Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։
Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Բավականին երկար ճանապարհ ունեցանք մինչև հասանք դրախտավայր Արատես։ Եղանք՝ Հայրավանքում, Սելիմի լեռնանցքում, Հերմոնի վանքում, Զորաց եկեղեցում։ Երեք օրվա ընդացքում կարողացնաք շատ տեսարժան վայրեր բացահայտել։ Ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ մտնել այս հղումով Ճամփորդություն դեպի Արատես։
Это слайд-шоу требует JavaScript.
Ժամանակը կարողացանք ճիշտ օգտագործել, հասցրեցինք վայելել թե՛ միմյանց ներկայությունը, թե՛ դրախտավայր Արատեսը և իրականացրեցինք դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ։
Նախաճաշից հետո սկսում էինք միջավայրի բարեկարգման աշխատանքները։ Բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցինք աշխատանքը հետևյալ ուղություններով՝
Մետաղյա մահճակալների ներկում
Դպրական կենտրոնի տների հարդարման աշխատանքներ, միջավայրի լուծումներ
Դպրական կենտրոնի մաքրություն, խնամք
Это слайд-шоу требует JavaScript.
Ահա աշխատանքի արդյունքը․
Երեկոյան ընկեր Սմբատի և Տարոնի ուղեկցությամբ, զբոսնում էինք Արատեսով։Եղանք Արատեսի ժայռում, որին վտանգավոր ճանապարհով մոտեցան ամենահամարձակները։
Լինելով Արատեսում չէինք կարող անտեսել մեր մեղվաընտանքիներին։ Ընկեր Սմբատը մանրամասն ներկայացրեց մեղուների, մեղվապահության առանձնահատկությունների մասին։
Արատեսի դպրական կենտրոն մեկնեցինք հետևյալ ճանապարհով ՝ Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Զորաց Եկեղեցի-Հերմոն-Արատես։
Մեր ուսումնական ճամփորդության սռաջին կանգառը սկեսինք Հայրավանք վանական համալիրից։ Հայրավանքի եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ:
Հաջորդ կանգառը եղավ դեպի Կոթավանք։ Գտնվում է Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան 2-րդ, 851-901 թվականներին:
Եկեղեցու վրա եղել է ընդարձակ շինարարական արձանագրություն, որը մեզ է հասել Ստեփանոս Օրբելյանի միջոցով: Հատակագիծը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է:
Հաջորդիվ եղանք Օրբելյանների քարավանատանը։ Սելիմի իջևանատուն, այժմ՝ Օրբելյանների իջևանատուն Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին։ Գտնվում է Սելիմ լեռան վրա։ Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։
Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզը կապում է Գեղարքունիքի մարզին։ Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը։
Իսկ վերջին կանգառը եղավ Զորաց եկեղեցին։
Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը։ Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը»:
Վերադառցանք հետևյալ ճանապարհով ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։
Ճանապարհից մի փոքր շեղվեցինք և գնացինք Հորբատեղ գյուղ։
Հորբատեղ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և 13-14-րդդարերի խաչքարեր։
Հաշվի չառնելով հորդառատ անձրևը մենք համառորեն գնում էին դեպի բնական շատրվանող աղբյուրը Հորբատեղ գյուղում։
Հասարակագիտությունը մի առարկա է, որի ուսումնասիրումը օգնում է սովորողներին մուտք գործել հետաքրքիր աշխարհ, որտեղ կծանոթանան բազմաթիվ գաղափարների, կսովորեք մտածել և վերլուծել։ Հասրակագիտություն բառը կազմված է հարսարակություն և գիտություն բառերից, այսինքն ՝ այն գիտություն է հասարակաության մասին։
Դասընթացի հիմնական նպատակն է.
