Ես նախագծի շրջանակում 1-ին դասարանի սովորողները նկարեցին ինքնանկարներ։ Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայության զարգացումը։ Արդյունքում ստացվեց գունագեղ, արտահայտիչ նկարներ։
Ես նախագծի շրջանակում 1-ին դասարանի սովորողները նկարեցին ինքնանկարներ։ Նախագծի նպատակն է զարգացնել սովորողի ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայության զարգացումը։ Արդյունքում ստացվեց գունագեղ, արտահայտիչ նկարներ։

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նպատակը և խնդիրը՝
Աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացումը, առաջացնել սեր նկարչության նկատմամաբ։ Զարգացնել գեղագիտական ճաշակը։ Երեխաներին ծանոթացնել այլընտրանքային նկարչության տեսակների հետ։
Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝
Այլընտրանքային նկարչության միջոցով զարգացնել երեխաների երևակայության ունակությունը, ստեղծագործական մոտեցումը, աշակերտի ինքնաարտահայտման և մտահորիզոնի ընդլայնումը, առանց որոնց չի կարելի պատկերացնել մարդու ցանկացած գործունեություն:
Անհրաժեշտ գործիքները՝
Ստվարաթուղթ, թուղթ, նկարչական պարագաներ
Կիրառվող մեթոդները՝
Ակտիվ ուսուցման մեթոդ, խաղային մեթոդ
Նախագծի իրականացման ընթացքը ՝
Աշակերտները նկարում են այն ինչ ուզում են և պատմում իրենց պատկերների մասին, սա ազատ ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս։ Ինչպես նաև այստեղ երևում է յուրաքանչյուրի երևակայության աստիճանը։
«Ուսումնական աշուն» նախագիծ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նախագծի ժամկետը ՝ Հոկտեմբեր-Նոյեմբեր
Նախագծի նպատակը և խնդիրը ՝
Նախագծի ընթացքը ՝
Սաները Paint ծրագրով կնկարեն աշունը: Նախագծի շրջանակում կխոսեն եղանակային փոփոխությունների մասին, կպատմեն աշնան մասին նաև կպատրաստեն տերևներից տարբեր կերպարներ:
Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում:
Երկուշաբթի
13:35 -13:45 Նկարչություն
14։20-15։00 «Իմ ամառը» նախագիծ
15։00-15։30 Ճաշ
15։30-16։10 Բակային խաղեր
16։30-17։00 Ուղեկցում տուն
Երեքշաբթի
13:35 -13:45 Ընթերացություն
14։20-15։00 Լողափնյա աշուն
15։00-15։30 Ճաշ
15։30-16։10 Դասապատրաստում
16։30-17։00 Ուղեկցում տուն
լող- չեմ կարողանում
հեծանիվ- կարողանում եմ
բլոգ վարել- կարողանում եմ
մոնտաժային ծրագրեր- Viva video, Inshot, PowerDirector
համակարգչային ծրագրեր- Microsoft Office Professional Suite (Word, Excel, Power Point և այլն)-լավ Internet — գերազանց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Նախագծի նպատակը և խնդիրը ՝
Աշակերտների մեջ սերմանել սեր շրջակա միջավայրի հանդեպ, միասնական աշխատելու կարողություն, բույսերի հանդեպ խնամք:
Նախագծի ընթացքը ՝
Փորձ է արվում սաների մեջ հոգատարություն հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ: Սաները պատկերում են իրենց սիրելի բնապատկերը ՝ կիրառելով պլաստմասե պարագաներ:

Թեման ՝ Իմ Կոմիտաս
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ:
Նախագծի նպատակը ՝
Սովորողների մոտ երաժշտական մշակույթի ձևավորումը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը, սեր առաջացնել ազգային և հոգևոր մշակույթի հանդեպ:
Նախագծի ընթացքը ՝
Նախագծի սկզբում սովորողները ծանոթանում են Սարգիս Մուրադյանի կենսագրությանը և Կոմիտասին պատկերող «Վերջին Գիշեր» ստեղծագործությանը: Սովորողներին ներկայացվում է Կոմիտասին բնորոշ առարկաներ, իսկ վերջում երեխաները նկարում են իրենց պատկերացրած Կոմիտասին:
Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում:
Մասնակիցներ՝ 5 տարեկաններ
Նպատակը և խնդիրը՝
Խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտում են որպես երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց: Նպատակն է աշակերտի ընդգրկումը ստեղծագործական գործունեության մեջ։Լոտոն ուսուցողական խաղ է։ Լոտո խաղալով երեխաները սկսում են հաշվել, խումբ կազմել։ Այն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, հիշողությունը և դիտորդական ընկալումները։
Նախագծի ընթացքում նախատեսվում է `
Սովորողների հետ պատրաստել շրջանակներ, գրել թվեր և շրջել։ Մյուս կողմում նկերել որևիցե կենդանի։ Այնուհետև պետք է պատրաստենք նկարազարդ քարտեր։
Միջավայրը ` դասասենյակ, բակ։
Անհրաժեշտ գործիքները՝ գունավոր թղթեր, մատիտներ, մկրատ։