ահա աշխատանքի արդյունքը․

Երեկոյան ընկեր Սմբատի և Տարոնի ուղեկցությամբ, զբոսնում էինք Արատեսով։Եղանք Արատեսի ժայռում, որին վտանգավոր ճանապարհով մոտեցան  ամենահամարձակները։

Լինելով Արատեսում չէինք կարող անտեսել մեր մեղվաընտանքիներին։ Ընկեր Սմբատը մանրամասն ներկայացրեց մեղուների, մեղվապահության առանձնահատկությունների մասին։

 

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արատես

Արատեսի դպրական կենտրոն մեկնեցինք հետևյալ ճանապարհով ՝ Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Զորաց Եկեղեցի-Հերմոն-Արատես։

m

Մեր ուսումնական ճամփորդության սռաջին կանգառը սկեսինք  Հայրավանք վանական համալիրից։ Հայրավանքի  եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ:

Հաջորդ կանգառը եղավ  դեպի Կոթավանք։ Գտնվում է Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան 2-րդ, 851-901 թվականներին:

՛;

Եկեղեցու վրա եղել է ընդարձակ շինարարական արձանագրություն, որը մեզ է հասել Ստեփանոս Օրբելյանի միջոցով: Հատակագիծը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է:

106804635_1137838293265795_4957436354807404768_n107383295_579026112806464_1592394532722134419_n

Հաջորդիվ եղանք Օրբելյանների քարավանատանը։ Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա։ Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։

լ

Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը։

Իսկ վերջին կանգառը եղավ Զորաց եկեղեցին։

հ

Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:

Վերադառցանք հետևյալ ճանապարհով ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։

Ճանապարհից մի փոքր շեղվեցինք և գնացինք Հորբատեղ գյուղ։

յկ

Հորբատեղ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և 13-14-րդդարերի խաչքարեր։

106668102_2741731172815888_1227921408684416682_n

Հաշվի չառնելով հորդառատ անձրևը մենք համառորեն գնում էին դեպի բնական շատրվանող աղբյուրը Հորբատեղ գյուղում։

Рубрика: Без рубрики

Հուլիս- Օգոստոս ամիսների աշխատակարգ

99440796_2673704129555430_2731637734702579712_n

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Պարտիզապուրակային աշխատանքներ Արևմտյան դպրոց-պարտեզում

Ուրվական դարձող Երևան

Ուսումնական ճամբար Արատեսում—  հուլիսի 2-4- Մասնակցություն Տաթև Բլեյանի նախագծին- Արատեսի դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ

Ամառային ճամբար

օգոստոսի 3-7-ը

 

 

Рубрика: Без рубрики

Ամառվա նախագծեր

Ամառվա ընթացքում իրականացվող նախագիծ

Ուրվական դարձող Երևան

Ինքնակրթություն

Ուսումնական ճամբար Արատեսում—  հուլիսի 2-4- Մասնակցություն Տաթև Բլեյանի նախագծին- Արատեսի դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ

 

Рубрика: Без рубрики

Առարկայի ծրագիր

«Պատմություն» առարկայի բովանդակության և դասավանդման մեթոդները

<<Հայրենագիտություն>>

Իրականացվող նախագիծ-  Ուրվական դարձող Երևան

Հասարակագիտությունը մի առարկա է, որի ուսումնասիրումը օգնում է սովորողներին մուտք գործել հետաքրքիր աշխարհ, որտեղ կծանոթանան բազմաթիվ գաղափարների, կսովորեք մտածել և վերլուծել։ Հասրակագիտություն բառը կազմված է հարսարակություն և գիտություն բառերից, այսինքն ՝ այն գիտություն է հասարակաության մասին։

Դասընթացի հիմնական նպատակն է.

  • Տարբեր սկզբնաղբյուրներից տեղակատվություն ընտրել, վերլուծել, եզրակացություն անել
  • Արտահայտել սեփական կարծիքը և այն կարողանալ պաշտպանել քննարկումների ժամանակ
  • Փնտրել, գտնել կիրառել այլընտրանքային լուծումներ տարբեր իրավիճակներում
  • Վերլուծել, քննարկել հասարակական կյանքին վերաբերող խնդիրները
  • Ունենալ ստեղծագործական մտածողություն։

Դասընթացի խնդիրներն են

  • Ծանոթացնել մարդ և հասարակաություն հիմանական խնդիրներին
  • Զարգացնել գիտելիքներն ու տեղեկությունն ինքնուրույն ձեռք բերելու կարողություններ
  • Մղել ստեղծագործական, տրամաբանական մտածողությանը
  • Համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն
  • Սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակում արագ կողմնորոշվելու կարողություն

Ուսումնական միջավայրը`

  • Ուսումնական կաբինետ` համակարգիչ, անլար համացանց
  • Ուսումնական նյութի բացատրում
  • Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
  • Տեխնոլոգիաների օգտագործում
  • Նախագծերի իրականացում
  • Անհատական ու խմբային աշխատանքների կատարում

Ծրագրում

  • Մարդ և  հասարակություն
  • Թե ինչ է ազատությունը:
  • Հիմնարար արժեքներ
  • Իշխանություն
  • Ժողովրդավարական հասարակություն
  • Քաղաքացիություն

 

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ինքնակրթություն

Քայլք Ֆիրդուս թաղամասով

Ուրվական դարձող Երևան

Ֆիրդուսը Երևանի կենտրոնում պահպանված այն քիչ հին թաղամասերից մեկն է։ Եվ այս օրերին ակտիվորեն քննարկվում է պահպանության հարցը։

Քայլեցի, զգացի հին Երևանի շունչը, որը ավերակների է վերածվել։

106519600_1409813795846135_6082410958591385421_o

Եվ իսկապես պետք է պահպանել մեր արժեքները, մշակույթը։ Քանի որ Հինը Սիրուն Ա։

106238403_1409813922512789_6003678091014614418_o106055837_674771303073226_8262821073928607699_n105846843_1409814009179447_1430485032980864272_o

Рубрика: Без рубрики, Մասնագիտական կրթություն(բրուտագործություն)

Քանդակագործության փառատոնին ՝ հերթապահություն Հյուսիսում

Քանդակագործության փառատոնը շարունակվում է։

Այսօր քանդակագործության փառատոնին միցել էին Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողները։ Ինչպես նաև դասավանդողներ ՝ Դիանա Ղազարյանը և Մադլեն Թերզյանը։ Սովորողները  մի մասը փորձիցին քանդակել քարի վրա, իսկ մյուս մասը կավով աշխատեց։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Без рубрики, Մասնագիտական կրթություն(բրուտագործություն)

Արևային գույներ

Այսօր արդեն թրծված կավե աշխատանքների ներկումը իրականացրեցինք։ Ներկելուց հետո արդեն գունավորված կավը նորից թրծվում է, որպեսզի ստանա իր իրական տեսաքը։

105583082_1359112007609548_5396854136572687951_o105015090_1359112077609541_8610764711026149914_o

Читать далее «Արևային գույներ»

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ուսուցչի օրագիր, Ինքնակրթություն

Իմ Երևանի փոքրիկ անկյունը

Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է պատմում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ հայրենիքի մասին։ Այդ հպարտությունը անկեղծ է քանի, որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, բակ, շենք մեզ հարազատ է և ծանոթ։

Ապրում եմ կենտրոն համայնքում, մասնավորապես Տիգրան մեծ փողոցում։ Ակամայից գրելով իմ թաղամասի մասին հիշեցի նկարիչ Գևորգ Գրիգորյանի Ջոտտոյի հայտնի աշխատանքը «Կինը իմ թաղամասից» կտավը։

86236_b

Իմ բակում, փողոցում սիրում եմ ամեն մի անկյուն,որոնք ինձ այնքան հարզատ են։ Կփոխեյի շատ բան, առաջինը կավելացնեի․

  • բնությունը, ծառերը, ծաղիկները։
  • միջավայրի խնամքը
  • հաճախ ժպտացող մարդկանց

Եվ կուզեի դադարեր անվերջ իրականցվող շինարարությունները։

Կցանկանայի մարդիկ սկսեն գնահատել և պահպանել ազգայինը։ Օրինակ Ֆիրդուս թաղամասը, որտեղ կան եզակի ճարտարապետական շենքեր ամբողջով փակվել է և վերծվել է տոնավաճառի։ Ազգային պատկերասրահը, որտեղ պահպանվում է լավագույն կտավները, կան բազում խնդիրներ, և ամենամեծ խնդիրը ջեռուցման համակարգն է, որի պատճառով վնասվում է կտավները։

