Рубрика: Ճամփորդապատում

ժողովրդական արվեստի թանգարան

4․3 դասարանիկ սովորողների հետ, հայրենագիտության դասաժամերին ուսումնասիրել ենք գորգագործությունը, ազգային տարազը։ Ավելի լավ պատկերացնելու համար մեր արհեստները այցելեցինք ժողովրդական արվեստի թանգարան։ Թանգարանում տեսանք մետաղից և փայտից շատ աշխատանքներ։ Դե իսկ գորգերը տարբերվում էին իրենց շքեղությամբ․․

youtube.com/watch?v=xhha0UTrYTg&time_continue=16&source_ve_path=MjM4NTE&embeds_referring_euri=https%3A%2F%2Fnavasardyananahit.wordpress.com%2F

Рубрика: Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Նախագիծ՝

Արհեստները հին ու նոր

Ծաղկազարդ 

Զատիկ

Սովորողների բլոգների սպասարկում
Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում

Սովորողների հաշվառում

Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում

Ճամփորդություն ՝

Այլ աշխատանք

  • Դասասենյակի պատասխանատու
  • Հեռավար  ուսուցում

Рубрика: Без рубрики

Մանկական մյուզիքլ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Օրը ՝ Ապրիլի 17

Վայրը ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոն

Նպատակը՝

Մանկական մյուզիքլ, որտեղ դուք ականատես կլինեք  թե ինչ է լինում, երբ թանգարանի լռությունը խախտում են երեխաների քայլերը և հանկարծ հայտնվում է Հովհաննես Թումանյանը։ Խուճապը վերածվում է զրույցի, հեքիաթները՝ երգի, իսկ տեխնոլոգիաները՝ նոր բացահայտումների։ 

Սա օր է, որտեղ գրականությունը, երաժշտությունը և արհեստական բանականությունը միավորվում են մեկ բեմում։ 

Ներկայացումը վերածվում է կախարդական ճամփորդության՝ անցյալից դեպի ներկա, գրականությունից դեպի տեխնոլոգիա։

Թումանյանի կախարդանքը սպասում է ձեզ։

Պատասխանատուներ՝ Սոնա Փափազյան, Անահիտ Նավասարդյան, Անի Գրիգորյան, Հասմիկ Սարիբեկյան, Էլինա Սիմոնյան, Ռուզան Վերդյան, Շուշան Ալեքսանյան

Օգնական՝ Անի Ենգոյան, Արմինե Աբրահամյան, Սուսաննա Ասլանյան

Մեքենա՝ Mercedes Sprinter 60CO077

Վարորդ ՝ Զավեն Վարդանյան, 098190022

Մասնակիցներ՝

41 դասարան

  1. Նատալի Ադիբեկյան
  2. Արամ Ստեփանյան
  3. Աննա Իսրայելյան
  4. Լևոն Ալավերդյան
  5. Կարինա  Տիգրանյան
  6. Արտյոմ Տիգրանյան
  7. Գարեգին Ղազարյան
  8. Դանիելա Մնացականյան
  9. Միքայել  Սարիբեկյան
  10. Գոռ Ահարոնյան
  11. Արա Շաշիկյան
  12. Լուսէ Ավետիսյան
  13. Պավել Լյալին
  14. Էլինե  Գևորգյան
  15. Արեգ Միրաքյան
  16. Շտեֆանի Կարապետյան
  17. Վաչիկ Հարությունյան
  18. Անի Հարությունյան
  19. Անի Անտոնյան
  20. Մարկ Գրիգորյան

42 դասարան

21․ Կարո Հակոբյան

22․Նարի Սուքիասյան

23․Դավիթ Աղոյան

24․Նարեկ Խաչատրյան

25.Եվա Սարգսյան

26․Հայկ Մարտիրոսյան

27․Նարեկ Մուրադյան

28․Լիա Ստեփանյան

29․Մերի Միքայելյան

30․Վահե Տեր — Մկրտչյան

31․Տիգրան Մովսիսյան

32․Միքայել Տերտերյան

33․Անահիտ Ռափյան

34․Լիլի Խալաթյան

35․Անահիտ Սարգսյան

36․Մարկ Ադոնց

37․Լիա Բալասանյան

Читать далее «Մանկական մյուզիքլ»
Рубрика: Ճամփորդություններ

Արատեսյան հավես արկածների հետքերով․․․

Ճամբարը եռօրյա է

Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ մայիսի 24ժամը՝ 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ մայիսի 26 ժամը՝ 18:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Քնարիկ Հակոբյան
Մասնակիցներ՝ 6-րդ- դաս.սովորողներ
Մեկնումը՝ մայիսի 24, ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ մայիսի 26 , ժամը 18:00,Արատես- Հերմոն- Եղեգիս- Շատին -Գետափ- Արենի- Արտաշատ-Երևան

Եղանակի տեսություն՝ mes.am
Երթուղին ՝ Այստեղ

Читать далее «Արատեսյան հավես արկածների հետքերով․․․»
Рубрика: Без рубрики

Մատենադարանում

Մատենադարան այցելեց Արևմտյան դպրոցի 4.1 դասարանը։ 

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:

Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:

Рубрика: Без рубрики

Մարտ ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

  • Սասնա Ծռեր էպոս
  • Սովորողների բլոգների սպասարկում
  • Սովորողների անվտանգ կենսագործունեության և ընդմիջումների կազմակերպում
  • Սովորողների հաշվառում
  • Ծնողական համայնքի հետ հաղորդակցվում

Ճամփորդություն ՝

Այլ աշխատանք

  • Դասասենյակի պատասխանատու
  • Հեռավար  ուսուցում

Рубрика: Հայրենագիտություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր: Այն ժամանակ Կիլիկիայում շատ հայեր բնակվեցին: Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը:

Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ: Պատճառներից մեկն Էլ այն էր, որ, ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առա­ջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ: Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ: Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով Գագիկ II թագավորին՝ կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց: Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից: Գագիկ թագավորի մերձավորներից մեկը’ Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080 թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում’ գրավեց Բարձրբերդ ամրոցը: Ռուբեն իշխանին և նրա հաջորդներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռքբերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները: Այսպես, հայ­րենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական Նոր պետու­թյուն:

Կիլիկիայի հայոց թագավորությունը

Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով: Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն Առաջինը կարողացավ բարի դրացիական հարաբերություններ հաստա­տել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա մահմեդական և խաչակրաց պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։ Այնքան բարձր էր Լևոն II-ի հեղինակությունը, որ բյուզանդական կայսրը հորդորում էր նրան չվերցնել Հռոմի պապի և գերմանական կայսեր ուղարկած թագը, այլ ընդունել միայն իրենը։

1198 թ. հունվարի 6-իՆ Տարսոն քաղաքի Մայր տաճարում ԼևոՆ II-ը թագադրվեց որպես թագավոր ամեՆայՆ Հայոց և Կիլիկիայի։ Այդ թագադրությունը ժամանակակիցները գնահատեցին որպես Հայոց թագավորության վերականգնում։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին Ամենայն հայոց թագավոր’ դրանով իսկ շեշտելով, որ իրենք ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։

Լևոն II-ի օրոք Կիլիկիայի հայոց պետության սահմանները արևելքում հասնում էին մինչև Եփրատ, հյուսիսում’ Տավրոսի լեռներ: Ավելի քան 500 կմ եր­կարություն ունեին թագավորու­թյան ծովային սահմանները։

Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր, իսկ Այասը, Տարսոնը և ծովափնյա մյուս քաղաքները միջազգային առևտրի կենտրոն­ներ էին։ Այստեղ առևտուր էին անում տասնյակ երկրներից եկած տարբեր ազգերի մարդիկ’ հ ո ւյ ն եր , ի տա լա ց ի ն եր , ա ս ո ր ի — ներ, հրեաներ։

Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով: Քաղաքների բնակիչներն անգամ հագուստով ու սովորույթներով սկսել էին նմանվել եվրոպացիներին: Ձգտումը դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք շատերին էր հրապուրում, բայց քիչ չէին նաև դրա հակառակորդները:

Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր: Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում նրբին ար­վեստով: Նրա զարդարած մա­գաղաթյա ձեռագրերը ապշեց­նում ու հիացնում էին դիտողին: Ռոսլինի մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տա­ճար է մանրակերտում:

Ձեռագրեր զարդարելու խնդրանքով Թորոս Ռոսլինին էին դիմում Կիլիկյան Հայաստանի նշանավոր շատ իշխաններ: Նրան դիմել է նաև կաթողիկոս Կոստանդինը, որը Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել: 1250թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր: Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ:

Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա նրա ստորագրությունը: Այդ յոթից միայն մեկն է պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Մյուսները Երուսաղեմում են, Ստամբուլում (Կոստանդնուպոլիս) և այլ քաղաքներում:


 Խաչակրաց շարժումը սկսվել է 11-րդ դարի վերջում’ Հռոմի պապի նախա­ձեռնությամբ: Շարժման մասնակից եվրոպացի խաչակիր ասպետները Արևելքում հիմնադրեցին մի շարք պետություններ, որոնցից էին Երուսաղեմի և Կիպրոսի թագավորությունները, Կիլիկիային սահմանակից Անտիոքի դքսությունը։

Рубрика: Հայրենագիտություն

ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԷՊՈՍՆԵՐԸ

ԳԻԼԳԱՄԵՇԻ ԷՊՈՍԸ

Գիլգամեշը Շումերի Ուրուկ քաղաքի արքան էր, որը նաև հզոր ռազմիկ էր։ Բնակիչները նրան չէին սիրում՝ մեղադրելով վայրագության մեջ։ Ի պատասխան մարդկանց խնդրանքին՝ աստվածուհիներից մեկը կավից ստեղծում է Էնկիդուին՝ անտառում ապրող վայրի մարդուն, որը պետք է պայքարեր Գիլգամեշի դեմ՝ նրան խելամտություն սովորեցնելով: Նրանք կռվի են բռնվում, սակայն ոչ ոք չի հաղթում, և արդյունքում Գիլգամեշը և Էնկիդուն ընկերանում են։

Էնկիդուի մահից հետո Գիլգամեշը խոր վիշտ է ապրում և գնում է անմահությունը գտնելու։

ՀՈՒՆԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ


Հույն ժողովրդի դյուցազներգությունը «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են, որոնք պատմում են Տրոյական պատերազմի և նրա հերոսներից մեկի՝ Ոդիսևսի մասին: Տասը
տարի Ոդիսևսը մասնակցում է Տրոյական պատերազմին, տասը տարուց ավելի էլ տևում է նրա վերադարձը հայրենի Իթակե, որտեղ նրան սպասում էին հավատարիմ կինը և որդին: Ոդիսևսը, ամեն տեսակի փորձություններ հաղթահարելով, դիմանալով տարբեր
գայթակղությունների, վերադառնում է հայրենիք:

Եվ ոչ մի բան սրտին այնքան հաճելի չէ, որքան երկիրը
հայրենի

Ու ծնողներն, եթե նույնիսկ օտար երկրում մարդ ապրում է
պերճապաճ
Ապարանքում, սակայն հեռու իր ազնվագույն ծնողներից:

  • Ինչի՞ մասին է հունական դյուցազներգությունը:
  • Ո՞վ է Ոդիսևսը, ինչպե՞ս նրան կբնութագրես: