<<Ուսումնական աշուն >> նախագծի մասնակիցներ՝ 1․2 դասարանի սովորողներն են։ Աշուն նախագծի շրջանակում սովորողները Paint ծրագրով նկարել են աշնանային տեսարաններ, տերևներ, ծառեր, պատմել են աշնան մասին։
Նոյեմբեր ամսվա նախագծեր

-
Շրջակա միջավայրի խնամք
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը և խնդիրը ՝
Աշակերտների մեջ սերմանել սեր շրջակա միջավայրի հանդեպ, միասնական աշխատելու կարողություն, բույսերի հանդեպ խնամք:
Նախագծի ընթացքը ՝
Փորձ է արվում սաների մեջ հոգատարություն հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ: Սաները պատկերում են իրենց սիրելի բնապատկերը ՝ կիրառելով պլաստմասե պարագաներ:
2 «Հեքիաթների ստեղծում» նախագիծ

Հեքիաթների ստեղծում նախագիծ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատաիրք ճամբարականներ
Նախագծի ժամկետը ՝ Հոկտեմբեր-Նոյեմբեր
Նախագծի նպատակը և խնդիրը ՝ Երեխաները սիրում են հեքիաթներ և պատմություններ լսել: Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը։
Հեքիթաները օգնում են երեխային
- արտահայտել իր հույզերը
- զարգացնել երևակայությունը
Անհրաժեշտ գործիքները՝
Գունավոր թղթեր, մատիտներ, սոսինձ, մկրատ
Ենթակա է խմբագրման
3«Սեբաստացու օրեր» նախագիծ
Նախագծի իրականցման ժամանակահատվածը ՝ նոյեմբերի 18-22
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը ՝
Նպատակն է կրթահամալիրի սովորողներին ծանոթացնել Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը:
Նախագծի խնդիրը ՝
Ստեղծագործական մտածողության զարգացումը, տեղեկություն մշակելու կարողությունը:
4 «Հետաքրքրասերների աշխարհում» նախագիծ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը և խնդիրները ՝
Բանավոր խոսքի զարգացումը, գիտելքիների փոխանցում:
Նախագծի ընթացքը ՝
պատրաստում են ռադիոթողարկում, կենդանիների, բույսերի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:
Սեմինար-պարապմունք Խաղողագործություն
Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Խաղողագործությունը Հայաստանում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Դեռևս 3000 տարի առաջ Կարմիր բլուր կոչվող տեղում, ուրարտացիների կողմից կառուցվել է Թեյշեբանի ամրոցը, որը շրջապատված է եղել խաղողի այգիներով։
Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։Արտակ Ռշտունին մեզ պատմեց գինու տեսակների, պատրաստման մասին։
Ներառականության օր կրթահամալիրում
Հոկտեմբերի 7-10-ի աշխատակարգ
Երկուշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Այլընտրանքային նկարչություն
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Երեքշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Բակային խաղեր
16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Սեմինար-պարապմունք Տեխնոլոգիա
Այս անգամ երկարացված օրվա կազմակերպիչներս ՝Artասահմանում էինք, ընկեր Տաթևի մոտ։ Սեբաստացու օրերին ընդառաջ պատրաստեցինք հետաքրքիր կրծքազարդեր։
Ահա և իմ պատրաստած կրծքազարդը

Սովորողները հայտնում են իրենց կարծիքը սննդի մասին
Հոկտեմբեր ամսվա նախագծեր
30.09-04.10-ի աշխատակարգ
Երկուշաբթի
13:35 -14։20 Բակային խաղեր
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Բանաստեղծություն«Լուսաբացին»
16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Երեքշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։20-15։00 Ճաշ
15։00- 16։10 Բակային խաղեր
16։10 — 16։30 Միջավայրի խնամք, բույսերի խնամք, դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Բարձունքի հաղթահարում
Մեր առաջին դասարանցիները իրականացրեցին իրենց առաջին բարձունքի հաղթահարումը: 
Читать далее «Բարձունքի հաղթահարում»
Դրոշների պատրաստում
Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Առաջին դասարանցիների պատրաստեցին իրենց դրոշները։ Օրը ՝ նկարաշարում։
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։
