Բնագիտական փորձ կատարեցինք երկարացված օրվա ճամբարականների հետ: 1․2 դասարանի սովորողները շատ են սիրում բնագիտական փորձեր կատարել և այնքան էին ոգևորվել, որ որոշեցին տանն էլ կատարել այս փորձը։ Սկզբում բաժակների մեջ լցրեցինք քացախը, այնուհետև սոդան և մի փոքր գուաշներ ավելացրեցինք։ Եվ ահա «հրաբուխը» պատրաստ է։
День: 21 января 2020
Բնագիտական փորձ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Բնագիտական փորձ կատարեցինք երկարացված օրվա ճամբարականների հետ:
Փորձի համար անհրաժեշտ է — 1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն՝ изолента, բաժակ, շիշ, ձագար:
1. Շշի մեջ ջուր ենք լցնում և 1 թեյի գդալ կերակրի սոդա լուծում մեջը:
2. Առանձին ամանի մեջ լուծում ենք լիմոնի հյութը և 3 ճաշի գդալ քացախը: Հետո ձագրի օգնությամբ լցնումշշի մեջ:
3. Փուչիկով արագ փակում ենք շշի բերանը և ամրացնում կպչուն ժապավենով:
Արդյունքը ՝ տեսանյութում։