Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ինքնակրթություն

Ուրվական դարձող Երևան

Հին-Երևան-1

Ժամանակահատված— շուրջտարյա

Մասնակիցներ — սովորողներ, դասավանդողներ, բոլոր նրանք ովքեր կցանկանան

Ուսումնա-հայրենագիտական նախագիծ

Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է պատմում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ հայրենիքի մասին։ Այդ հպարտությունը անկեղծ է քանի, որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, բակ, շենք մեզ հարազատ է և ծանոթ։

Նախագծի նպատակ ՝ 

  • ճանաչել- ուսումնասիրել  տեղեկություններ գտնել   հին Երևանի մասին(լուսանկարներ, մարդիկ, հոլովակներ-ֆիլմեր)
  • Երևանի առջև դրված խնդիրներ` ճարտարապետական, աղբահանության, խիտ բնակեցման
  • քաղաքի հին ու նոր բնակիչները. հարցազրույցներ երևանցիների հետ` բակերում, թաղերում…
  • քայլք, զբոսանք ֆոտո-կինո նկարահանում Երևանի հին թաղամասերում, փողոցներում
  •  բացահայտել հին  վերանվանված  փողոցներ, թաղամասեր, շենքեր, հուշարձաններ
  • ուրվական դարձող քաղաքի ապագան` հարցազրույցներ հին ու  նոր քաղաքի մասին

Նախագծի խնդիրը ՝ 

  • ուսումնասիրում ենք երևանյան փողոցները.
  • զարգացնել ճամփորդական հմտությունները

Նախագծի ընթացքը ՝ 

Ցանկացողների հետ կիրականացնենք քայլք Երևանի հին թաղամասերով՝

  • Ֆիրդուսի փողոց
  • Բուզանդի փողոց
  • Արամի փողոց
  • Կոնդ
  • ․․․․․․                                                                                                                                                  Նախապատրաստում`  համացանցային որոնումներ,  թաղամասի որոշում, քայլքի հաշվարկում, երթուղու գծում, մասնակիցների  ճշտում, որոնողական աշխատանք բլոգներում։
    Անհրաժեշտ իրեր` ուսապարկ, ջուր, բրդուճներ,  հեռախոս` լուսանկարելու և ձայնագրելու հնարավորությամբ

Ճանապարհի նկարագրություն.

Առաջին քայլքը կկատարենք  Տիգրան Մեծ պողոտայից — դեպի Հանրապետության Հրապարակի հարևանությամբ գտնվող 33-րդ թաղամաս Ֆիրդուսի փողոց։

Որոնողական աշխատանք Ֆիրդուս թաղամասի մասին

  •  համացանցից
  • տանը՝ ծնողներից, բարեկամներից

Տեղեկություն Ֆիրդուս թաղամասի մասին․

Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասի տարածքը քաղաքի պահպանված հնագույն թաղամասերից է։Այն քաղաքի կենտրոնի վերջին  հին թաղամասերից է։ Այդտեղ  ձևավորված շուկան, անկանոն կառույցները փակել էին այստեղ պահպանված եզակի կառույցներն ու շենքերը, որոնց մեջ կային Հին Երևանի իրական կերպարը խորհրդանշող շենքեր։

Մանրամասները ՝ տեսանյութում

Արդյունքների ամփոփում ՝

  • ամփոփիչ աշխատանքային փաթեթ բլոգում
  • տեսանյութերի ու պատումների- ֆոտոշարքերի տեսքով

 

 

 

Рубрика: Ինքնակրթություն

Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»

Եթե ուզում ես փոխել կյանքդ, մտածելակերպդ, չվախենաս խնդիրներից և միայն հստակ քայլերով գնաս դեպի քո երազանքների ետևից ուրեմն այս գիրքը քեզ համար է։

Լավագույն մեջբերումները ՝

  • «Ժամանակը ավազահատիկների նման սահում է մեր մատների արանքով, և այն այլևս երբեք չի վերադառնում։ Նա, ով վաղ տարիքից խելամտորեն է տնօրինում իր ժամանակը, պարգևատրվում է հարուստ, արդյունավետ և բավարարված կյանքով»
  • «Ես հետո միայն սովորեցի, որ ինքնակատարելագործումը և սեփական մտքի, մարմնի ու հոգու մշտական խնամքը էական դեր ունեն անձի զարգացման և վերջինիս երազանքների իրականացման գործում»

  • «Ուժը ծնվում է պայքարից»

