Երկարացված օրվա ճամբարականների սիրելի զբաղմունքն է տիկնիկների պատրաստումը։ Մենք պատրաստեցինք տիկնիկներ, բայց այս անգամ այլընտրանքային եղանկով։ Սովորողներից յուրաքանչյուրը պատրաստեց հենց իրենց։
Ֆոտոշարքը՝ ստորև.
Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների հերթական սեմինարն էր։ Այս անգամ սեմնինարը վարում էին մեր գործընկերները ՝ Նարինե Պողոսյանը և Մարիամը։ Մեզ ներկայացերցին թե ի՞նչ է աուտիզմը, որոնք են նրա տեսակները։


Բնագիտական փորձ կատարեցինք երկարացված օրվա ճամբարականների հետ: 1․2 դասարանի սովորողները շատ են սիրում բնագիտական փորձեր կատարել և այնքան էին ոգևորվել, որ որոշեցին տանն էլ կատարել այս փորձը։ Սկզբում բաժակների մեջ լցրեցինք քացախը, այնուհետև սոդան և մի փոքր գուաշներ ավելացրեցինք։ Եվ ահա «հրաբուխը» պատրաստ է։
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Բնագիտական փորձ կատարեցինք երկարացված օրվա ճամբարականների հետ:
Փորձի համար անհրաժեշտ է — 1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն՝ изолента, բաժակ, շիշ, ձագար:
1. Շշի մեջ ջուր ենք լցնում և 1 թեյի գդալ կերակրի սոդա լուծում մեջը:
2. Առանձին ամանի մեջ լուծում ենք լիմոնի հյութը և 3 ճաշի գդալ քացախը: Հետո ձագրի օգնությամբ լցնումշշի մեջ:
3. Փուչիկով արագ փակում ենք շշի բերանը և ամրացնում կպչուն ժապավենով:
Արդյունքը ՝ տեսանյութում։
Երկուշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Ղափամայի ծես, տեխնոլոգիական գործունեություն
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Երեքշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Բնագիտական փորձեր
16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Դիմակների պատրաստում
Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։
Նախագծի նպատակը ՝ է սովորողների եկեղեցական տոների մասին իմացումը, աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը, երևակայությունը։
Անհրաժեշտ պարագաները՝
Գունավոր թղթեր, մատիտներ, մկրատ։
Նախագծի ընթացքը՝
Սովորողների հետ պատրաստում ենք դիմակներ։
Ենթակա է խմբագրման։

«Տեխնոլոգիա աշխատանք» նախագիծ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը ՝
Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը, երևակայությունը։
Անհրաժեշտ պարագաները՝
Գունավոր թղթեր, մատիտներ, մկրատ։
Նախագծի ընթացքը՝
Սովորողների հետ պատրաստում ենք լոտո։ Պատրաստում ենք շրջանակներ, ահնուհետև գրում թվեր և շրջում։ Մյուս կողմում նկարել որևիցե կենդանի։ Այնուհետև պետք է պատրաստենք նկարազարդ քարտեր։
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Անհրաժեշտ նյութեր՝
1 հատ կարտոֆիլ
1 հատ խնձոր
Յոդ
Փորձի նկարագրությունը
Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի հետք :
Հորինուկը ներկայացնում են ՝ Արամ Գաբրիելյանը և Ռաֆայել Դանիելյանը։
