Рубрика: Ճամփորդություններ

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժի անտառպարկում․

Շատ ուրախ, ձյունառատ օր էր այսօր։ Ջրվեժ անատառապարկը ամբողջովին սպիտակ զգեստ էր հագել և կարծես հեքիաթում լինեինք։ Մաքուր, անբիծ․․․

Ձյան վրա այնքան լա՜վ էինք գլորվում,  տարբեր ձնախաղեր խաղացինք։

Մանրամասները ՝ տեսանյութում․

Рубрика: Ճամփորդություններ

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում

«Կախարդական անտառում» ներկայացումը մեզ շատ դուր եկավ։ Ներկայացումը ընկերության, միմյանց հանդեպ հանդուրժող լինելու մասին էր։ Եվ մենք հասկացանք, որ պետք է շատ սիրենք մեր ընկերներին և օգնենք միմյանց բոլոր հարցերում։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Անկախության տոնը՝ բարձունքին( Արայի լեռ, Ծաղկեվանք )

Անկախության տոնը՝ բարձունքին նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանցիները մեկնեցին Արագածոտնի մարզ՝ հաղթահարելու «Արայի լեռ, Ծաղկեվանք» բարձունքը:

Թե որքան ոգևորված էին սովորողները դժվար է նկարագրել։ Բարձունքը հաղթահարելուց հետ, տերունական աղոթքը կարդացինք միասին և հիացանք գեղեցիկ տեսարանով։ Հավատալով ավանդությանը մենք էլ սուրբ ջուր քսեցինք մեզ վրա։

Հետո կանգ առանք խնձորի այգիների մոտ ու տեղաբնակները մեզ խնձոր հյուրասիրեցին։ Եվ իրականացրեցինք նկարչական պլեներ։

Խնձորասերներով

Рубрика: Ճամփորդություններ

Գիտելիքի օրը՝ բարձունքին

Հայրենագիտական-ուսուցողական ճամփորդությունը իրականացրեցինք 3-րդ դասարանի սովորողների հետ։ Ճանապարհ ընկանք վաղ առավոտյան Բախշյան այգուց։

Ճամփորդության նպատակն էր․

Մատուռի քահանայի օրհնությունը ստանալուց հետ, տարածքում նախաճաշեցինք և շտապեցինք մեր Սևանա լիճը։

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մենք շատ ենք սիրում ճամփորդել։ Այս անգամ ճամփորդեցինք դեպի Արագածոտնի մարզ։ Մեր ճամփորդական առաջին կանգառը եղավ Հովահննավանքը։ Եկեղեցում հանդիպեցինք դպիր Օհանին, ով մեզ պատմեց եկեղեցու պատմության մասին և տվեց շատ հետաքրքիր տեղեկություններ, որոնց մասին մենք չգիտեինք։ Ուշագրավ էր, որ եկեղեցու պատերի միջով գաղտնի ճանապարհ կար դեպի ձոր իջնող։

Հաջորդիվ եղանք Ուշի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վանքը երկրաշարժից ավերվել է։ Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, իսկ մյուս հատվածները խոնարհված են։

Երրորդ կանագառը եղանք Սաղմոսավանքում։ Սաղմոսավանքի բակում իրականացրեցինք բացօթյա ընթերցանություն, ազգային խաղեր։

Рубрика: Ճամփորդություններ, Ֆոտոպատում

Ճամփորդություն դեպի Կամերային թատրոն

Սովորողները շա՛տ են սիրում ճամփորդել։ Այս անգամ Կարմերային թատրոնում դիտեցինք «Կրիսպի մկնիկը»։ Ներկայացումը ընկերության, միմյանց հանդեպ հանդուրժող լինելու մասին էր։ Եվ մենք հասկացանք, որ պետք է շատ սիրենք մեր ընկերներին և օգնենք միմյանց բոլոր հարցերում։

Рубрика: 2020-2021թթ․ աշխատանքային նախագծեր, Ճամփորդություններ

Ձնախաղեր Ջրվեժում

Ձմեռային մարզական ստուգատես․ ճամփորդություն

Արևմտյան դպրոցի ճամաբարականները շատ են սիրում ճամփորդել։ Այս անգամ եղանք՝«Ջրվեժ» արգելոցում։ Կարծես հեքիաթում լինեինք, սովորողների առաջին բացկանչություն էր․

— Ջա՜ն ձյուն։ Ինչքան շատ ձյուն կա։

Ընկեր Միքայելի օգնությամբ սահեցինք սահնակով։  Խաղացինք տարբեր ձմեռային մարզախաղեր, դդմագլոր։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Սունդուկյանի թատրոն

«Սառցե Սիրտը»սովորողների ամենասիրելի մուլտֆիլմն է։ Արևմտյան դպրոցի 2․2 դասարանի սովորողները Սունդուկյանի անվան թատրոնում դիտեցին «Սառցե Սիրտը» ներկայացումը։

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդական տպավորություններ

Ճամփորդելը 2․2 դասարանի սովորողների ամենա սիրելի զբաղմունքներից մեկն է։ Այս հղումով կարող եք տեսնել մեր ՝ դեպի Բժնի ճամփորդությունը։

Իսկ հետո նկարեցինք մեր տպավորությունները։
Արդյունքը ՝

Рубрика: Без рубрики, Հայրենագիտական- ինքնակրթություն, Ճամփորդություններ

Դրախտավայր Արատեսը

Ամեն անգամ լինելով Արատեսում, կարծես նորովի եմ բացահայտում այն։ Իսկապես անվանը համահունչ է «արի ու տես»։

Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Բավականին երկար ճանապարհ ունեցանք մինչև հասանք դրախտավայր Արատես։ Եղանք՝ Հայրավանքում, Սելիմի լեռնանցքում, Հերմոնի վանքում, Զորաց եկեղեցում։ Երեք օրվա ընդացքում կարողացնաք շատ տեսարժան վայրեր բացահայտել։ Ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ մտնել այս հղումով Ճամփորդություն դեպի Արատես։

Это слайд-шоу требует JavaScript.

Ժամանակը  կարողացանք ճիշտ օգտագործել, հասցրեցինք վայելել թե՛ միմյանց ներկայությունը, թե՛ դրախտավայր Արատեսը և իրականացրեցինք  դպրական կենտրոնում Արտ-միջավայր նախագծով աշխատանքներ։

Նախաճաշից հետո սկսում էինք միջավայրի բարեկարգման աշխատանքները։ Բաժանվելով աշխատանքային խմբերի, սկսեցինք աշխատանքը հետևյալ ուղություններով՝

  • Մետաղյա մահճակալների ներկում
  • Դպրական կենտրոնի տների հարդարման աշխատանքներ, միջավայրի լուծումներ
  • Դպրական կենտրոնի մաքրություն, խնամք

Это слайд-шоу требует JavaScript.

Ահա աշխատանքի արդյունքը․

Երեկոյան ընկեր Սմբատի և Տարոնի ուղեկցությամբ, զբոսնում էինք Արատեսով։Եղանք Արատեսի ժայռում, որին վտանգավոր ճանապարհով մոտեցան  ամենահամարձակները։

Լինելով Արատեսում չէինք կարող անտեսել մեր մեղվաընտանքիներին։ Ընկեր Սմբատը մանրամասն ներկայացրեց մեղուների, մեղվապահության առանձնահատկությունների մասին։