  • «Երբեք ուշ չէ դառնալ այն մարդը, որը ուզում ես»
  • «Զարգացրեք ձեր մոտ հասկացություն թե, ինչքան կարևոր է ժամանակը ձեր համար։ Թույլ մի տվեք ուրիշներին ձեզնից խլել այդ թանկարժեք կապիտալը»
  • «Երբեք մի անտեսիր լիաթոք ուրախանալու կարևորությունը։ Ուշադրություն դարձրու քեզ շրջապատող աշխարհի գեղեցկությունը»
  • «Երջանկության գաղտնիքը պարզ է․ բացահայտիր, թե ինչն է քեզ իսկապես հաճույք պատճառում և ողջ էներգիադ կենտրոնացրու այդ ուղղությամբ։ Երբ սա անես, կյանքդ կլցվի, և քո բոլոր ցանկությունները հեշտ ու հանգիստ կիրականանան»

 

Рубрика: Без рубрики, Ինքնակրթություն

Ֆրեդերիկ Բեգբեդեր «99 Ֆրանկ»

  • Ամեն ինչ անցողիկ է՝ սերը, արվեստը, Երկիր մոլորակը, դուք, ես: Մահն այնքան անխուսափելի է, որ բոլորին անակնկալի է բերում: Ինչպե՞ս իմանաք, որ այդ օրը վերջինը չի լինելու: Մտածում եք, թե դեռ լիքը ժամանակ կա: Ու հանկարծ՝ վերջ, խեղդվում եք, և սպառված է կանոնակարգված ժամանակը: Մահը միակ ժամադրությունն է, որ նշված չէ ձեր օրգանայզերում:
  • Հանդիպում եք մարդկանց, որոնք փոխում են ձեր կյանքը՝ նույնիսկ այդ մասին չիմանալով, հետո հանգիստ դավաճանում են ձեր իսկ թշնամու հետ, այնուհետև միասին հեռանում են հաղթողների նման՝ հետևում թողնելով փլատակներ և մայրամուտ:
  • Սերը ոչ մի կապ չունի սրտի՝ այդ զզվելի, արյան պոմպի դեր կատարող օրգանի հետ: Սերը նախ և առաջ ճնշում է թոքերին: Սխալ է ասել՝ «Սիրտս փշրված է», ճիշտ կլինի ասել՝ «Օդը չի հերիքում»: Թոքերն են ամենառոմանտիկ օրգանը, բոլոր սիրահարվածները հիվանդանում են թոքախտով, պատահական չէ, որ այդ հիվանդությունից են մահացել Չեխովը, Կաֆկան, Լոուրենսը, Ֆրեդերիկ Շոպենը, Ջորջ Օրուելը և սուրբ Թերեզան, ինչ վերաբերում է Կամյուին, Մորավիային, Բուդարին, Մարիա Բաշկիրցևային, Կատրին Մենսֆիլդին՝ կգրեի՞ն արդյոք նույն գրքերը, եթե այդ հիվանդությունը չունենային: Բացի դրանից՝ հիշենք, որ Կամելիազարդ տիկինը ինֆարկտից չի մահացել: Այդ պատիժը գրգռված կարիերիստների համար է և ոչ թե անհույս սիրահարների:
  • Ժամանակակից մարդու խնդիրն իր չարությունը չէ: Ընդհակառակը, նա հիմնականում նախընտրում է, գործնական շարժառիթներից ելնելով, բոլորի հետ սիրալիր լինել:

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Սիրել և աշխատել լավ (Lieben und arbeiten)

Դոկտոր Ֆրեյդն արդեն ծեր էր, երբ նրան այսպիսի հարց տվեցին.

-Կյանքում ի՞նչն է պետք լավ անել: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է պետք անել ֆիզիկապես և հոգեպես առողջ լինելու համար:

-Lieben und arbeiten,- կտրուկ, ծերունավարի պատասխանեց Ֆրեյդը:

Իհարկե, բոլորն ակնկալում էին, որ դոկտորը լուրջ փաստարկներ կներկայացնի հոգեվերլուծության կարևորության, անգիտակցականի մեջ խորանալու մասին, կսովորեցնի վերլուծել սեփական թաքնված էրոտիկ ցանկությունները և խորհուրդ կտա ուսումնասիրել ենթագիտակցությունը:

Իսկ նա պարզապես պատասխանեց. «Սիրել և աշխատել»: Եվ վերջ: Եթե սիրես և աշխատես լավ, ապա ստիպված չես լինի բուժվել հոգեվերլուծողի մոտ կամ այցելել հոգեբույժի: Որովհետև սիրել և աշխատել լավ՝  կարող է միայն մտավոր և հոգեպես առողջ մարդը: Եվ դա թույլ կտա նրան առողջ մնալ:

