2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասավանդում եմ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարաններում հայրենագիտություն առարկան։ Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով: (ուսպլան, կետ 4)
Շատ հետաքրիր, գունեղ, սիրուն շրջան ունեցանք: Կրթահամալիրում ուսումնական ընթացքը կազմված է չորս շրջանից։ Դասարանական օրացույցով որոշվում է յուրաքանչյուր շրջանի անելիքները։ Աշխատում ենք ուսումնական օրացույցով՝ ըստ նախագծերի։ Առաջին և երրորդ շրջանում ուսումնական գործընթացը լինում է ըստ նախագծերի, նախապես կազմված աշխատանքային փաթեթով 1,2։ Իսկ երկրորդ և չորրորդ շրջանում ստուգատեսային -ճամբարային- նախագծային։
Վայրը՝ Արևելյան դպրոց Օր՝ Ապրիլի 26 Համագործակցություն՝ Անի Ենգոյանի, Արմինե Գոգինյանի, Իվետա Ջանազյանի հետ Թեման՝ Ազգային խաղերը հայրենագիտության ուսուցման բաղադրիչ․ «Ազգային խաղերին նոր առանց ու նոր շունչ կամ լավագույն նորը՝ մոռացված հինն է» Ընթացքը՝ Ազգային խաղերի տեսական մասի փոքրիկ ներկայացում և գործնական մասի անցում, թիմերով խաղերի ներկայացում, ընացք
Հերթական ճամփորդությունը դեպի գարնանային դրախտավայր Արատես։
Առավոտյան մասնակցեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում «Ուսումնական ժամերգությանը» եւ ճանապարհ ընկանք։
Այս անգամ կանգառ եղավ Զանգակատանը, որտեղ էլ մեզ հյուրընկալեց Պ. Սեւակի ծոռը՝ 4-րդ դասարանի սովորող Արմեն Ղազարյանը։ Այնքան տպավորիչ եւ հետաքրքիր պատմեց բակի յուրաքանչյուր հատվածը, որ բոլորս զարմանքից շփոթվել էինք։ Բակում շրջելուց հետո էլ շրջայց ունեցանք նաեւ Պ. Սեւակի տուն- թանգարանում, որտեղ մեզ ներկայացրին նրա կյանքի մի քանի կարեւոր եւ հետաքրքիր փաստեր։
Հայաստանը մշտապես շրջապատված է եղել այնպիսի երկրներով ու ժողովուրդներով, որոնք ցանկացել են տիրանալ մեր հայրենիքին։ Այդ երկրների հարձակումներին դիմագրավելու համար կառուցել են անառիկ բերդեր և ամրոցներ։ Հայոց բերդերից հայտնի են Հալիձորը, Լոռվա բերդը, Ամբերդը, Սմբատաբերդը, Բջնիի բերդը և այլն։ Այդ բերդերի մի մասը պահպանվել է մինչ այսօր։
Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:
Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։
Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:
Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։
Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին: Հայկական դեղաբույսերից են․
ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։
ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։
ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։
ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈւԿ-Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։
ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԵՐԵՔՆՈւԿ-հիմնականում, մարգագետնային երեքնուկն օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։
Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից:
Անցկացմանվայրը՝Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ,Յ․ Բախշյանի այգի
Պատասխանատու՝Անի Ենգոյան
Օրը՝ Մայիսի 10․ Մայիսի 19
Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:
Խնդիրները՝
․ Մարզական հմտություններիկիրառում
․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
․ Ֆիզիկականևշարժողականպատրաստվածություն
Ստուգատեսիհամարնախատեսված վարժությունները`
Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:
Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
Էստաֆետային խաղերի իրականացում
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
կոներ
պարան
Ընթացքը`
Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսըբռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։Հաղթում է այն խումբը, որն առաջինն էավարտում։
Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։
Արդյունքը՝Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։