Рубрика: Ճամփորդություններ

Արատեսյան հավես արկածների հետքերով․․․

Ճամբարը եռօրյա է

Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ մայիսի 24ժամը՝ 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ մայիսի 26 ժամը՝ 18:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ճամփորդության համակարգողներ՝ Անի Ենգոյան, Մադլեն Թերզյան
Մասնակիցներ՝ 6-րդ- դաս.սովորողներ
Մեկնումը՝ մայիսի 24, ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ մայիսի 26 , ժամը 18:00,Արատես- Հերմոն- Եղեգիս- Շատին -Գետափ- Արենի- Արտաշատ-Երևան

Եղանակի տեսություն՝ mes.am
Երթուղին ՝ Այստեղ

  • Նպատակը՝
  • հայրենագիտական քայլարշավներ,
  • մարզական և զարգացնող խաղեր,
  • երկրագործական աշխատանքներ

Նախագծի խնդիրները. 

  • հավաքել տեղեկություն  Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես  գետերի, մասին
  • չթողնել, որ թոշնեն նորատունկ ծառերն ու ծաղիկնրը
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • տեխնոլոգիական
  • պլեներային

Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն
Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:

Անթափոն կենցաղի պատասխանատու՝ յուրաքանչյուր ճամբարական, դասավանդող ՝ Սոնա Սարգսյան։

Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված
բլոգներում, ենթակայքում

Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Ճամփորդության նախապատրաստման, անհրաժեշտ իրերի  մասին հաղորդում, ընթացքի լուսաբանում
  • եղանակային պայմանների մասին տեղեկացում

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Արփայի հովիտ
  • Տիգրանաշենի դիտակետ՝ հայացք Արարատին
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք

Ուշադրության՝ կենտրոնում  են` Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիս գետը, Վեդու գետը

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար
  • Ուսապարկ
  • Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • Կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • ինտելեկտուալ խաղեր, շախմատ

Գիշերակացը` Հյուրատանը, տատիկ-պապիկի տներում

Տրանսպորտ՝ 80․000 դրամ՝ կրթահամալիրի մասնակի վճարմամբ

Մեքենա՝  Մերսեդես Սպրինտեր 60 DQ 077 (23 նստատեղ)

Վարորդ՝ Սարգիս Ավագյան

Նախահաշիվ`

  • Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար 8000 դրամ է:
  • Տրանսպորտի վճարը՝ 80.000 դրամ, որից 40000 դրամը ՝ կրթահամալիրի աջակցությամբ։
  • Սնունդ՝ 112000 , ներառյալ՝ վերադարձի ընդմիջումը

Այլ ծախսեր ՝

Թռչունների քարանձավի մուտքավճար և էքսկուրսավար՝ յուր․ սովորող 500 դրամ

Օր առաջին

09։30 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10:30-  Տիգրանաշենի դիտակետ՝ հայացք Արարատին

11։00- կանգառ Արփայի հովտում, տեղանքի ուսումնասիրում- մաքրում

11։30-  Նախաճաշ

14։00- կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի

15։00 ժամանում Արատես

15:00-16:00 Իրերի տեղավորում, հանգիստ

16:00- ճաշ ( վերմիշելի փլավ, թթվասեր, մածուն, պանիր, կաղամբով աղցան)

17։00- երեկոյան քայլք՝ Արատեսի վանք, աղբյուրների քարանձավ, փայտի հավաքում, քայլք դեպի այգիներ

19:30- ընթրիք, թեյախմություն, (հնդկաձավար, մածուն, թթվասեր, վարունգ, լոլիկ)

20:30-սեղանի խաղեր, ընթերցումներ

21։00- Խարույկ, ազգային պարեր, զրույցներ

22։00-քուն

Օր երկրորդ

08:30- Վերկաց, անձնական հիգիենա

9։00- Նախավարժանք

09:30- Քայլք Արատեսի վանք, Ուսումնական ժամերգությունը Արատեսի վանքում

10:00- Նախաճաշ (թեյ, կարագ, խտացրած կաթ, ձու, հալեցրած շոկոլադ, թխվածքաբլիթ)

10։45- Անթափոն կենցաղ, միջավայրի խնամք,  նոր տնկված տնկիների ջրում, ծառերի փոսերի շրջակա հատվածների փխրեցում, մաքրում աղբից

12։00- Մարզական խաղեր, էստաֆետա

14:30- ճաշ,ինքնասպասարկում ,հանգիստ ( սպաս, հավի կրծքամսով բրնձով փլավ, աղցաններ)

15:30- Նկարչական պլեներ Արատեսն իմ աչքերով

17:00- , Հայրենագիտական վիկտորինա՝ նախորդ հերթափոխերի կազմած հարցերով-բաժանվում ենք խմբերի և պատասխանատում հարցերին, վաստակում միավորներ, ինտելեկտուալ, սեղանի խաղեր

19:30-ընթրիք, թեյախմություն

21:00- օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

22։00-քուն

Օր երրորդ

8:30- վեր կաց, հիգիենա

9:00- մարզումներ

10:00- նախաճաշ (ձվածեղ, թեյ, կարագ, շոկոլադ, նրբերշիկ)

11:00- միջավայրի խնամք, իրերի դասավորում-հավաքում

13:00- մեկնում

14։00- կանգառ Թռչունների քարանձավում

18:00-ժամանում Երևան

Մասնակիիցներ ՝

  • Վերգինե Բուղդարյան 6․1 դասարան
  • Լուսինե Վարդանյան 6․1 դասարան
  • Նարե Նահապետյան 6․1 դասարան
  • Մանե Պողոսյան 6․1 դասարան
  • Մարկ Թոփալյան 6․1 դասարան
  • Արարատ Եսայան 6․1 դասարան
  • Գաբրիել Մովսիսյան 6․1 դասարան
  • Սուսաննա Հայրեապետյան 6․1 դասարան
  • Սոնա Ջաղինյան 6․2 դասարան
  • Նատալի Գանջալյան 6․2 դասարան
  • Մարիա Մաթևոսյան 6․2 դասարան
  • Լիզա Մելիքյան 6․2 դասարան
  • Եվա Բուղդարյան 6.2 դասարան
  • Դվին Ասադրյան 6․2 դասարան
  • Ռոբերտ Աբելյան 6․2 դասարան
  • Լուսի Գրիգորյան 6․2 դասարան
  • Նորայր Խաչատրյան 6․4 դասարան
  • Նադեժդա Աբովյան 6.4 դասարան
  • Մանե Բաղդասարյան 6.4 դասարան
  • Սոնա Սարգսյան ( ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատակիցը՝ մեկ տարեկան Անիի հետ)

Оставить комментарий