🔻Առանց պարտադրանքի ազատ աշխատանքը, որը համապատասխանում է մեր ընդունակություններին և հնարավորություն է տալիս լավ վաստակել՝  առողջության և երկարակեցության գրավականն է:

🔻Ուրիշին անձնուրացորեն սիրելու կարողությունն առանց վայրի խանդի և առանց պահանջներ ներկայացնելու՝  նույնպես հոգեկան առողջության գրավական է:

Եթե մարդը լավ է կատարում իր աշխատանքը և բավարարվածություն է ունենում արդյունքներից և, եթե նա ամբողջ սրտով սիրում է ինչ-որ մեկին՝ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի:

Սրանք երջանկության հիմնական բաղադրիչներն են, որոնց մասին մենք գուցե թե տեղյակ էլ չենք: Բայց այն կա: Երջանկությունն ինքդ քո և աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեջ է: Մնացած ամեն ինչ չի կարող վնասել և ոչնչացնել, քանի դեռ մենք ի վիճակի ենք «Lieben und arbeiten», ասել է թե՝ սիրել և աշխատել լավ:

Բայց սա հեշտ տրվող հմտություն չէ, պահանջում է դժվարին ուղի, լրացուցիչ ջանքեր: Ոչ ոք չի գա և մեզ երջանիկ չի դարձնի. միայն մենք ինքներս կարող ենք դրան հասնել: Եթե սովորենք սիրել և աշխատել լավ, ասել է թե ճիշտ՝ ամեն օր ջանք գործադրելով և ինքերս մեզ վրա աշխատելով…

Վերլուծություն

Ֆրեյդը հեշտորեն ցույց է տալիս երջանիկ լինելու ճանապարհը,ասելով, որ սիրելով և լավ աշխատելով մարդը և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես առողջ է լինում։Սակայն այդ ճանապարհը, երբեմն շատ դժվարին է լինում։Մարդը շատ ժամանակ կախված միջավայրից կամ որևէ այլ հանգամանքների բերումով չի կարողանում զբաղվել նրանով ինչ իսկապես իրեն երջանիկ է դարձնում։Հաճախ մասնագիտությունը, որը մենք ընտրում ենք մեր ապագան բարեկեցիկ դարձնելու համար չի տալիս սպասվելիք արդյունքը և ստիպված ենք լինում այլընտրանքի։

Այսինքն զբաղվում ենք նրանով ինչը մենք ոչ թե սիրում ենք այլ կատարում ենք միայն լավ արդյունքի հասնելու համար։Սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք ,որը կատարում ես լավ ի վերջո նաև դառնում է սիրելի, քանի որ այդ աշխատանքում ուժ և եռանդ ես ներդնում։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»

250px-john_holt_educatorՊնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.

  • Մեզ հենց հարկավոր է ավելի լավ ճանաչել մեր աշակերտներին, և դրան ամենալավը կարելի է հասնել ոչ թե նրանց անձնական գործերի միջոցով, որոնք լրացված են կիսագիտական հոգեբանական ախտորոշումներով, և նրանց հիվանդությունների երկար ցանկով, այլ աշակերտներին տալով մտքի, խոսքի և գործունեության որոշակի ազատություն, որքան թույլատրված է դպրոցում, և հետո ոսումնասիրելով նրանց արարքները:

Յուրաքանչյուր երեխա յուրովի է իր հետաքրքրություններով և առանձնահատկություններով։ Ուսուցիչը պետք է կարողանա  հետաքրքիր կազմակերպել ուսումնական պրոցը, որպեսզի ներգրավի բոլոր սովորողներին։

  • Որպեսզի վստահենք երեխային, մենք պետք է մեզ վստահենք, այնինչ մեզանից շատերին դեռ մանկուց ներշնչել են, որ ինքդ քեզ վստահել չի կարելի:

Համամիտ եմ այս պնդման հետ այո, պետք է սովորել վստահել: Առաջին հերթին պետք է լսել միմյանց, հասկանալ, թե ինչ է ցանկանում, վախենում կամ անհանգստանում։

  • Տարօրինակ է, բայց մարդկանց մեծամասնությունը անհանգստանում է՝ իր երեխայի մոտ տեսնելով անկախության առաջին նշանները:

