Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում, Ճամփորդություններ

Դեպի դրախտավայր Արատես

Հայաստանը իր խորությամբ է երկիր։ Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ ՝ տասը կյանքը էլ չես սպառի։ Վանո Սիրադեղյան

Հայաստանը պետք է զգալ, սիրել և ճանաչել։ Իմ արդեն 4-րդ դասարանի ճամփորդների հետ սկսել ենք բացահայտել Հայսատանը։ Ես, որպես հայրենագետ ամեն բան անելու եմ, որ ճամփորդները ճանաչեն և սիրեն իրենց հայրենիքը։ Քանի որ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել։

Շատ երկար էին սպասել եռօրյա ճամփորդությանը։ Մեր ճամփորդական սկիզբը եղավ Արատեսը։ Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։ Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ժամերգությունից հետո, բարձ տրամադրությամբ, մի քիչ հուզված (Երևանից լինելու էին հեռու) երգով, պարով ճամփա ընկանք դեպի դրախտավայր Արատես։

Առաջին կանգառը եղավ Արփայի հովտում։ Ճամփորդներիս հետ խոսեցինք Արփա գետի կարևորության մասին։ Արփա գետը, շատ կարևոր դեր ունի Սևանա լիճ մատակարարելու գործում։ Մեր Սևանա լճի մակարդակը տարիներ շարունակ իջել է, մեր Արփա գետն էլ բավականին ջրի պաշար ունի և մարդիկ, որոշում են գետի հունը փոխել։ Կառուցում են Կեչուտի ջրամբարը, որի օգնությամբ ջուրը թափվում է Սևանա լիճ։

Շարունակելով ճանապարհը եղանք Զորաց եկեղեցում։ Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:

Եվ ահա հասնաք հյուրընկալ Արատես։

Այնքան լավ ժամանկ էինք գնացել։ Մասնակցեցինք Մեղրաքամի ծեսին։ Ընկեր Աչերի հետ մեղվա և մեղրա գովք իրականացրեցինք ։ Շնորհակալ ենք ընկեր Արմինեին, որ քաղցրացրեց մեր օրը։