
Հայաստանի տարածքում կան շատ լեռներ և հանգած հրաբուխներ։
Հայաստանը լեռնային երկիր է։ Այն ունի շատ գեղեցիկ բնություն, որը հետաքրքիր է մարդկանց համար և նպաստում է լեռնային զբոսաշրջության զարգացմանը։
Հայաստանում կա մոտ 309 լեռ և հրաբուխ, իսկ լեռնաշղթաները 42-ն են։
ՀՀ տարածքը բաժանվում է 4 լեռնային շրջանների։
Լեռները իրարից տարբերվում են իրենց բարձրությամբ, կառուցվածքով և ձևով։
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մեծ Մասիսն է (5165 մ), իսկ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ)։
Ըստ կառուցվածքի՝ լեռները լինում են երեք տեսակի՝ ծալքավոր, ծալքաբեկորային և հրաբխային։
- Ծալքավոր լեռները այն լեռներն են, որոնց քարե շերտերը ծռվել են և առաջացրել են ծալքեր։
- Ծալքաբեկորային լեռներում կան և՛ ծալքեր, և՛ կոտրված հատվածներ, որոնք առաջացել են երկրի շերտերի բարձրանալուց և իջնելուց։
- Հրաբխային լեռները առաջանում են, երբ հրաբուխից դուրս եկած լավան կուտակվում է և սառչում։
Ըստ տարիքի՝ լեռները լինում են երիտասարդ և հին։
- Երիտասարդ լեռները բարձր են, ունեն սուր գագաթներ, իսկ լանջերը՝ կտրուկ։
- Հին լեռները ավելի ցածր են, գագաթները սուր չեն, իսկ լանջերը՝ հարթ ու քայքայված։
Հայաստանի տարածքում կան տարբեր լեռնաշղթաներ։
Հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվում են՝ Վիրահայոց, Գուգարանց, Փամբակի, Ջավախքի, Բազումի և Շիրակի լեռնաշղթաները։
Արևմտյան, հարավարևմտյան և հարավ-արևելյան մասերում գտնվում են՝ Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Սևանի, Վայքի և Զանգեզուրի լեռները։
Հայաստանի ամենաբարձր լեռներից են՝
- Արագածը – Հայաստանի ամենաբարձր լեռն է։ Այն ունի 4 սուր գագաթ, որոնցից ամենաբարձրը հյուսիսայինն է (4090 մ)։
- Կապուտջուղ լեռը (3096 մ) գտնվում է Սյունիքի մարզում և Նախիջևանի սահմանին։ Այն Զանգեզուրի լեռների ամենաբարձր կետն է։
- Գոմշասարը կամ Արիության լեռը (3724 մ)
- Աժդահակ լեռը (3597 մ) Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։ Այն գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանին։
Հարցեր
- Ինչպիսի՞ երկիր է Հայաստանը։
- Քանի՞ լեռ և հրաբուխ կա Հայաստանում։
- Քանի՞ լեռնաշղթա կա Հայաստանի տարածքում։
- Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը։
- Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը։
- Լեռները քանի՞ տեսակի են ըստ կառուցվածքի։
- Ի՞նչ է նշանակում ծալքավոր լեռ։
- Ինչպե՞ս են առաջանում հրաբխային լեռները։
- Ինչո՞վ են տարբերվում երիտասարդ և հին լեռները։
- Նշիր Հայաստանի երկու լեռնաշղթա։