Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։
Շատ-շատ տարիներ առաջ՝ դեռ քարի դարում, մեր լեռնաշխարհում արդեն ապրում էին մարդիկ։ Այդ ժամանակները կոչվում էին քարի դար, որովհետև մարդիկ բնակվում էին քարանձավներում, իսկ իրենց գործիքները պատրաստում էին քարից։ Դարեր անց այդ մարդիկ միավորվեցին, դարձան մեծ ազգ։ Գիտնականներն ասում են, որ մեր «հայ» անունը առաջացել է հնագույն ու հզոր Հայասա ցեղի անունից։
Մեր մայրաքաղաքը Երևանն է։ Գիտե՞ս, որ Երևանն այնքան հին է, որ նույնիսկ ավելի մեծ է, քան Իտալիայի հռչակավոր Հռոմ քաղաքը։
Իսկ մեր հոյակապ լեռների մասին մի գեղեցիկ ավանդություն կա։ Ասում են, թե շատ տարիներ առաջ հայոց լեռները հսկա ու ուժեղ եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ արթնանալիս նրանք նախ ամուր կապում էին իրենց գոտիները, հետո միայն բարևում իրար։ Բայց երբ եղբայրները ծերանում են, մի օր ուշ են արթնանում ու մոռանում են գոտիները կապել։ Աստված, տեսնելով դա, պատժում է նրանց. եղբայրները քարանում են ու դառնում բարձր լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ սառնորակ աղբյուրներ։
Այդ լեռներից ամենաբարձրը Արարատն է (Մեծ Մասիսը 5165 մ), իսկ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը Արագածն է (4090)մ։
Մեր լեռներում ու կանաչ անտառներում ապրում են հպարտ քարայծեր, եղնիկներ, գորշ արջեր, գայլեր ու նույնիսկ արագաշարժ ընձառյուծներ։ Իսկ անտառներում հպարտորեն վեր են խոյանում հզոր կաղնիներն ու թխկիները։ Ահա այսպիսին է մեր հրաշալի ու հինավուրց երկիրը։
📘 Փոքրիկ բառարան
Հայրենիք — Այն երկիրն է, որտեղ ծնվել ենք մենք, մեր ծնողներն ու նախնիները:
Նախնիներ — Մեր պապիկների ու տատիկների պապիկներն ու տատիկները, որոնք ապրել են մեզնից շատ տարիներ առաջ:
Քարի դար — Մարդկության պատմության ամենահին շրջանը, երբ աշխատանքային գործիքները պատրաստում էին քարից:
Ավանդություն — Հնից եկած ժողովրդական պատմություն, հեքիաթանման զրույց:
Սառնորակ — Շատ սառը, մաքուր ու ջինջ (ջրի մասին):
Հինավուրց — Շատ հին, դարերի պատմություն ունեցող:
Առաջադրաքներ
1․ «Գտիր ճիշտ զույգը»
| Բառ | Բացատրություն |
| 1. Սառնորակ | Ա. Շատ հին, դարերի պատմություն ունեցող |
| 2. Հայրենիք | Բ. Հնից եկած ժողովրդական պատմություն, հեքիաթանման զրույց |
| 3. Ավանդություն | Գ. Շատ սառը, մաքուր ու ջինջ ջուր |
| 4. Հինավուրց | Դ. Այն երկիրն է, որտեղ ծնվել ենք մենք, մեր ծնողներն ու նախնիները |
2․ Կարդա հարցերը և պատասխանիր ամբողջական նախադասություններով.
- Ինչո՞ւ էր մարդկության պատմության ամենահին շրջանը կոչվում «քարի դար»։
- Ըստ ավանդության՝ ինչպե՞ս առաջացան լեռները, կանաչ դաշտերն ու սառնորակ աղբյուրները։
- Տեքստի համաձայն՝ ի՞նչ է նշանակում սիրել հայրենիքը (նշիր 2 գործողություն)։
3․ Լրացրու նախադասությունները՝ օգտագործելով փակագծերում տրված բառերը: (բառեր՝ նախնիները, Երևանն, Արագածը, Հայասա)
- Մեր «հայ» անունը հավանաբար առաջացել է հնագույն __________________ ցեղի անունից։
- Իտալիայի մայրաքաղաք Հռոմից ավելի հին է մեր __________________ քաղաքը։
- Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է __________________-ը։
- Այս հողի վրա դարեր առաջ ապրել են մեր __________________-ը։
Հայաստանը մեր հայրենիքն է: 1 комментарий