Рубрика: Ինքնակրթություն

Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»

Եթե ուզում ես փոխել կյանքդ, մտածելակերպդ, չվախենաս խնդիրներից և միայն հստակ քայլերով գնաս դեպի քո երազանքների ետևից ուրեմն այս գիրքը քեզ համար է։

Լավագույն մեջբերումները ՝

  • «Ժամանակը ավազահատիկների նման սահում է մեր մատների արանքով, և այն այլևս երբեք չի վերադառնում։ Նա, ով վաղ տարիքից խելամտորեն է տնօրինում իր ժամանակը, պարգևատրվում է հարուստ, արդյունավետ և բավարարված կյանքով»
  • «Ես հետո միայն սովորեցի, որ ինքնակատարելագործումը և սեփական մտքի, մարմնի ու հոգու մշտական խնամքը էական դեր ունեն անձի զարգացման և վերջինիս երազանքների իրականացման գործում»

  • «Ուժը ծնվում է պայքարից»

  • «Երբեք ուշ չէ դառնալ այն մարդը, որը ուզում ես»
  • «Զարգացրեք ձեր մոտ հասկացություն թե, ինչքան կարևոր է ժամանակը ձեր համար։ Թույլ մի տվեք ուրիշներին ձեզնից խլել այդ թանկարժեք կապիտալը»
  • «Երբեք մի անտեսիր լիաթոք ուրախանալու կարևորությունը։ Ուշադրություն դարձրու քեզ շրջապատող աշխարհի գեղեցկությունը»
  • «Երջանկության գաղտնիքը պարզ է․ բացահայտիր, թե ինչն է քեզ իսկապես հաճույք պատճառում և ողջ էներգիադ կենտրոնացրու այդ ուղղությամբ։ Երբ սա անես, կյանքդ կլցվի, և քո բոլոր ցանկությունները հեշտ ու հանգիստ կիրականանան»

 

Рубрика: 2021-2022թթ․ աշխատանքային նախագծեր

2021-2022 թթ․Երկարացված օրվա ծրագիր

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

57

1․ «Իմ ամառը» նախագիծ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի խնդիրը և նպատակը ՝

Սովորողների բանավոր խոսքի զարգացումը, միմյաց լսելու կարողությունը:

Ընթացքը՝               

Սովորողները ներկայացնում են թե ինչպես են անցկացրել ամառային արձակուրդները: Որտե՞ղ են հանգստացել: Հանգստի ընթացքում ինչ մշակութային վայրեր են հաճախել:

69118933_2603656529686979_5935312621711392768_n

2.«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբերի 2- 30

Նախագծի նպատակը՝ 

Զարգացնել սաների մեջ լողալու հմտությույունները:

Ընթացք՝ 

Սովորողը զգեստափոխվում է, կատարում է նախավարժանք, ջուր մտնելիս ցողվում է , լողալուց հետո նույնպես ցողվում է քլորից մաքրվելու համար:

8016514
  1. Կոմիտասյան օրեր նախագիծ

Թեման ՝ Իմ Կոմիտաս

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ:

Նախագծի նպատակը  ՝  

Սովորողների մոտ երաժշտական մշակույթի ձևավորումը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը, սեր առաջացնել ազգային և հոգևոր մշակույթի հանդեպ:

Նախագծի ընթացքը ՝ 

 Նախագծի սկզբում սովորողները  ծանոթանում են Սարգիս Մուրադյանի կենսագրությանը և Կոմիտասին պատկերող «Վերջին Գիշեր» ստեղծագործությանը: Սովորողներին ներկայացվում է Կոմիտասին բնորոշ առարկաներ, իսկ վերջում երեխաները նկարում են իրենց պատկերացրած Կոմիտասին:

Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում:

Читать далее «2021-2022 թթ․Երկարացված օրվա ծրագիր»