Իմ ամենասիրելին ՝ Աբովյան փողոցն է, ուր շատ եմ սիրում զբոսնել։ Հետաքրիքիր ներքին ձգողականություն ունի այդ փողոցը ինձ համար։ Այն ամենաբանուկ փողոցն է թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան։Տարիներ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով ճեմող երիտասարդ աղջիկներին։ Ճարտարապետներ Ա. Վասիլևի և Վ. Սիմոնսոնի հետ միասին Վ.Միրզոյանի նախագծած հասարակական շենքերից է Արական գիմնազիան, որտեղ ներկայումս «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է գտնվում` Աբովյան փող. 2 հասցեում (1916թ., 1953-1977թթ.)։ Այն իրենից ներկայացրել է ընդարձակ ուղղանկյուն համալիր` ներքին բակով։ Ներկայումս շինության սկզբնական տեսքից պահպանվել է միայն Աբովյան փողոց կողմնորոշված սև տուֆակերտ ճակատը։ 1920 թվականից կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով. Ցեղասպանության տարիներին այստեղ գործել է աղջիկների մանկատուն, ավելի ուշ` Պետական հանրային գրադարանը, Հայաստանի գրողների տունը, Երևանի մշակույթի տունը։ 1932 թվականից գիմնազիայի հանդիսասրահը դարձել է Հայ ֆիլհարմոնիայի դահլիճ։

Սիրում եմ Երևանիս ամեն մի անկյունը, ծնվել, ապրում և ապրելու եմ ի՛մ սիրելի, ջերմ Երևանում։

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ինքնակրթություն

Նոր զարգացումներ Ֆիրդուս թաղամասում

Հանրային աղմուկից հետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր անընդրադարձել է Ֆիրդուս թաղամասի հարցին։

Կից նյութը․

Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Մասնավորապես որոշվել է.

Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։

Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ինքնակրթություն

Ուրվական դարձող Երևան

Հին-Երևան-1

Ժամանակահատված— շուրջտարյա

Մասնակիցներ — սովորողներ, դասավանդողներ, բոլոր նրանք ովքեր կցանկանան

Ուսումնա-հայրենագիտական նախագիծ

Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է պատմում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ հայրենիքի մասին։ Այդ հպարտությունը անկեղծ է քանի, որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, բակ, շենք մեզ հարազատ է և ծանոթ։

Նախագծի նպատակ ՝ 

  • ճանաչել- ուսումնասիրել  տեղեկություններ գտնել   հին Երևանի մասին(լուսանկարներ, մարդիկ, հոլովակներ-ֆիլմեր)
  • Երևանի առջև դրված խնդիրներ` ճարտարապետական, աղբահանության, խիտ բնակեցման
  • քաղաքի հին ու նոր բնակիչները. հարցազրույցներ երևանցիների հետ` բակերում, թաղերում…
  • քայլք, զբոսանք ֆոտո-կինո նկարահանում Երևանի հին թաղամասերում, փողոցներում
  •  բացահայտել հին  վերանվանված  փողոցներ, թաղամասեր, շենքեր, հուշարձաններ
  • ուրվական դարձող քաղաքի ապագան` հարցազրույցներ հին ու  նոր քաղաքի մասին

Նախագծի խնդիրը ՝ 

  • ուսումնասիրում ենք երևանյան փողոցները.
  • զարգացնել ճամփորդական հմտությունները

Նախագծի ընթացքը ՝ 

Ցանկացողների հետ կիրականացնենք քայլք Երևանի հին թաղամասերով՝

  • Ֆիրդուսի փողոց
  • Բուզանդի փողոց
  • Արամի փողոց
  • Կոնդ
  • ․․․․․․                                                                                                                                                  Նախապատրաստում`  համացանցային որոնումներ,  թաղամասի որոշում, քայլքի հաշվարկում, երթուղու գծում, մասնակիցների  ճշտում, որոնողական աշխատանք բլոգներում։
    Անհրաժեշտ իրեր` ուսապարկ, ջուր, բրդուճներ,  հեռախոս` լուսանկարելու և ձայնագրելու հնարավորությամբ

Ճանապարհի նկարագրություն.

Առաջին քայլքը կկատարենք  Տիգրան Մեծ պողոտայից — դեպի Հանրապետության Հրապարակի հարևանությամբ գտնվող 33-րդ թաղամաս Ֆիրդուսի փողոց։

Որոնողական աշխատանք Ֆիրդուս թաղամասի մասին

  •  համացանցից
  • տանը՝ ծնողներից, բարեկամներից

Տեղեկություն Ֆիրդուս թաղամասի մասին․

Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասի տարածքը քաղաքի պահպանված հնագույն թաղամասերից է։Այն քաղաքի կենտրոնի վերջին  հին թաղամասերից է։ Այդտեղ  ձևավորված շուկան, անկանոն կառույցները փակել էին այստեղ պահպանված եզակի կառույցներն ու շենքերը, որոնց մեջ կային Հին Երևանի իրական կերպարը խորհրդանշող շենքեր։

Մանրամասները ՝ տեսանյութում

Արդյունքների ամփոփում ՝

  • ամփոփիչ աշխատանքային փաթեթ բլոգում
  • տեսանյութերի ու պատումների- ֆոտոշարքերի տեսքով