Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ, որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:
Սովորողները շատ հետաքրքրված էին, հեռացանք բազում նոր գիտելիքներով:
4․4 դաս․ սովորողների հետ այցելեցինք Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան, որտեղ գիդ ուղեկցորդի օգնությամբ ծանոթացան հայկական բազմադարյա ճարտարապետության պատմությանը վերաբերող նյութերին` միջնադարյան հարուստ ժառանգությանը, մեծն ճարտարապետ Ալ. Թամանյանի և նրա ճարտարապետական դպրոցի այլ ներկայացուցիչների, ժամանակակից հայ ճարտարապետների ստեղծագործություններին և մտահղացումներին, ինչպես նաև սփյուռքահայ ճարտարապետների գործունեության հետ։ Մասնակցեցին թանգարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին։ Տպավորված և նոր գիտելիքներով լի քայլքով գնացին Վարդանյանների այգի։
ԱյցելեցինՔ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան, որտեղ գիդ ուղեկցորդի օգնությամբ ծանոթացան հայկական բազմադարյա ճարտարապետության պատմությանը վերաբերող նյութերին` միջնադարյան հարուստ ժառանգությանը, մեծն ճարտարապետ Ալ. Թամանյանի և նրա ճարտարապետական դպրոցի այլ ներկայացուցիչների, ժամանակակից հայ ճարտարապետների ստեղծագործություններին և մտահղացումներին, ինչպես նաև սփյուռքահայ ճարտարապետների գործունեության հետ։ Մասնակցեցին թանգարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին։ Տպավորված և նոր գիտելիքներով լի քայլքով գնացին Վարդանյանների այգի։ Վարդանյանների այգում Հակաբացիլ Կոմիտասի շրջնակներում երեգեցին Կոմիտասյան պարերգեր և խաղացին ջրային խաղեր։
Բառերով դժվար է նկարագրել մեր դրախտավայր Արատեսը։ Ճամփորդում էինք մի սիրուն խմբով՝ ընկեր Սոնան, ընկեր Աչերն էլ էին մեզ հետ։ Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։
Մինչ Արատես հասնելը ունեցանք հայրենագիտական կանգառներ։ Եղանք ՝ Արփա գետի մոտ, այնուհետև քայքով բարձրացանք Զորաց եկեղեցի։
Երեք օրերի ընթացքում ունեցանք առավոտյան մարմնամարզություն․․
Վարդավառի ծես իրականացրեցինք և շտապեցինք գետում լողալու։
Միջավայրի խնամքի աշխատանքներ․․․Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր․․.և սեբաստացիները շատ լավ գիտեն այդ մասին։
Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ երգ ու պարով։
Դժվար է նկարագրել թե, որքան երկար էինք սպասել այս ճամփորդությանը։ Մեր Գյումրվա մեկնարկը տրվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Մենք՝ սեբաստացիներս, մի սիրուն ընտանիք ենք , որտեղ սերն ու նվիրումն է թևածում…։
Մինչ Գյումրի հասնելը հայրենագիտական կանգառներ ունեցնաք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և Արուճի քարավանատանը։
Իհարկե սեբաստացիական ողջույներս փոխանցեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցուց։
Մանրամասները ՝ տեսանյութում
Վերջապես հասանք Գյումրի, տարածքի ուսումնասիրությունից հետո տեղավորվեցինք և անցանք գործի։
Նախապես որոշված նախագծով ացելեցինք նկարիչ ՝ Ջեվո եղբայրներին եղանք դարբնոցի արհեստանոցում։ Քայլեցինք, վայելեցինք հին ու նոր Գյումրին իր ողջ կոլորիտային գեղեցկությամբ։ Եղանք Վարդանանց հրապարակում, Աբովյան , Ռիժկովի, Ռուսթավելի փողոցներում, Գորկու այգում, Վառեմ-մարեմ փողոցում, արվեստանոցում, Սև բերդում․․․․․
Մենք սեբաստացիներս շատ ենք սիրում ճամփորդել, բացահայտել նոր վայրեր և իհարկե ձեռք բերել ընկերներ։ Այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել, Գյումրու թիվ 15 դպրոցը։ Այս դպորցը տարբերվում է մեր սիրելի կրթահամալիրից։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին, ծանոթացան դպրոցի և փորձեցին համեմատություն տանել մեր կիրթահամալիր հետ։ Եվ սկսեցինք մեր ազգային խաղերը։ Մեզ համար իհարկե կարևոր է ընկերությունը։
Մայիսյան հավաքի ընթացքում ուսումնասիրելով ՀՀ թռչունները, քոլեջի ուսանողների առաջարկով նաեւ ունեցանք անմոռաց ճամփորդություն դեպի Ջրվեժ արգելոց՝ դիտելու տեղի թռչուններին։ Ահա մեր արկածների մի փոքր հատված.
Արևմտյան դպրոցի -րդ դասարանցիները մեկնեցին Արագածոտնի մարզ՝ հաղթահարելու «Արայի լեռ, Ծաղկեվանք» բարձունքը:
Թե որքան ոգևորված էին սովորողները դժվար է նկարագրել։ Բարձունքը հաղթահարելուց հետ, տերունական աղոթքը կարդացինք միասին և հիացանք գեղեցիկ տեսարանով։ Հավատալով ավանդությանը մենք էլ սուրբ ջուր քսեցինք մեզ վրա։
Հետո կանգ առանք խնձորի այգիների մոտ ու տեղաբնակները մեզ խնձոր հյուրասիրեցին։ Եվ իրականացրեցինք նկարչական պլեներ։