Համամիտ եմ քանի որ սխալ տեսակետ է։ Շատ ծնողներ անկախության մեջ վտանգ են տեսնում, բայց պետք է ազատությունն ընդունեն, որպես ինքնուրույնություն։

  • Առաջին հերթին մանկավարժը պետք է ձգտի տեղ նախապատրաստել՝ ֆիզիկական, մտավոր և զգայական տարածություն, որտեղ աշակերտները հնարավություն կունենան համեմատաբար հետաքրքիր կյանքով ապրելու: Հետո ուսուցչի գլխավոր գործը տեսնելն է, թե ինչով են աշակերտները զբաղվում այդ տարածքում:

Երեխայի առանձնահատկությունները հասկանալու համար պետք է նրանց ուսումնասիրել։ Երեխաներին հարկավոր է ուսումնասիրել գործունեության մեջ, ուսուցման և զարգացման պրոցեսում։ 

Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ.

  • Խելացի մեթոդիկաներ հորինողներն այն կարծիքին են, որ եթե մի գաղափարի շնորհիվ կարելի է ինչ-որ բան սովորեցնել, ապա հարյուր խելացի գաղափարի միջոցով կարելի է հարյուր անգամ ավելի շատ բան սովորեցնել: Երբեք: Հարյուր լավ գաղափարը կարող է արգելակել ուսուցումը:

Համամիտ չեմ, այս պնդման հետ քանի որ արդյունավետ մեթոդների դեպքում երեխաները կարող են շատ նյութ յուրացնել։ Պետք է հաշվի առնել սովորողի առանձնահատկությունները, լինել համբերատար։

Рубрика: Без рубрики, Մանկավարժական վերլուծություններ, Մուտքի ճամբար, Ինքնակրթություն

Ի՞նչ է կարողանում  անել դպրոցը և ի՞նչ չի կարողանում։

Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին։ Միայն լավ մարդ լինելը քիչ է լավ ուսուցիչ լինելու համար։ Անձի զարգացման և ձևավորման կարևոր խթանը միջավայրն է։  Շատ հաճախ դպրոցից է կախված երեխաների անձնային որակները, քանի որ նրանք մեծ մասը անց են կացնում դպրոցում։

Ուսուցումը ուսուցչի և աշակերտների փոխազդեցության նպատակաուղված գործընթաց է, որի ընթացքում իրականցվում են դպրոցականի կրթությունը, դաստիրակությունը և զարգացումը։ Մարդիկ տարբերն են, յուրաքանչյուրը ունի իր հետաքրությունները։ Եվ լավագույն արդյունքի համար ուսուցիչը պետք է աշխատի տարբեր մոտեցումներ ցուցաբերել յուրաքանչյուր անձի նկատմամբ, որն էլ կապահովի ոչ միայն աշակերտների և ուսուցիչների միջև համագործակցություն այլ նաև կստեղծվի ջերմ միջավայր,դա էլ իր հերթին կնպաստի  կրթական համալիրի  բարելավմանը։

Ի՞նչ է կարողանում  անել դպրոցը։ Դպրոցը մեզ տալիս է լայն շփման շրջանակներ,մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ,ուսուցիչներ ովքեր սովորողների համար դառնում են ոգեշնչման և նոր ոլորտներ բացահայտելու աղբյուր,միջոցառումներ, որտեղ կարողանում է իրեն դրսևորել երեխան ցույց տալով այն գիտելիքները, որը կուտակել է ուսման շրջանում։

Մեծ մասամաբ նաև ուսուցչից է կախված երեխան լա՞վ ,թե՞ վատը կդառնա։Պետք է սիրել աշխատանքը, երեխաներին, լինել սովորողների  լավագույն բարեկամը, ընկերը։Աշխատելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ինձ համար բացահայտեցի նոր որակներ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել։ Անընդհատ ստեղծագործելու ու սովորելու ճիշտ ճանապարհ։ Արդեն մեկ տարի է ինչ աշխատում եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում, իսկապես նախանձելի դպրոց է։ Քանի որ այստեղ սովորեցնում են սիրել, սիրում և սեր են սերմանում, կրթահամալիրը ստեղծում և ոգեշնչվում է ստեղծածով։

