Рубрика: Հայրենագիտություն

Հայաստանը մեր հայրենիքն է

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։

Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում։ Ինչու՞ քարի դար, քանի որ քարանձավում են ապրել մարդիկ և իրենց աշխատանքային, առրյա գործիքները հիմնականում քարից են եղել/օրինակ՝ օբսիդիան՝ վանակատ քարը, որից պատրաստել են որսորդության գործիքներ, կտրող գործիքներ/։
Մարդիկ շատ ժամանակ առաջ ապրել են խմբերով, հետո միավորվել են, դառնալով մեծ ազգություններ, սկսել են ապրել նույնակերպ նույն օրենքներով, իրար համար անհանգստանալ, իրար հարազատ ու նույն խմբից համարել։ Շատերն ասում են, որ Հայասա կոչվող ցեղն է եղել ամենամեծն ու հզորը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” անվանումը:
Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Մեր կարևոր գործերից է մաքուր պահել մեր սիրուն Հայաստանը, աղբից ազատել կամ չաղտոտել: Չոչնչացնել մեր անտառները, ծառահատումներ չանել: Սիրել Հաստաստանը, առաջին հերթին նշանակում է ճանաչել այն, իմանալ նրա անցյալը, պահպանել բնությունը: Մենք Հայաստանը բոլորից լավ պետք է ճանաչենք՝ իր լեռներով, ձորերով, սարերով, գետերով, լճերով ու բազում կենդանիներով ու բույսերով:
Հայաստանը շա՜տ հին պետություն է, հայերն էլ շա՜տ հին ծագում ունեն: Հայաստանի այժմյան մայրաքաղաքը Երևանն է: Երևանը բոլորս սիրում ենք, չնայած հին շինություններ շատ քիչ են մնացել, բայց Երևանն էլ շատ հին է, նույնիսկ ավելի հին է քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ (ավանդապատում) — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր գագաթը Արագածն է՝ 4090մ։

Հայոց հայրենիքի ձևավորման ուղին շատ գեղեցիկ է ներկայացրել Մովսես Խորենացին՝ մեր Պատմահայրը: Նա գրում է, որ բռնակալ Բելին հաղթելուց հետո Հայկ Նահապետի որդիներն ու թոռները բնակու­թյուն հաստատեցին Հայկական լեռնաշխար­հի տարբեր վայրերում, հիմնեցին բնակավայ­րեր և դարձան գերդաստանների նահապետներ:

Այնուհետև Հայկից սերած նահապետները ժամանակի ընթացքում միավորվեցին և ստեղծեցին միասնական հայկական թագավորություն:

Ապրելով իրենց հայրենիքում, հայ ժողովրդի զավակները մշտապես շենացրել ու ծաղկեցրել են հայրենի երկիրը, պաշտպանել այն թշնամիներից: Նրանք այդ հողի վրա կառուցել են ամրոցներ, տաճարներ, պալատներ, եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ:

Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Ֆիլմը դիտել՝

Рубрика: Հայրենագիտություն

Իմ բնակավայրը

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, ուսումնասիրություն: Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է, հետաքրքրվում է՝ որտե՞ղ է ծնվել, ի՞նչ պատմություն ունի իր բնակավայրը, ե՞րբ է հիմնադրվել:

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ

Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, word տարբերակով շարադրանք, ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից

Հարցեր

  • Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք վերցնում ձեր բնակավայրի մասին:
  • Որտեղ ե՞ք բնակվում:
  • Ո՞րտեղ է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ:
  • Ե՞րբ է հիմնադրվել ձեր բնակավայրը։
  • Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
  • Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:

Պատումները հրապարակվում են բլոգում։