Օրը սկսեցինք վաղ առավոտյան, միանգամից ուղևորվեցինք Արատես։ Առաջին անգամ էի լինում Արատեսում, այն ինձ համար նոր բացահայտում էր։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզ, Հայրենագետի, 4-6-րդ դաս․ կազմակերպիչ
Օրը սկսեցինք վաղ առավոտյան, միանգամից ուղևորվեցինք Արատես։ Առաջին անգամ էի լինում Արատեսում, այն ինձ համար նոր բացահայտում էր։

Արատեսյան ճամփորդության ժամանակ ունեցանք հետաքրքիր քննարկում խարույկի շուրջ։ Իսկ ընտրված հեղինակը ՝ Վիլյամ Սարոյանն էր իր «Գաստոն» ստեղծագործությամբ։ Եղավ բուռն քննարկում, յուրաքանչյուրը ներկայացրեց իր տեսակետը ստեղծագործության վերաբերյալ։
Առաջին հայացքից թվում է թե համերաշխ ընտանիք է ներկայացված, միմյանց սիրող հայր ու դուստր։ Ստեղծագործության մեջ առկա են երեք հերոսներ ացջիկը հայրը և մայրը։ Սարոյանը այս աշխատանքով փորձում է ցույց տալ յուրաքանչյուրի անհատական կերպարըև , որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր տեսակով։ Մարդկանց պետք է դատել իր հոգևոր արժեքներով այլ ոչ թե նյութական կարողություններով։ Ստեղծագործության հերոսը Գաստոնը հենց հայրն էր, որը մերժվում էր հասարակության կողմից, քանի որ տարբերվում էր իր անհատականությամբ շրջապատող մարդկանցից։ Եվ այստեղ միակ տուժվողը աղջիկն է, որն ընթամենը վեց տարեկան էր։
Մանկավարժական ճամբարի վերջին օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցում ընկեր Ալիսի արվեստանոցում։ Կավով աշխատանքը ինձ համար շատ հետաքրքիր էր: Փորձեցի կավից խխունջ պատրաստել, կարծում եմ ինձ մոտ ստացվեց։ Ընկեր Ալիսի օգնությամբ քարով ևս աշխատաեցինք ։

Առանձնացրել եմ երկու դրույթ `
Հոդվածի հիմանական դրույթը այն է, որ երեսառած երեխան ավելի ինքնուրույն է լինում, կարողանում է ինքն իրեն պաշտպանել, չի ունենում վախ սխալվելուց, ազատ է իր քայլերի մեջ։ Երես առած երեխան նա է, որ իր համար տանը, դրսում ամեն ինչ շատ լավ է։ Բոլորը կատարում են իր ցանկությունները։ Դրա համար էլ նա իրեն վստահ է զգում, իրեն վստահ է զգում։
Այսօր ընթերցեցի Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների պատճառներ» գիրքը։ Ըստ Հոլթիի երեխան պետք է ազատ լինի իր քայլերում։ Բոլոր պարագաներում պետք է թույլ տալ որպեսզի երեխան երևակայի և ազատ ստեղծագործի։
Պնդումներ ,որոնց հետ համամիտ եմ.
Պնդումներ,որոնց հետ համամիտ չեմ։
Մանկավարժական ճամբարի հաճելի օրերից մեկն էր, ինչպես միշտ օրը անցավ շատ հագեցած և հետաքրքիր։ Օրը սկեցինք Ագարակում։ Կատարեցինք պարտեզապուրակային աշխատանքներ։ Որից հետո տիկին Մարինե Մկրտչյանը մեզ արդեն սպասում էր արդեն սովորոած երգերն ու պարերը փորձելու համար։ Հատկապես շատ հետաքրքիր էր տիկին Մարիետ Սիմոնյանի հետ քննարկումը Կարել Չապեկի փոքրիկ առակների և Ռոդարիական հնարքների մասին վերլուծությունը։ Իսկ ահա վերջում մի լավ լողացինք, որը իսկապես գերագույն հաճույք էր։

Նախագծի անվանումը ՝ Երեխաները արվեստում
Նախատեսված է ՝ 5-6 տարեկան երեխաների համար
Մասնակիցներ ՝ Նախադպրոցական տարիք
Նախագիծը իրականացրել եմ կամավորական աշխատանքի ընթացքում՝ Արևմտյան դպրոց-պարտեզում։ Այլընտրանքային նկարչության տեսակները բազմազան են, ես ընտրել էի փուչիկանկարչությունը։ Երեխաները փուչիկի վրա նկարում են այն ինչ ուզում են, այս հնարքը կիրառելիս երեխաները շատ ոգևորված էին։ Նպատակն էր աշակերտների ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, լինել ազատ գործողությունների մեջ, որը մեզ մոտ ստացվեց, այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը, առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։ Աշակերտները ընդլայնում են մտահորիզոնը առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն: Կամավորական աշխատանքի ընթացքում կատարել եմ նաև մեկ այլ նախագիծ,այս անգամ մատիտներին փոխարինելու եկավ այլընտրանքային նկարչության ձևերից` մատիկանկարչությունը:
Այսօրը անցավ ակտիվ և ստեղծագործ։ Օրը սկսեցինք Հյուսիսային դպրոցում, եղանք ընկեր Ալիսի արվեստանոցում և քանի որ օրեր առաջ քանդակագործության փառատոններ, այս անգամ կավից պատրաստեցինք հետաքրքիր շենքեր։ Մասնակիցները յուրաքանչյուրը պատրասեց յուրահատուկ և տարբերվող շենքեր։

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան կողմում: Կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը:
Արևելյան պատի հյուսիսային խորշին առ այսօր պահպանվել է 1322-ով թվագրվող հետևյալ արձանագրությունը. «Ես` տր. Ստեփանոս, որդի Ջալալին, թոռն մեծի Տարսայիճին, հիմնարկե(ա)լ շինեցի եկեղեցիս յանուն սրբոյ Աստուածածնայ…»:
Նախկինում պարսպապատ եկեղեցին կառուցված է կոփածո կարմրաgույն քարից` չորս բոլորակ սյունների վրա: Տանիքը երկթեք է, արևմտյան պատն ունի դռների նմանությամբ երեք կամարակապ բացվածքներ, իսկ ավաg խորանի կողքերից` մեկական ավանդատներ են:

Ճամբարի երկրորդ օրը սկսվեց Ագարակում։ Սկզբում շրջեցինք և ծանոթացանք կենդանիների հետ, որից հետո խմբերի բաժանվեցին և կատարեցինք պարտեզային աշխատանքներ։ Ընկեր Էդմոնը յուրաքանչյուր խմբի հանձնարարական տվեց։ Ինձ էր վստահված այգու կանաչ հատվածի աշխատանքը ՝ հնձումը, ինչպես նաև խնամեցինք Պոնիին։

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Վերլուծություն
Աքաղաղը, որոշակի առումով նման է մարդկանց, քանր որ մադիկ էլ շատ հաճախ են իրենց գերագնահատում։ Պետք չէ գերագնահատել ընդունակությունները և արժեքները։
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կրթահամալիրում կազմակերպվում է մանկավարժական ճամբար, որին մասնակցում եմ նաև ես։
Առաջին օրը ունեցանք հագեցած և հետաքրքիր օրը։ Օրը սկսեցինք ժողովրդական օպերայով «Ժնջիլ, Ժնջիլը» տիկին Մարինե Մկրտչյանի հետ, այնուհետև միասին երգեցինք «Լորիկ» պարերգը։