Հանրակրթական դպրոցների հիմնական խնդիրն է, որ պետք է սովորել գիտելիք ձեռք բերելու համար, այլ ոչ թե պարզապես լավ գնահատականի։ Մենք միշտ մտածում ենք, որ լինելով դպրոցում մեր երեխաները պաշտպանված են ամեն ինչից, բայց հենց այնտեղ են նրանք բախվում դժվարությունների։Երեխաները հաճախ անտեսվում են ուսուցչի կողմից, չեն կարողանում ներգրավվել իրենց հասակակիցների շրջապատ և նրանք աստիճանաբար մեկուսանում են,դառնում սոցիալական առումով ոչ ակտիվ և դա նաև ազդում է նրանց կրթության որակի վրա։ Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվել կարելի է և պետք է, քանի որ միայն այդպես դու կկարողանաս ինչ-որ բան սովորել։

Շատ ժամանակ երեխաները դպրոցում ենթարկվում են հոգեբանական ճնշման, որն էլ հետագայում հանգեցնում է մեծ խնդիրների։ Երբ որևէ բան սխալ ես անում, հայտնվում ես ծիծաղելի իրավիճակում, ուսուցչի խնդիրն է կանխել դա, այլ ոչ թե խթան հանդիսանալ այդ գործում։

Рубрика: Без рубрики, Ինքնակրթություն

Հենրի Միլեր «Խեցգետնի արևադարձը»

Արվեստագետը միշտ էլ մենակ է, եթե, իրոք, արվեստագետ է: Միակ բանը, որ պետք է արվեստագետին, մենությունն է:

Մեջբերումներ գրքից․

  • Կյանքն ամենուր շարունակվում է: Կյանքը միշտ էլ շարունակվում է: Երևի ուր էլ գնամ, դրամա է: Մարդիկ ոջիլների պես են. մտնում են մաշկիդ տակ և տեղավորվում: Քորվում ու քորվում ես արյունոտվելու աստիճանի, բայց անզոր ես ընդմիշտ ազատվել ոջիլներից: Ամեն տեղ էլ, ուր գնում եմ, մարդիկ իրենց կյանքը խառնաշփոթ են դարձնում: Ամեն մեկը իր անձնական ողբերգությունն ունի: Դժբախտությունը, տաղտուկը, վիշտը, ինքնասպանության միտքը հիմա արյան մեջ են: Մթնոլորտը հագեցած է աղետի, հուսալքման, ապարդյունության շնչով: Քորվիր ու քորվիր, մինչև  որ մաշկահան լինես: Ինչևէ, դա առույգություն է տալիս ինձ: Վհատվելու կամ ընկճվելու փոխարեն հաճույք եմ ստանում: Ես նորանոր աղետների, ավելի մեծ փորձանքների, ավելի տպավորիչ ձախողումների եմ կարոտ: Թող աշխարհը փուլ գա, թող բոլորը քորվեն մահու չափ:
  • — Ամենազո՜ր Աստված, այս ի՞նչ օրն եմ ընկել: Մարդիկ, դուք ի՞նչ իրավունք ունեք իմ կյանքը տակնուվրա անել, գողանալ ժամանակս, փորփրել հոգիս, ծծել մտքերս, ինձ դարձնել ձեր ընկերակիցը, մտերիմն ու տեղեկատու բյուրոն: Ու՞մ տեղն եք դրել ինձ: Վարձու զվարճաբա՞ն եմ, որն ամեն երեկո պարտավոր է ինտելեկտուալ ֆարս խաղալ ձեր անմիտ քիթումռութների առաջ: Ստրու՞կ եմ, որին գնել ու պահում են ձեզ նման դատարկապորտների դիմաց սողալու և իր ամբողջ կարեցածն ու իմացածը ձեր ոտքերի տակ դնելու համար: Հասարակաց տան աղջի՞կ եմ, որը պետք է փեշը բարձրացնի կամ շապիկը հանի թանկ կոստյում հագած առաջին իսկ տղամարդու պահանջով:
    Ես մի մարդ եմ, ով կուզենար հերոսական կյանքով ապրել և աշխարհը, իր տեսակետից, ավելի տանելի դարձնել: Եթե թուլության, թալկացման, նեղության պահին ազատություն եմ տվել զգացմունքներիս` բառերի մեջ սառած հրկեզ ցասմանը, պատկերներում դրոշմված կրքոտ երազանքին, խնդրեմ, ընդունեք` ինչպես կուզեք… բայց ինձ հանգի՛ստ թողեք:
    Ես ազատ մարդ եմ և ազատությանս կարիքն ունեմ: Ես պետք է մենակ լինեմ: Պետք է առանձնության մեջ մտորեմ ամոթիս և հուսահատությանս մասին: Արևն ու փողոցների սալարկը ինձ հարկավոր են առանց ուղեկիցների, առանց խոսքուզրույցի,  ես պետք է ինքս ինձ հետ առանձին մնամ, միայն սրտիս երաժշտության ուղեկցությամբ: Ի՞նչ եք ուզում ինձնից: Երբ ասելիք ունեմ, տպագրում եմ: Երբ տալիք ունեմ, տալիս եմ: Ձեր քննախույզ հետաքրքրասիրությունից սիրտս խառնու՜մ է: Ձեր գովաբանությունները նվաստացնու՜մ են ինձ: Ձեր թեյը թունավո՜ր է: Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ: Միայն Աստծու առաջ եմ պատասխանատու, եթե Նա գոյություն ունի՛:-Պապին
  • Արվեստի էությունն էլ հենց մինչև վերջ գնալն է:
Рубрика: Без рубрики, Ինքնակրթություն

