Рубрика: Без рубрики, Աշխատակարգ

Մայիսի 31- հունիսի 4-ի աշխատաժամանակ

Երկուշաբթի

13:35 -14։20 Ալրափուչիկներ

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10 Բացօթյա ընթերցանություն

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Երեքշաբթի

13:35 — 14։20 Շնորհավոր հունիսի 1

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10Ռադիոնյութի պատրաստում

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Մայիսի 31- հունիսի 4-ի աշխատաժամանակ»

Рубрика: Без рубрики

Լավաշթխիկի ծես

Արևմտյան դպրոցի դասվար Քրիստինե Հովսեփյանի նախագծով իրականացրեցինք Լավաշթխիկի ծես։

Այս անգամ Դավիթի առաջարկով մեզ միացավ իր Վերգինե տատիկը: Նա սիրով համաձայնեց մեզ հետ իրականացնել ամենահավես ծեսերից մեկը՝ Լավաշթխիկը:

Մեր սիրելի ընկեր Սեդայի օգնությամբ այս գեղեցիկ ծեսը իրականացրեցինք՝ Ագարակում, երգ ու պարի ներքո։

Рубрика: Без рубрики

Ալրափուչիկներ

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի ճամբարականներ

Տևողությունը ՝ մայիսի 24-ից- հունիսի- 11

Հակասթրեսային փուչիկներ պատրաստելը բավականին հեշտ է։ Մեզ անհարաժեշտ է ՝ փուչիկ, ալյուր և բարձր տրամադրություն։

Рубрика: Без рубрики

Ազգային խաղեր

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի ճամբարականներ

Ժամկետը՝ մայիսի 30-ից — հունիսի 11

Նախագծի նպատակը՝ Սովորողներին  ծանոթացնել   ազգային խաղերին, զարգացնել սովորողի մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը,   ուշադրությունը, կամքը  և  մկանների  լարումը:

Ազատ եք ընտրության հարցում կարող եք  ընտրել ցանկացած ազգային խաղ։

ՔԱՐԿՏԻԿ

Խաղի կանոնները հետևյալն են։

Քարերից մեկը վերցնում և նետում  ենք վեր, այդ ընթացքում  արագ վերցնում ենք վերևի մեկ   քարն ու բռնում ցած ընկնող քարը նույն ձեռքով: Եվ այդպես շարունակ ավելացնում ենք քարերը։

Թելով խաղ

Այս խաղն էլ է շատ հետաքրքիր, կարծում եմ ձեր ծնողներն էլ են խաղացել  այն փոքր ժամանակ: Առաջարկում եմ սովորել  ծնողներից ու խաղալ միասին:

Աղջիկ փախցնոցի

Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած:
Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր
երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Рубрика: Աշխատակարգ

Մայիսի 24-28 -ի աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 -14։20 Զբոսանք թաղամասով ՝ խաղում ենք մաքուր օդում

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10 Բացօթյա ընթերցանություն

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Երեքշաբթի

13:35 — 14։20 Աշխատանքների ամփոփում

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10Ռադիոնյութի պատրաստում

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Մայիսի 24-28 -ի աշխատակարգ»

Рубрика: Без рубрики

Հաշվետվություն.

Աշխատաժամանակ՝

Մայիսի 3-ից- 7- ի աշխատակարգ

Մայիսի 10- 14-ի աշխատաժամանակ

Մայիսի 17-ից — 21-ի աշխատաժամանկ

Լրացուցիչ աշխատանք ՝

Փոխարինում 2.1 դաս. դասվար Լուսինե Պետրոսյանին — 30.04

Ճամփորդություններ ՝

Ճամփորդություն դեպի ՝ Արագածոտն։

Վարպետության դաս սեբաստացի ծնող՝ Սիրանուշ Զաքարյանի դպրոց-արվեստանոցում

Մայիսյան նախագծեր

Սեմինար ՝

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում

Կավագործություն

Նախագծեր ՝

Ձիավարություն

Լավաշթխիկ

Рубрика: Без рубрики

Վարպետության դաս սեբաստացի ծնող՝ Սիրանուշ Զաքարյանի դպրոց-արվեստանոցում

Ես կարողանում եմ նախագծի շրջանակում եղանք սեբաստացի ծնող Սիրանուշ Զաքարյանի արվեստանոցում։ Նրա օգնությամբ նկարեցինք նատյուրմորտ։ Արդյունքը ՝

Рубрика: Без рубрики

Մայիսի 17-21-ի աշխատաժամանակ

Երկուշաբթի

13:35 -14։20 Անավարտ աշխատանքների կատարում

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10 Բացօթյա ընթերցանություն

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Երեքշաբթի

13:35 — 14։20 Անավարտ աշխատանքների կատարում

14։20-14։35 Ճաշ

14։35 -16։10Ռադիոնյութի պատրաստում

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Չորեքշաբթի

13:35 -14։20 Անավարտ աշխատանքների կատարում

14։20-14։35Ճաշ

14։35 -15։00 Ֆուտբոլիստները

15։45- 16։10 Բակային խաղեր

14։20-14։35 Ճաշ

14։35- 15։30 Ինքնակրթություն

15։30 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Հինգշաբթի

13:35 -14։20 Տրամաբանկան խնդիրներ

14։20-14։35 Ճաշ

14։35- 15։30 Ինքնակրթություն

15։30 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Ուրբաթ

13:35 -14։20  Անավարտ աշխատանքների կատարում

14։20-15։00 Ճաշ

15։00- 16։10Խաղում, զվարճանում ենք մաքուր օդում

16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Ֆոտոպատում

Մարզական խաղեր

Միջդասարանական խաղ-մրցույթ

Նախագծի մասնակիցներ՝ 3-րդ և 4- 5-րդ դասարանների երկարացված օրվա  ճամբարականներ

Ժամկետը՝  Նոյեմբեր

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Ընթացքը՝

  • Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություն՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Առաջին խաղացողը 4-անիվանի հեծանիվով՝ չկպնելով շրջանցում է արգելքները, հասնում է նշված եզրագծին, թողնում է հեծանիվը և վազքով վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով գնում է՝ հեծանիվով ետ վերադառնում: Նույնը կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:
  • Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
Рубрика: Без рубрики

Կավագործության սեմինար

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարը նորից քանդակի դպրոցում էր։ Մենք շարունակեցինք մեր կախազարդի պատրաստումը։ Ստվարաթղթով հարթեցրեցինք և կավի համար նախատեսված ներկերով գունավորեցինք։