Рубрика: Հայրենագիտական նախագծեր

Ճանաչենք այցելելով

Նախագծի մասնակիցները. 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը, գյուղերն ու քաղաքները սովորենք այցելելով

Նպատակը՝ հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, կրթական փոխանակումներ, բանահավաքություն

Նախագծի ընթացքը. Նախագծի ընթացքում սովորողները նախապես ծանոթանում են ՀՀ մարզերին՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն: Ամեն մարզին ծանոթանալուց հետո այցելում ենք այդ մարզի որևէ տեսարժան վայր կամ վայրեր, սովորողները իրենք են ներկայացնում տվյալ տեսարժան վայրի մասին տեղեկությունները՝ նախապես դրանք հրապարակելով իր բլոգում։

Կատարվող աշխատանք՝

  1. Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
  2. Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու  մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
  4. Քանի՞ կիլոմետր է  իրար միջև ընկած հեռավորությունը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս:

Որոնողական աշխատանք ՝

Оставьте комментарий