6-10 տարեկան ճամբարականներ էին հավաքվել այսօր։ Ամեն մեկը յուրովի մի աշխարհ՝ հետաքրքիր, գունեղ, հավեսով….
Սովորողներն իրար հետ ծանոթացան, ողջունեցին իրար և սկսեցինք տրամադրող, ուրախ երաժշտության տակ ակտիվ մարզվել, թռչկոտել: Մեր դպրոցի կանաչ տարածքը մեր հոգատարությանն էր սպասում: Մեր գործն ավարտելուց անմիջապես հետո անհամբերությամբ հագանք լողազգեստները և հայտնվեցինք ջրում:
Մեր ճամբարականները շա՛տ ակտիվ են․․
Մեծով, փոքրով սկեսինք անուշահամ մեր ծիրանները հավաքել։ Ընկեր Սեդայի հետ երգեցինք, հավես տրամադրությամբ պատրաստեցինք ամենահամեղ թաթիկաչիրը։
Տեսանյութը ստորև․
Այնուհետև օրը շարունակեցինք մուլտֆիլմ դիտելով, տրամաբանական խնդիրներ քննարկել-լուծելով․․․
Այս տարիների ընթացքում նոր բացահայտումների գեղեցիկ ճանապարհ եմ անցել։ Կրթահամալիրում ձեռք բերած շատ հմտություններն օգնում են շարունակել մանկավարժի լուսավոր ճանապարհը։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել։ Կրթահամալիրում կարևոր ձեռբերումս համարում եմ ՝ ճամփորդելը։ Որպես երկարացված օրվա կազմակերպիչ մասնկացել եմ, դասարանական բոլոր ճամփորդություններին։ Հղումը տես՝ բլոգում։
Մասնագիտությամբ ՝ արվեստաբան եմ, երբ հայրենագետ ՝ Սոնա Փափազյանը առաջարկեց մեկ շաբաթ փոխարինել իրեն, դժվար է նկարագել ոգևորությունս։ Այդ մի քանի ճամբարային օրերի ընթացքում իրականցրել եմ հետևյալ նախագծերը․
Այս անգամ մեր կրտսեր դպրոցի 4-5-րդ դաս․ ճամբարականները հյուրընկալել էին Արևմտյան դպրոց։ Սիրով համաձայնեցի օգնել մաթեմատիկայի դասվանդող ՝ Գրետա Բակունցին։
Ճամբարի ընթացքում 2-րդ ջոկատի ճամբարականների հետ խոսեցինք հայրենագիտության մասին։ Հետաքրքիր էր լսել սովորողներին։ Հարցազրույցից հետո հասկացա, որ նրանք ճիշտ ուղու վրա են, փոքրիկ հայրենասերներ են։ Հնչեցին յուրովի, հետաքրքիր պատասխաններ։
Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։
Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/
Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։
Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։
Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:
Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:
Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ։ Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին։ Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա ենթադրելի է ՝նա պետք է, որ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք ժլատ են, և այլն։ Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափազանցված են և հումորով են նշվում։ Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի։ Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ արտահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին։ Մեր ժողովուրդը իր շատ սիրելի հերոսներին` Սասնա դյուցազուններին «ծուռ» է անվանում, որընշանակում է խենթ։ Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա։ Ընդհակառակը, «ծուռ» բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր լավ վերաբերմունքը`նկատի ունենալով էպոսի հերոսների շատ ազնիվ լինելը, չափազանց միամտությունը։ Այդ միամտության ու պարզության պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում։ Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի կենդանիներին։ Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է խոսում իր ծննդավայրի մասին։ Դա այն բնակավայրն է` գյուղը, քաղաքը, որտեղ մարդը ծնվել և մեծացել է։ Մեր հպարտությունը բնական ու հասկանալի է. չէ՞ որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, շենք, ծառ ու թուփ մեզ լավ ծանոթ են։ Մեզ հարազատ ու հասկանալի են նաև այն խոսվածքը (բարբառը), կենցաղն ու սովորությունները, որ ունեն մեր ծննդավայրի մարդիկ։ Հաճախ այնպես է պատահում, որ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից, ասենք` գնում են գյուղից քաղաք կամ մեկնում են այլ երկիր։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փոխում է իր բնակավայրը, իրեն համարում է «այնտեղացի», որտեղ ինքը ծնվել է։ Կարելի է հանդիպել նաև շատ մարդկանց, որոնք ծնվել, մեծացել են Երևանում, սակայն իրենց համարում են վանեցի, մշեցի, գյումրեցի, սյունեցի հենց միայն նրա համար, որ իրենց նախնիները (պապերը) ծագումով այնտեղից են։ Օրինակ, երբ մենք լսում ենք «Մեծ լոռեցի» արտահայտությունը, անմիջապես հասկանում ենք, որ խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է։ Եղիշե Չարենցի համար հայրենիքի հիշողությունը կապված էր Կարսի հետ, Համո Սահյանինը` Սիսիանի հետ, և այլն։
Մեկշաբաթյա նախագիծ՝ «Իմ ազգանվան ծագումը: Տոհմածառ»— բլոգում առանձին նյութով հրապարակում ենք, լինքը ուղարկում իմ մեյլին։
«Իմ ազգանվան ծագումը, տոհմածառ» Մասնակիցներ՝ Արևմյան դպրոցի 4-րդ դասարանցիներ Ժամկետ՝ սեպտեմբեր Նպատակը՝ Յուրաքանչյուր սովորող զբաղվում է հետազոտական աշխատանքով, ուսումնասիրում, ծնողներից, հարազատներից տեղեկություններ է հավաքում իր ազգանվան ծագման, նախնիների մասին։ Գծում է/նկարում/ տոհմածառը ։ Պարզում է՝ որտեղի՞ց են իր արմատները, ազգանվան մասին հետաքրքիր պատմություն և ստուգաբանությունն է իմանում: Այս ամենը ներկայացվում է պատումի կամ վիդեո տարբերակով:
Արդյունքը՝
Տոհմածառ՝ արված paint ծրագրով կամ այլ ծրագրով
Ազգանվան-արմատների տեղաշարժ-քարտեզ, սկզբնավորումից մինչև մերօրյա ժամանակներ