Տարբեր սկզբնաղբյուրներից տեղակատվություն ընտրել, վերլուծել, եզրակացություն անել
Արտահայտել սեփական կարծիքը և այն կարողանալ պաշտպանել քննարկումների ժամանակ
Փնտրել, գտնել կիրառել այլընտրանքային լուծումներ տարբեր իրավիճակներում
Վերլուծել, քննարկել հասարակական կյանքին վերաբերող խնդիրները
Ունենալ ստեղծագործական մտածողություն։
Դասընթացի խնդիրներն են․
Ծանոթացնել մարդ և հասարակաություն հիմանական խնդիրներին
Զարգացնել գիտելիքներն ու տեղեկությունն ինքնուրույն ձեռք բերելու կարողություններ
Մղել ստեղծագործական, տրամաբանական մտածողությանը
Համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն
Սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակում արագ կողմնորոշվելու կարողություն
Այսօր քանդակագործության փառատոնին միցել էին Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողները։ Ինչպես նաև դասավանդողներ ՝ Դիանա Ղազարյանը և Մադլեն Թերզյանը։ Սովորողները մի մասը փորձիցին քանդակել քարի վրա, իսկ մյուս մասը կավով աշխատեց։
Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է պատմում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ հայրենիքի մասին։ Այդ հպարտությունը անկեղծ է քանի, որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, բակ, շենք մեզ հարազատ է և ծանոթ։
Ապրում եմ կենտրոն համայնքում, մասնավորապես Տիգրան մեծ փողոցում։ Ակամայից գրելով իմ թաղամասի մասին հիշեցի նկարիչ Գևորգ Գրիգորյանի Ջոտտոյի հայտնի աշխատանքը «Կինը իմ թաղամասից» կտավը։
Իմ բակում, փողոցում սիրում եմ ամեն մի անկյուն,որոնք ինձ այնքան հարզատ են։ Կփոխեյի շատ բան, առաջինը կավելացնեի․
բնությունը, ծառերը, ծաղիկները։
միջավայրի խնամքը
հաճախ ժպտացող մարդկանց
Եվ կուզեի դադարեր անվերջ իրականցվող շինարարությունները։
Կցանկանայի մարդիկ սկսեն գնահատել և պահպանել ազգայինը։ Օրինակ Ֆիրդուս թաղամասը, որտեղ կան եզակի ճարտարապետական շենքեր ամբողջով փակվել է և վերծվել է տոնավաճառի։ Ազգային պատկերասրահը, որտեղ պահպանվում է լավագույն կտավները, կան բազում խնդիրներ, և ամենամեծ խնդիրը ջեռուցման համակարգն է, որի պատճառով վնասվում է կտավները։
Իմ ամենասիրելին ՝ Աբովյան փողոցն է, ուր շատ եմ սիրում զբոսնել։ Հետաքրիքիր ներքին ձգողականություն ունի այդ փողոցը ինձ համար։ Այն ամենաբանուկ փողոցն է թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան։Տարիներ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով ճեմող երիտասարդ աղջիկներին։ Ճարտարապետներ Ա. Վասիլևի և Վ. Սիմոնսոնի հետ միասին Վ.Միրզոյանի նախագծած հասարակական շենքերից է Արական գիմնազիան, որտեղ ներկայումս «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է գտնվում` Աբովյան փող. 2 հասցեում (1916թ., 1953-1977թթ.)։ Այն իրենից ներկայացրել է ընդարձակ ուղղանկյուն համալիր` ներքին բակով։ Ներկայումս շինության սկզբնական տեսքից պահպանվել է միայն Աբովյան փողոց կողմնորոշված սև տուֆակերտ ճակատը։ 1920 թվականից կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով. Ցեղասպանության տարիներին այստեղ գործել է աղջիկների մանկատուն, ավելի ուշ` Պետական հանրային գրադարանը, Հայաստանի գրողների տունը, Երևանի մշակույթի տունը։ 1932 թվականից գիմնազիայի հանդիսասրահը դարձել է Հայ ֆիլհարմոնիայի դահլիճ։
Սիրում եմ Երևանիս ամեն մի անկյունը, ծնվել, ապրում և ապրելու եմ ի՛մ սիրելի, ջերմ Երևանում։
Հանրային աղմուկից հետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր անընդրադարձել է Ֆիրդուս թաղամասի հարցին։
Կից նյութը․
Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Մասնավորապես որոշվել է.
Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:
Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։
Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեկնարկվել է քանդակագործության ամենամյա փառատոնը։ Այսօր ես և Անի Միրզոյանը Հյուսիսային դպրոցում օրվա հերթապահներն էինք, ներկայացնում էինք Արևմտյան դպրոցը։ Մեզ միացան նաև Արևմտյան դպրոց պարտեզի 4-րդ դասարանի մի քանի սովորողներ ընկեր Դիանայի ուղեկցությամբ։
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում խաղաղ, ջերմ, մթնոլորտ էր տիրում։ Ստեղծագործելու համար լավագույն միջավայրն է։