Рубрика: Без рубрики, Հոդված

Մուտք մանկավարժական աշխարհ

Ուսուցչի աշխատանքը բարդ է ու դժվարին, բայց միևնույն ժամանակ՝ շատ հաճելի։ Փոքր տարիքից միշտ երա­զել և ձգ­տել եմ լի­նել ու­սու­ցիչ։ Տա­րի­ներ ան­ց, սովորելով «Երևանի Պետական Մանկավարժական համալսարանում» , ե­րա­զանքս կա­տար­վեց. այժմ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում որպես երկարացված օրվա կազմակերպիչ։ Սեբաստացի լինել նշանակում է արարել, ստեղծել, սիրել, անընդհատ ստեղծագործել և սովորել․․․

Անցել եմ քառօրյա վերապատրասում, որից հետո՝« Մուտքի ճամբար»։ «Մուտքի ճամբարի» շնորհիվ ձեռք եմ բերել մանկավարժական շատ հմտություններ, կարողություններ և սեբաստացի ընկերներ։ Արդեն երեք տարի է, ինչ այս համերաշխ, սիրուն ընտանիքի անդամ եմ․․․

Շատ եմ սիրում ճամփորդել և իմ մուտքը կրթահամալիր եղել է «Արատես» ճամփորդությամբ։ Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել և ինձ համար ամենաոգևորիչն այն է, երբ տեսնում եմ թե սեբաստացի սովորողները ինչպիսի խանդավառությամբ են պատրաստվում հերթական ճամփորդությանը։

Այս տարիների ընթացքում նոր բացահայտումների գեղեցիկ ճանապարհ եմ անցել։ Կրթահամալիրում ձեռք բերած շատ հմտություններն օգնում են շարունակել մանկավարժի լուսավոր ճանապարհը։ Անցնելով մանկավարժի աշխատանքին, ինձ համար առաջին ու կարևոր քայլերից մեկը սովորողների հետ ընկերանալն էր։ Նրանց հետ ընկերությունն է հենց, որ օգնում է ինձ ստեղծագործել, արարել և սիրել աշխատանքս․․․

Հաշվի առնելով յուրաքանչյուրի տարիքային նախասիրություններն ու ընդունակությունները, փորձում եմ շատ խաղալ նրանց հետ։

Աշխատելով կրթահամալիրում ՝ հասկացա, որ ուսուցիչը բնույթով պետք է լինի կենսուրախ, սովորողների մեջ սերմանի սեր, հարգանք միմյանց հանդեպ, որպեսզի ստեղծվի առողջ փոխհարաբերություններ, քանի որ առանց այս ամենի ոչ մի աշխատանք արդյունավետ լինել չի կարող։

Վերջերս կարդացի սիրելի ուսուցիչ Մարիետ Սիմոնյանի այս հրաշալի միտքը ՝ « Ուսուցումը, եթե ուրախություն- խնդություն չի բերում, անբնական է և արհեստական, հետևապես ոչ արդյուանվետ»։ Կարդացի ու զգացի, որ ճիշտ ուղու վրա եմ․․․Ինքս էլ միշտ ոգևորվում եմ, որ կարողանում եմ ուսուցման ընթացքում նաև հրճվանք պարգևել սովորողին․․․

Մեր կրթահամալիրում սովորողը չի մոռանում խաղի մասին, քանի որ հենց խաղի ընթացքում էլ զարգանում է ստեղծագործական երևակայությունը։ Կրթահամալիրում բացահայտեցի Ջանի Ռոդարի հեղինակին,  «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը։

Մեր իրականացրած նախագծերն էլ հենց այդ նպատակն ունեն ՝ զարգացնում են ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունները և նպաստում են շրջակա աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և այլն․․․։

Տեսանյութերը՝ ստորև․

Սեբաստացի սովորողները շատ լավ գիտեն, թե ինչ կարևոր է շրջակա միջավայրի մաքրումը։ Օրը սկսում ենք միջավայրի խնամքով, մաքրում և խնամում ենք շրջակա միջավայրը,պարբերաբար կատարում ենք պարտիզապուրակային աշխատանքներ։

Կրթահամալիրում առաջնային է ազգային երգն ու պարը։ Ազգային երգ ու պարի միջոցով սովորողների մոտ զարգանում է գեղեցիկ երաժշտություն լսելու մշակույթը, գեղարվեստական ճաշակը, ինչպես նաև սեր դեպի ազգային։ Սովորողների սիրելի զբաղմունքը ազգային խաղերն է։ Ազգային խաղերը երկարացված օրվա բաղկացուցիչ մասերից մեկն է։

Տեսանյութը՝ ստորև․

Իմ ձեռքբերումներց մեկն էլ այն է, որ երկարացված օրվա մեր ծրագիրը շարունակվեց նաև հեռավար ուսուցման ժամանակ, երբ( թագավարակի պատճառով )փակվեցին բոլոր կրթական համակարգերը, այս ընթացքում սկսեցինք ավելի շատ համագործակցել մեր ծնողական համայնքի հետ, որի արդյունքում սովորող- կազմակերպիչ մեր կապը չընդատվեց։

Ես շատ ուրախ եմ, որ շարունակում ենք նորից ֆիզիկական միջավայրում աշխատել, որտեղ մենք բոլոր պայմաններն ունենք առողջ և ակտիվ մեր օրը կազմակերպելու համար․․․