Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ ջոկատի ճամբարականներ
Պատասպանատուներ՝ Անի Ենգոյան, Հասմիկ Սարիբեկյան
Մարզիչ՝ Լիպարիտ Ավետիսյան
Մեկնումը՝ հունվարի 30 ժամը՝ 10։00
Վերադարձ`ժամը 14:00
Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղեր, ձմեռային սպորտ, դահուկավազք, սահնակ, Ընթացք՝ Սովորողների հետ մարզական գույքի ճշտում, օգտագործման և անվտանգության կանոնների ծանոթացում, հարմար սահելու վայրերի ճշտում, թիմերի բաժանում և ձմեռային վայելք Խնդիրներ՝ Ձմեռային մարզական գույքից, հանդերձանքից օգտվելու հմտությունների զարգացում, հաղթահարել վախը՝ սահելու, թիմային աշխատանքի ձևավորում, ընկերոջը օգնելու կարողություն
Խնդիրները՝
մարզական պարապմունքների իրականացում
ազգային և ձմեռային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
մարզական մրցաշարերի իրականացում
դահուկավարություն, սահնակավարություն
շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
Անհրաժեշտիրեր ուսապարկ տաք հագուստ/փոխնորդ տաբատ, գուլպա/ ձեռնոց, շարֆ
սահնակ, ձնագնդի սարքելու մկրատ, դահուկ բրդուճներ, թերմոսով թեյ ախտահանիչ միջոց թաց և չոր անձեռոցիկներ անհատական դեղատուփիկ/սանտավիկ, պերեկիս, բամբակ, անհատական ալերգիայի բժշկի ցուցումով հաբ/
Մարզական գույքը վերցնելու ենք Արևմտյան դպրոցից՝ սահնակ, սահելու մարզական փուչիկներ
Նախագծի նպատակն էր սովորողներին ծանոթացնել JIGSAWPLANET հարթակին, նաև համատեղել Դիջիթեքը- Ազգագրության հետ։ Ազգագրական փառատոնի ընթացքում ճամաբարակնների հետ ուսումնասիրել ենք Հայկական ժողովրդական մշակույթը մասնավորապես ՝ գորգագործությունը։ Ճամբարականները ծանոթացել են գորգի տեսակներին, ընտրել իրենց դուր եկած գորգի պատկերը և պատրաստեցին փազլ։ Ճամբարականները իրենց ստեղծած փազլները փոխանցեցին մեկը մյուսին և փորձեցին հավաքել իր ընկերոջ ստեղծած փազլը։
Ձմեռային մարզական խաղերի մեկնարկը տրվեց։ 16-րդ ջոկատի ճամփորդությունը եղավ Ի․ Ռոդնինայի անվ․ գեղասահքի դպրոց։ Ճամբարականների մեծ մասը սառույցի վրա առաջին անգամ էր և ոգևորությունը անբացատրելի էր։ Կարծես մեր ճամփորդությունը վերածված լիներ սովորող-սովորեցնող նախագծի, որտեղ մեկ երկու ճամբարական օգնում էին իրենց իսկ ընկերներին սառույցին ճիշտ տիրապետել։ Հրաշալի և աննկարագրելի օր ունեցանք։
Արևմտյան դպրոցի վերնատանը հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի Ուրախ ճամփորդներ ջոկատին։ Մեր հանդիպման թեման ազգային խաղերի կազմակերպումն էր։ Սկզբում ընկերացանք, խառնվեցինք և միասին հավես խաղեր խաղացինք․․․
Վերջում հաղթեց ընկերությունը, որոշվեց առաջիկայում նորից հանդիպել և խաղալ միմյանց հետ։
Անպայման դիտեք տեսանյութը վստահ եմ Ձեզ դուր կգա․․․․
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 4- 5-րդ դասարանցիներ
Նպատակը՝ Ինքնուրույն, որոնողական աշխատանք, ինքնաբուխ, հետազոտական հմտությունների զարգացում: Համեմատություն կատարելու հմտության զարգացում, հին ժամանակների մշակույթի և սովորությունների իմացությունը, ծանոթացում ծնողների մանկությանն ու առօրյային նույն հասակում, որում իրենք են այժմ: Հետաքրքիր ինֆորմացիայի կուտակում, հավաքագրում, ներկայացում:
Նյութերը՝ պատումների և ֆոտոշարերի, ֆիլմերի, ռադիոնյութերի տեսքով հրապարակվում են բլոգներում։
1.Ամանորյա ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։
2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա
3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները
4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/
5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/
6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։
7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/