Այս խաղի նպատակը դարձյալ հակառակ իմաստի բառեր գտնելն է: Այդ իսկ պատճառով պիտի նկարներ պատրաստել, ասենք` բժշկի, ուսուցչի, հրշեջի, վարորդի, վաճառողի, շինարարի, նկարչի, ինչպես նաև` վատ եղանակ, հիվանդ, հեռուստացույց, հեռուստավարպետ, աշակերտ, ուղևոր, գնորդ, շինարարություն, գեղանկար, լավ եղանակ, ամառ:Սկզբում երեխային ցույց տվեք միայն մեկ նկար, օրինակ՝ բժիշկ: Խնդրեք մնացած նկարներից ընտրի այն նկարը, առանց որի բժիշկը չի կարող աշխատել: Ըստ այս օրինակի, պիտի ընտրվի «հիվանդ» նկարը: Եթե երեխան դժվարանում է, կարելի է քննարկել, տալ նրան որոշ հարցեր.1.Ի՞նչ է անում բժիշկը: (Բուժում է հիվանդին):2.Ո՞վ է հիվանդը: (Այն մարդը, ով ունի ցավող տեղ, ով վատ է զգում իրեն):3. Ի՞նչ է անում բժիշկը աշխատավայրում: (Զննում է հիվանդներին և բուժում նշանակում):4.Եթե հիվանդ չկա, ի՞նչ է անում բժիշկն այդ օրը: (Բժիշկը կարող է պատրաստվել հաջորդ օրվան):5.Իսկ եթե հիվանդ ընդհանրապես չլինի՞: (Բժշկի կարիք չի լինի):Ելնելով զրույցից, կարելի է հայտնել հետևյալ մետքը, որ՝ «բժիշկ» և «հիվանդ» բառերը հակադարձ են: Նույն ձևով խաղ սկսեք յուրաքանչյուր բառային զույգի համար: