Աշխատանքային 2-րդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով Արցախից ժամանած հյուրերի հետ։ Միասին երգեցինք «Հո՜յ, Նազան պարերգը, «Էսօր ուրբաթ է», «Կաքավիկ», «Սոնա յար» և այլ երգեր։ Ընդհանուր պարապմունքից հետո կատարվեց աշխատանքի բաժանում և յուրաքանչյուրը անցավ իր գործին։ Աղջիկների մի մասը Զառա Ոսկանյանի ղեկավարությամբ շարունակեց մարզասրահի և գրասենյակի բարեկարգման աշխատանքները, իսկ մյուս խումբն էլ մառանում սկսեցին աշխատանքները։ Աշխատանքները բուռն կերպով առաջ են ընթանում և շատ ուրախ մթնոլորտ է տիրում կրթահամալիրում։
Օրվա նկարաշար
Читать далее «Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար․ օր 2»