Рубрика: Без рубрики, Ճամփորդապատում

Սեր Արատես

Հյուրընկալ Արատեսը մեզ դիմավորեց իրեն բնորոշ ջերմությամբ և սիրով։ Մաքուր լեռնային օդն ու բնությունը դարձան մեր ճամբարային օրերի ամենագեղեցիկ զարդը։ Անմոռանալի հաճույք էր ժամանակ անցկացնել բնության գրկում, ստեղծագործել, ուրախանալ։ 

Մեր եռօրյա ճամբարի ուղղաթյուններն էին ՝ մարմնամազությունը, բերքահավաք, միջավայրի խնամքը, աղբի տեսակավորումը, խոհանոցային գործունեությունը, որը իրականացվել է ճամբարականների հետ միասին։

Դեռևս կառուցման փուլում գտնվող ֆուտբոլի դաշտում մեծ ոգևորությամբ հանդիպեցին Արևմտյան դպրոցի ֆուտբոլիստները։ Ընկերական խաղն անցավ աշխույժ և մրցակցային մթնոլորտում՝ համախմբելով մասնակիցներին և պարգևելով բազմաթիվ ուրախ պահեր։

Հաջորդ օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով, որը մեզ լիցքավորեց առույգությամբ և բարձր տրամադրությամբ։ Այնուհետև մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը, որը խաղաղ ու հոգևոր մթնոլորտ ստեղծեց՝ գեղեցիկ սկիզբ դառնալով մեր ճամբարային երկրորդ օրվա համար։

Իսկ երեկոյան մեզ էր սպասում Արատեսյան քայլքը։ Քայլեցինք Արատեսում, վայելեցինք բնությունը։

Իսկ մեր հավես ճամբարային երեկոները ավարտում էինք խարույկի շուրջ  երգ ու պարով։

Սիրում ենք աշունը։ Այն վայելելու ամենասիրուն շրջանն է հիմա։ Արատեսում զգացինք-ապրեցինք ամեն գույն ու բույր․․․․

Добавить комментарий