Սիրտը իր հիշողությունն ունի

Մեջբերում Ալբեր Կամյու «Անկում» գրքից․

  • Հոլանդիան մի երազ է, պարոն, ոսկու և ծխի երազ, առավել տխուր՝ ցերեկը, առավել ոսկեզօծ՝ գիշերը։
  •  Ես երբեք կարիքը չունեցա ապրել սովորելու։ Այս հարցում ես ամեն ինչ գիտեի արդեն ծնվելիս։ Կան մարդիկ, որոնց խնդիրը մարդկանց պատսպարելը կամ առնվազն նրանցով զբաղվելն է։ Ինձ համար կարգադրությունը եղել էր։ Մտերիմ էի, երբ անհրաժեշտ էր, լուռ՝ եթե պետք էր, ազատ և հեշտ ձևեր գործադրելու կարողությամբ, արժանապատվությամբ և լրջությամբ։ Իմ ժողովրդականությունը այնքան մեծ էր, որ իմ հաջողությունները այս աշխարհում այլևս չէի հաշվում։ Իմ արտաքինը վատ չէր ստեղծված, ես անդադրում պարող էի և միևնույն ժամանակ խորագիտակությամբ փայլող, ինձ հաջողվում էր միաժամանակ սիրել կանանց ու արդարությունը, որ այնքան էլ հեշտ չէ մեր ժամանակներում, զբաղվում էի սպորտով և արվեստով, կարճ ասած կանգ եմ առնում, որպեսզի դուք ինձ չկասկածեք ինքնագովության մեջ։ Բայց, խնդրում եմ, պատկերացրեք մի մարդ իր ծաղկուն տարիքի մեջ, կատարյալ առողջությամբ, առատաձեռնորեն օժտված կարողություններով, վարժ ինչպես մարմնական, այնպես էլ մտավոր գործունեության, ոչ աղքատ և ոչ էլ հարուստ, որ լավ է քնում և խորապես գոհ է իրենից, և որը այս ամենը ցույց է տալիս միայն երջանիկ և ընկերական պարզությամբ։ Այս բոլորից հետո մի՞թե իրավունք չունեի համեստաբար խոսելու իմ հաջողված կյանքի մասին։
    Այո, քիչ էակներ են ավելի բնական եղել, քան ես։ Իմ հարաբերությունը կյանքի հետ ամբողջական էր, ես ընդունում էի այն, ինչպես նա կար, չմերժելով նրա թերի կողմերը, նրա ծաղրը, տեսնելով նրա մեծությունը, օգտվելով նրա ծառայություններից։ Հատկապես չէի մերժում միսը, նյութը, կարճ ասած՝ ֆիզիկականը, որ այնքան մարդկանց անհանգստացնում կամ հուսահատեցնում է սիրո մեջ կամ մենության պահին՝ ինձ բերում էր, առանց ստրկացնելու, հավասար հաճույքներ։ Ես ստեղծվել էի մի մարմին ունենալու համար։ Այստեղից էլ այդ ներդաշնակությունը իմ մեջ, և թույլ իշխանությունը, որ մարդիկ զգում էին և երբեմն էլ խոստովանում, որ այն իրենց օգնում է ապրել։ Հետևաբար փնտրում էին իմ ընկերությունը։ Հաճախ նրանց թվում էր, որ ինձ արդեն հանդիպել էին։ Կյանքը, մարդիկ և նվերները ինձ ընդառաջ էին գալիս։ Ես այդ պատվերները ընդունում էի մեծահոգի հպարտությամբ։ Իրականում, այդքան լիքը և պարզ մարդ լինելով, ես ինձ մի քիչ գերմարդ էի զգում։
    Ես ինձ ընտրված, նախասահմանված մարդ էի համարում։ Բոլորի միջից հատկապես ընտրված այս երկար և հարատև հաջողության համար։ Դա նույնպես իմ համեստության արդյունքն էր։ Այս բոլոր հաջողությունները ես մերժում էի վերագրել միայն իմ հատկություններին, ես չէի կարող հավատալ, որ մի մարդու մեջ այդքան տարբեր և ծայրահեղ հատկությունների միասնությունը արդյունք լիներ պարզ պատահականության։ Ահա թե ինչու, երջանիկ ապրելով հանդերձ, ես հավատում էի, որ այդ երջանկությունը ինձ տրվում էր մի գերագույն ուժի հրամանով։ Երբ ձեզ ասում եմ՝ ոչ մի կրոնի չէի հավատում, դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչ տարօրինակ բան կար այս խոստովանության մեջ։ Սովորական կամ ոչ՝ այն ինձ երկար ժամանակ ամենօրյա ընթացքից դուրս է հանել, և ես տարիներ ամբողջ տառացիորեն գեղեցիկ ծրագրեր եմ կազմել և որոնց համար, ճիշտն ասած, մինչև այժմ սրտանց ափսոսում եմ։ Ամեն ինչում ես հանգիստ էի զգում, ճիշտ է, բայց նույն ժամանակ ոչ մի բանից չէի բավարարվում։ Յուրաքանչյուր հաճույք ինձ մղում էր դեպի մի ուրիշը։ Ես մի տոնակատարությունից մի ուրիշին էի գնում։ Պատահում էր, որ ամբողջ գիշերները պարում էի և մարդկանց ու կյանքի նկատմամբ ավելի կրքոտ դառնում։ Երբեմն, ուշ գիշերին, երբ պարը, թեթև հարբածությունը, իմ շղթայազերծումը, ներկաների բուռն ինքնամոռացումը ինձ գցում էր մի հափշտակության մեջ, երբ հոգնած ու մինչև ափը լցված էի զգում, հոգնության գագաթնակետին, ակնթարթի ընթացքում ինձ թվում էր, որ ի վերջո կհասկանամ էակների ու աշխարհի գաղտնիքը։ Բայց հաջորդ օրը հոգնությունս անհետանում էր, և նրա հետ էլ գաղտնիքը, ես նորից էի խոյանում նրա հետևից։ Այսպես ես վազում էի, միշտ լեցուն, երբեք բավարարված, առանց իմանալու՝ որտեղ պետք է կանգ առնել, մինչև այն օրը, ավելի շուտ մինչև այն երեկոն, երբ նվագը դադարեց, լույսերը մարեցին։ Այն տոնակատարությունը, ուր ես երջանիկ էի…

 

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ինքնակրթություն

Քայլք Ֆիրդուս թաղամասով

Ուրվական դարձող Երևան

Ֆիրդուսը Երևանի կենտրոնում պահպանված այն քիչ հին թաղամասերից մեկն է։ Եվ այս օրերին ակտիվորեն քննարկվում է պահպանության հարցը։

Քայլեցի, զգացի հին Երևանի շունչը, որը ավերակների է վերածվել։

106519600_1409813795846135_6082410958591385421_o

Եվ իսկապես պետք է պահպանել մեր արժեքները, մշակույթը։ Քանի որ Հինը Սիրուն Ա։

106238403_1409813922512789_6003678091014614418_o106055837_674771303073226_8262821073928607699_n105846843_1409814009179447_1430485032980864272_o

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ուսուցչի օրագիր, Ինքնակրթություն

Իմ Երևանի փոքրիկ անկյունը

Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է պատմում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ հայրենիքի մասին։ Այդ հպարտությունը անկեղծ է քանի, որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, բակ, շենք մեզ հարազատ է և ծանոթ։

Ապրում եմ կենտրոն համայնքում, մասնավորապես Տիգրան մեծ փողոցում։ Ակամայից գրելով իմ թաղամասի մասին հիշեցի նկարիչ Գևորգ Գրիգորյանի Ջոտտոյի հայտնի աշխատանքը «Կինը իմ թաղամասից» կտավը։

86236_b

Իմ բակում, փողոցում սիրում եմ ամեն մի անկյուն,որոնք ինձ այնքան հարզատ են։ Կփոխեյի շատ բան, առաջինը կավելացնեի․

