Без рубрики·Ծեսեր·Կամավորական աշխատանք

Վարդավառ

Արևմտյան դպրոցում նույնպես պատրաստվում էին Վարդավառին։ Երգելուց հետո, երեխաները մի լավ խաղացին։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր·Без рубрики·Տեխնոլոգիա·Կամավորական աշխատանք

Կավագործություն

Կավագործությամբ են զբաղվում Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկանները

Կավագործությունը Հայաստանում ունի հին պատմություն: Երեխաները այս անգամ խաղացին կավով ազատ խաղ: Կավի միջոցով երեխաները ստեղծեցին իրականությանը մոտ առարկաներ:

2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր·Без рубрики·Տեխնոլոգիա·Կամավորական աշխատանք

Այլընտրանքային նկարչություն

Նախակրթարանի երեխաները շատ են սիրում նկարել, այս անգամ մատիտներին փոխարինելու եկավ այլընտրանքային նկարչության ձևերից` մատիկանկարչությունը: Արդյունքում ստացվեց գեղեցիկ, ուրախ նկարներ: Մատիկանկարչության նպատակն է զարգացնել գեղագիտական ճաշակ, լինել ազատ գործողությունների մեջ, որը մեզ մոտ ստացվեց:

Продолжить чтение «Այլընտրանքային նկարչություն»

2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր·Без рубрики·Ֆոտոպատում·Կամավորական աշխատանք

Ավազով խաղ

Առավոտյան նախավարժանքից հետո, երեխաները սկսեցին խաղալ ավազով: Ավազով խաղը ամենասիրելին է:Ավազը ունի մի շարք դրական հատկանիշներ զարգացնող, հանգստացնող և ահա հինգ տարեկանները պատրաստեցին ավազե հետաքրքիր պատկերներ:

Продолжить чтение «Ավազով խաղ»

2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր·Без рубрики·Ուսուցչի օրագիր·Ծեսեր·Կամավորական աշխատանք

Նուրի-Նուրի տիկնիկը և Պուպլատիկինը

Արևմտյան դպրոցի լողավազանում տոն էր: Նուրի նշանակում է անձրևի հարս: Նուրին տիկնիկ է, որի մասին ցավոք քչերը գիտեն: Հին ժամանակներում տապ օրերին այս տիկնիկները օգտագործել են անձրև ուզելու համար, ահա այսօր հինգ տարեկանները ընկեր Սեդայի հետ միասին երգեցին և անձրև էին խնդրում Նուրի- Նուրի տիկնիկից և Պուպլատիկինից:

https://www.youtube.com/watch?v=dW3-JrM4zQA

2019-2020թթ․ աշխատանքային նախագծեր·Без рубрики·Կամավորական աշխատանք

Երեխաների Առօրյան

Առավոտը սկսեցինք ուրախ նախավարժանքով, երեխաները մարզվեցին, մի լավ թռվռացին:  Խաղը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման հիմնական միջոցն է, այս անգամ երեխաները ավազով խաղացին, որից հետո լողացին, մուլտֆիլմ նայեցին: