Рубрика: Без рубрики

Հայերենի բարբառները

Գրական լեզվին զուգընթաց գոյություն են ունեցել և ունեն բարբառներ։ Հայերենի բարբառների թիվը բավականին շատ է ՝ մոտ 60, որոնք կոչվում են նույն վայրի անունով, որտեղ խոսվում են։ Օրինակ ՝ Շիրակի, Լոռու բարբառները։

Բարբառները գրական լեզվից տարբերվում են իրենց արտասանությամբ։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Օրինակ՝ իրար կողքի գտնվեղ գյուղերում շատ հնարավոր է, որ շատ տարբեր լինեն խոսվածքները և նույն առարկային մարդիկ տարբեր կերպ անվանեն։

Բնօրինակ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց:

Մշո բարբառով

Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:

Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:

— Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:

Բըլէ Համբօն լըլսէց:

Գյումրու Կարնո բարբառով

Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:

Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:

— Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:

Հըմը Համբօն չըլսէց:

Դիտել տեսանյութը ՝