  • բնությունը, ծառերը, ծաղիկները։
  • միջավայրի խնամքը
  • հաճախ ժպտացող մարդկանց

Եվ կուզեի դադարեր անվերջ իրականցվող շինարարությունները։

Կցանկանայի մարդիկ սկսեն գնահատել և պահպանել ազգայինը։ Օրինակ Ֆիրդուս թաղամասը, որտեղ կան եզակի ճարտարապետական շենքեր ամբողջով փակվել է և վերծվել է տոնավաճառի։ Ազգային պատկերասրահը, որտեղ պահպանվում է լավագույն կտավները, կան բազում խնդիրներ, և ամենամեծ խնդիրը ջեռուցման համակարգն է, որի պատճառով վնասվում է կտավները։

Իմ ամենասիրելին ՝ Աբովյան փողոցն է, ուր շատ եմ սիրում զբոսնել։ Հետաքրիքիր ներքին ձգողականություն ունի այդ փողոցը ինձ համար։ Այն ամենաբանուկ փողոցն է թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան։Տարիներ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով ճեմող երիտասարդ աղջիկներին։ Ճարտարապետներ Ա. Վասիլևի և Վ. Սիմոնսոնի հետ միասին Վ.Միրզոյանի նախագծած հասարակական շենքերից է Արական գիմնազիան, որտեղ ներկայումս «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է գտնվում` Աբովյան փող. 2 հասցեում (1916թ., 1953-1977թթ.)։ Այն իրենից ներկայացրել է ընդարձակ ուղղանկյուն համալիր` ներքին բակով։ Ներկայումս շինության սկզբնական տեսքից պահպանվել է միայն Աբովյան փողոց կողմնորոշված սև տուֆակերտ ճակատը։ 1920 թվականից կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով. Ցեղասպանության տարիներին այստեղ գործել է աղջիկների մանկատուն, ավելի ուշ` Պետական հանրային գրադարանը, Հայաստանի գրողների տունը, Երևանի մշակույթի տունը։ 1932 թվականից գիմնազիայի հանդիսասրահը դարձել է Հայ ֆիլհարմոնիայի դահլիճ։

Սիրում եմ Երևանիս ամեն մի անկյունը, ծնվել, ապրում և ապրելու եմ ի՛մ սիրելի, ջերմ Երևանում։

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ինքնակրթություն

Նոր զարգացումներ Ֆիրդուս թաղամասում

Հանրային աղմուկից հետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր անընդրադարձել է Ֆիրդուս թաղամասի հարցին։

Կից նյութը․

Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Մասնավորապես որոշվել է.

Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։

Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:

Рубрика: Без рубрики, Ուսուցչի օրագիր, Ինքնակրթություն

Հանդիպում արվեստագետի հետ

104150918_891542731358912_615990403435229155_n (1)

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսվել է  քանդակագործության փառատոնը և այս տարի Վիգեն Ավետիսի հյուրն է արտասովոր մտածողության տեր  քանդակագործ ՝ Գրիգոր Մանուկյանը։Վարպետը ապրում է  իր սիրելի գյուղում ՝ Վարդաբլուրում, որտեղ էլ ստեղծագործում է վերջին տարիներին։ Եվ այս  օրերին հանգրվանել է մեր սիրելի Արևմտյան դպրոցում։ Հենց այստեղ էլ եղավ մեր հանդիպումը։

Ծնվել է Բեյրութում, երկար ժամանակ ապրել է Ամնում և Էստոնիայում։ Իսկ կյանքի վերջին տարիներին վերադարձել է իր Հայաստան  սիրելի ՝ Վարդաբլուր։

Մոնումենտալ ստեղծագործություններով փորձում է  ցույց տալ մարդկային կյանքը իր դիտարկումներով։

104028468_674923626691991_3507667792444428745_n104067403_262793821467413_713078725174346947_n104070620_548182969190539_7784065547650065468_n

Կյանքով լի, ուրախ Գրիգոր պապը այնքան քնքշորեն էր խոսում  մոր մասին և այս տարիքում էլ իրականացնում է պաշտելի մոր երազանքը։ Մայրը ցանկացել էր, որ տղան ջութակահար դառանա։ Նա ասաց․

—  Նվագելիս մորս եմ հիշում։

Այնքա՜ն կարոտ կար Գրիգոր պապի աչքերում։

Մեծ ցավ եմ զգում, որ այսօր շատ քչերը գիտեն նման արվեստագետների մասին և այս փառատոնը ազդակ կլինի, որ մենք սկսենք ճանաչել ժամանակակից արվեստագետներին իրենց կենդանության օրոք։

Հուսով եմ, որ շուտով Գրիգոր Մանուկյանը կունենա իր անհատական ցուցահանդեսը այստեղ։