Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики, Հեռավար ուսուցում

Առցանց ուսուցում

IMG_5328

Տեսադաս 1․2 դասարանի սովորողների հետ։

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի 1․2 դասարանի սովորողներ

Ճամբարային նախագծեր ՝

Խմբագրվում է։

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

2019-2020թթ․ աշխատանքների հաշվետվություն

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատակարգերը

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների սեմինարները

Ճաշացանկ

Читать далее «2019-2020թթ․ աշխատանքների հաշվետվություն»

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Այլընտրանքային նկարչություն

img_2398

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրը՝

Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը,  առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։

Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝

Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը, ստեղծագործական մոտեցումը, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը, առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն:

Անհրաժեշտ գործիքները՝ 

Ստվարաթուղթ, թուղթ, նկարչական պարագաներ

Կիրառվող մեթոդները՝

Ակտիվ ուսուցման մեթոդ, խաղային մեթոդ

Նախագծի իրականացման ընթացքը ՝

Աշակերտները նկարում են այն ինչ ուզում են և պատմում իրենց պատկերների մասին, սա ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։ Ինչպես նաև այստեղ երևում է յուրաքանչյուրի  երևակայության աստիճանը։

 

 

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Բնագիտական փորձեր

him_06

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

  • Ինչպե՞ս է յոդը գույն տալիս

Անհրաժեշտ նյութեր՝

1 հատ կարտոֆիլ

1 հատ խնձոր

Յոդ

Փորձի նկարագրությունը

Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է  մուգ կապույտ հետք:  Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք  կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի  հետք :

658x0_science_labwork.jpg

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

2․ Ինչպե՞ս է ջուրը փոխում իր գույնը

Վերցնենք 2 բաժակ ջուր և  марганцовка. зелёнка, որից  մեկական կաթիլ կաթուցիչով կաթացնում ենք մի  բաժակի մեջ, իսկ մյուս  բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա։

Հարցեր՝

Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ  ջրի հետ

Ջուրը փոխե՞ց  իր գույնը, թե `ոչ

Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել

Նշիր փորձի ընթացքը, գրանցիր արդյունքները

Ինչ ես կարծում , ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե  ինչ կլինի:

Իսկ հիմա հորինիր հանելուկներ ջրի մասին  և թող  ընկերներդ գուշակեն: Փորձիր հորինել նաև ասացվածքներ ջրի մասին։

Ենթակա է խմբագրման։

Рубрика: 2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր, Без рубрики

Մարզական խաղեր

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը ՝

Նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը, ուշադրության, հիշողության կենտրոնացմանը

Մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական ստուգատեսներին

Ընթացքը՝ 

Կատարում են շարժային վարժություններ, ցատկեր, խաղում են մարզական խաղեր։ Ցատկեր.1 ոտքով, մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, օղակի պտտում։

Ենթակա է խմբագրման։