հավաքել տեղեկություն Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես գետերի, մասին
չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը,հատկապես ուշադիր ենք նոր տնկված սոճիներին, լոբու, սոխ-սխտորի, մասրենու, բալենու տնկարանի ջրում(խոսել ենք Հասմիկ Ուզունյանի հետ)
տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:
Անհրաժեշտ իրերի ցանկ՝
Քնապարկ
Երկարաթև գիշերազգեստ
Հագուստ 3 օրվա համար (լողազգեստ, սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ)
Ուսապարկ
Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
Հարմար կոշիկներ՝ /մեկը վերցնում ենք մեզ հետ/ հողաթափ
Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
Ջուր 1լ /ճանապարհի համար/
Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
Անհատական ճամփորդական սպասք
Աղբի տոպրակ, ձեռնոց
Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
Ինտելեկտուալ խաղեր, շախմատ, ցատկապարան, գնդակ
Տրանսպորտ՝ 80000 դրամ/
Նախնական նախահաշիվ ՝
Մեկ սովորողից հավաքվող գումարի չափ՝ 10000 դրամ, երկու ոչ սեբաստացի 12000
Վայր՝ Էրեբունի վարչական շրջան, Վարդավառի այգի(Լիոնի այգի) Նպատակը՝ երկրի օրվան նվիրված էկոֆլեշմոբ այգու տարածքում, էստաֆետային խաղեր, նկարչական պլեներ, ծանոթանու ենք երևանյան այգիներին Մասնակիցներ՝ 18-րդ ջոկատ Համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան
ժամանաում այգի, իրերի տեղավորում ձեռնոցներ ենք հագնում, բաժանվում խմբերի և սկսում տարածքի մաքրությունը։ Ծանոթանում ենք սեպագիր արձանագրությանը, արհեստական լճի պատմությանը։ Փոքրիկ ակնարկ լճի ու այգու մասին՝
Լիոնի այգի կամ Վարդավառի այգի
Հանրային զբոսայգին զբաղեցնում է 17 հա տարածք։ Այստեղ է գտնվում Վարդավառ արհեստական լիճը, որի մակերեսը կազմում է 8 հա։ Վարդավառ լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։ 2010-2011 թթ. այգին ամբողջովին վերանորոգվել է Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այգին վերանվանվել է ի պատիվ Լիոն քաղաքի և դարձել երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշը։
Սկում են նկարչական պլեներ՝ նկարում ենք մեզ շրջապատող միջավայրը, բնակելի թաղամասը լճի ֆոնին։ Խաղում ենք էստաֆետային խաղեր, ֆուտբոլ։
Արժեքըմեկսովորողիհամար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)
Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն Մեկնում — Սկիզբ՝ մայիսի 24, ժամը՝ 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Վերդարձ— Ավարտ մայիսի 26 , ժամը՝ 18:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Քնարիկ Հակոբյան Մասնակիցներ՝ 6-րդ- դաս.սովորողներ Մեկնումը՝ մայիսի 24, ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով Վերադարձը՝ մայիսի 26 , ժամը 18:00,Արատես- Հերմոն- Եղեգիս- Շատին -Գետափ- Արենի- Արտաշատ-Երևան
Նպատակը՝ Հայրենագիտության արտագնա պարապմունք: Երևան քաղաքի թանգարանները, «Ճանաչենք այցելելով» նախագծերով 4․2 դաս․ սովորողների հետ կայցելենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ:
Ավարտից հետո՝ շրջում ենք Մատենադարանի այգու տարածքով, ուսումնասիրում արձանները, շենքի ճարտարապետությունը, տարածքի կարևոր քանդակներին ու արձաններին անդրադարձ է արվում միշտ։ Թափառումներ Մաշտոցի պողոտայով, կենտրոնի այգիներով, հարակից տարածքներով:
Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղ՝ Թեղենյաց վանք Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 20, ժամը՝ 09:00-16։00 Մեկնման վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի, Րաֆֆու փողոց Ժամանում՝ նույն օրը, 16։00, Սուրբ երրորդություն եկեղեցի Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան, Շուշան Ալեքսանյան Օգնականներ՝ Էլինա Սիմոնյան, Հասմիկ Սարիբեկյան
Նպատակը՝ Սեպտեմբերը նշանավորում ենք մի քանի տոներով, այս մի բարձունքը ձոնելու ենք գիտելիքի օրվան, ուսումնական տարվա մեկնարկին՝ շարունակելով և կապելով սեպտեմբերի 21-ի անկախության տոնի հետ, միասնականության ու մեկ ամբողջի գաղափարը պահելը։ Արտագնա հայրենագիտական քայլարշավը դեպի բարձունքներ։ Հաղթահարվող բարձունք՝ Թեղենիս լեռան լանջ, Թեղենիս լեռ՝ բարձրությունը -Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու, թեղու անտառներ:
Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ տպագիր և առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում, ճշտում են այդ օրվա եղանակային պայմանները, որպեսզի համապատասխան հագուստ ունենա իրենց հետ: Գյուղի վերջից արդեն սկսում է վանք տանող ճանապարհը անտառի մեջով դեպի վեր: Քայլում ենք համաչափ, ուշադիր լինելով շնչառությանը, անվտագնության բոլոր կանոնները պահպանելով: Վանքում ուսումնական ժամերգություն` «Մանուկների աղոթք», «Հայրապետական աղոթք», «Քրիստոս ի մեջ» միասնական ֆլեշմոբ՝ «Ես իմ անուշ Հայաստանի» ենք կարդում և երգում
Եղանակը՝ ըստ Ճամփորդական երթուղի՝ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժական-Թեղենյաց վանք Երթուղու երկարություն՝ 56.6 կմ, տևողությունը՝ 1ժամ 15րոպե Վարորդ՝ Մեքենա՝
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները Ուսապարկ Օրապահիկ բրդուճներ, 1լ ջուր Գնդակ, պարան, բատմիտոն… Հեռադիտակ Կողմնացույց Անձրևապաշտպան բաճկոն Մարզական համազգեստ, տաք հագուստ` ժակետ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք Դրոշ Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/ Թվային միջոց Ախտահանիչ միջոց, թաց և չոր անձեռոցիկներ
հավաքել տեղեկություն Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես գետերի, մասին
չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը,հատկապես ուշադիր ենք նոր տնկված սոճիներին, լոբու, սոխ-սխտորի, մասրենու, բալենու տնկարանի ջրում(խոսել ենք Հասմիկ Ուզունյանի հետ)
տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)
Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն Մեկնում — Սկիզբ՝ հուլիսի 18 , ժամը՝ 09։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Վերդարձ— Ավարտ հուլիսի 20, ժամը՝ 17:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ Ճամփորդության համակարգողներ՝ Քրիստինե Հովսեփյան, Անի Ենգոյան
Մասնակիցներ՝ 3․2 դաս.սովորողներ
Երթուղի՝ Մեկնումը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ-Արտաշատ- Երասխ-Արենի- Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արտաշատ-Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