Կոմիտասի Վերջին գիշեր ստեղծագործությունը
Աշխատակարգ հոկտեմբերի 2-6-ը
- Հերթապահություն երթուղիների կայանատեղիում
- Առավոտյան ընդհանուր պարապմունք,
- Մարմնակրթություն
- Հայրենագիտություն
- Աշխատանք դասվարի հետ
- Ուրբաթ օրերին մասնակցություն մեդիաուրբաթին։
Հոկտեմբեր ամսվա նախագծեր

- Էստաֆետային խաղեր
- Համագործակցություն Հյուսիսային դպրոցի հետ.
Էստաֆետային խաղեր
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամանակահատվածը` 03.10.2022
Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։
Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
ցատկապարաններ
կոներ
մարզագորգ
Ընթացքը`
Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:
Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:
Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:
Արդյունքը՝ Հրապարակումը՝ բլոգում։
Հայրենագիտություն․ Հոկտեմբեր ամսվա նախագծեր

- Կոմիտասյան օրեր. նախագիծ
- Հայրենագիտական աշուն
- Բարձունքի հաղթահարում․ Արտին լեռ
- Հոկտեմբերի 20-22- Արատես
Բարձունքի հաղթահարում․ Արտին լեռ

Վայրը՝ Արագածոտնի մարզ, ք. Թալին, գյուղ Թաթուլ
Մեկնումը՝ հոկտեմբերի
Վերադարձը՝ նույն օրը
Մասնակիցներ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողներ
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Սոնա Սարգսյան,Անի Ենգոյան
Ճամփորդական երթուղի՝ Երևան-Աշտարակ- Բազմաբերդ- Թալին- Թաթուլ
Երթուղու երկարություն՝ 70 կմ, տևողությունը՝ 1ժամ 15րոպե
Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10կմ:
Արտենի լեռն հրաբխային է, իսկ շրջակա տարածքը լեռնատափաստանային:
Պարզկա եղանակին Արտենի լեռան գագաթից կարելի է տեսնել Արագած, Արարատ լեռները, ինչպես նաև Գեղամա և Հայկական պար լեռնաշղթաները:
Արտենի լեռան լանջերին կարող եք նաև հանդիպել քարանձավների, որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում արշավների ժամանակ:
Նպատակը՝ Արևմտյան դպրոցի կազմակերպիչ ՝ Սոնա Սարգսյանը, արմատներով լիելով Թաթուլ գյուղից, միասին որոշեցինք ճափորդական ուղղությունը փոխել այս կողմ: Ճամփորդության նպատակն է բարձրանալ Արտին լեռը։ Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրները՝
• Խմբով աշխատելու կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
Անհրաժեշտ ճամփորդական իրեր՝
- արևային գլխարկ, տաք գլխարկ կամ գլխանոցով (կապյուշոն) շոր
- թեթև հագուստ, տաք հագուստ
- պահուստային հագուստ, կթողնենք միկրոավտոբուսի մեջ
- անձրևապաշտպան բաճկոն
- ամուր, չսահող կոշիկներ
- պահուստային գուլպա
- հակաարևային քսուկ
- արևային ակնոց՝ ըստ նախասիրության
- սնունդ
- ջուր, գոնե մեկ լիտր
- թերմոսով սուրճ կամ թեյ բերելը խրախուսվում է
- բաժակ
Ճանապարհածախս՝
Մասնակիցներ ՝
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ ՝
էստաֆետային խաղեր ՝
- էստաֆետային խաղեր 4․1 դասարան
- էստաֆետային խաղեր 4․4 դասարան
- էստաֆետային խաղեր 4․2դասարան
Հայրենագիտություն՝
- Իմ ազգանվան պատմությունը
- Իմ Ամառային հանգիստը
- Կոմիտասյան օրեր
Լրացուցիչ աշխատանք ՝
- Դասասենյակի պատասխանատու
- հերթապահություն երթուղիների կայանատեղիում
- սեպտեմբերի 1-ին փոխարինում տեխնոլոգ ՝ Նարեկ Հակոբյանին։
- Հեռավար սովորող-5․3 դասարան — Դավիթ Կարապետյան
Իմ Կոմիտաս

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5.2 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Վայրը՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահ
Մեկնում` հոկտեմբեր 11, ժամը 11։00`Բախշյանի այգուց
Վերադարձ՝ հոկտեմբեր 11, ժամը 13։00`Բախշյանի այգի
Ծրագիր՝ «Իմ կոմիտասը» կրթական ծրագիր
Երթուղի ՝ Բախշյան այգի-Բաբաջանյան փողոց- Իսակովի պողոտա-Արգիշտիի փողոց- Նալբանդյան- Հանրապետության հրապարակ։
Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, կբացահայտի Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները ։
Նախապատրաստական աշխատանքներ՝
Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն։ Հայրենագիտության ժամերին աշխատել ենք հետևյալ ՝ նախագծով։
Ընթացքը՝
- Ծրագիրն իրականացվում է Ազգային պատկերասրահում։ Ծրագրի շրջանակներում Սարգիս Մուրադյանի «Կոմիտաս. վերջին գիշեր¦ ստեղծագործության միջոցով մասնակիցները ծանոթանում են Կոմիտաս հոգևորականի, երաժշտի, փիլիսոփայի, մանկավարժի, բանաստեղծի և մեծ հայրենասերի հավաքական կերպարին: Մասնակիցներին ներկայացվում են Կոմիտասին բնորոշ կամ իր առօրյայի մաս կազմող խորհրդանշական առարկաները: Այնուհետև առաջարկվում է նկարել իրենց պատկերացրած Կոմիտասին և փակցնել կամ պահել այն իրենց մշտական տեսադաշտում, որը միշտ կհիշեցնի Կոմիտասի և նրա արժեքների մասին:
- Կերգենք Կոմիտասյան երգեր
Արդյունք՝ Երեխաները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած ինֆորմացիան։
Արդյունքում՝ օրվա մասին պատմող տեսանյութեր, ռադիոնյութեր, նկարաշարեր, տեքստային պատումներ սովորողների բլոգերում:
Ճամփորդության ծախսեր՝ճանապարհածախս, կրթական ծրագիր, շրջայց՝ 1500 դրամ:
Ավտոմեքենա՝ Մերսեդես սպրինտեր, 35QP464
Վարորդ` Արամ Հարությունյան
Մասնակիցներ ՝
Սայեն Արշակյան
Ալիս Հովհաննիսյան
Սուրեն Իվանյան
Արփի Ալվանդյան
Վարդ Մուրադյան
Արայիկ Գասպարյան
Արամ Գաբրիելյան
Էլինա Դաշյան
Էմիլիա Պապայան
Հայկ Գրիգորյան
Ադրիանա Գալստյան
Դավիթ Գյուլնազարյան
Էմիլի Հովհաննիսյան
Նատալի Կարապետյան
Գագիկ Թադևոսյան
Ալբերտ Կարապետյան
Ցողիկ Աբրահամյան
Մարմնակրթությունն ու մենք…
Սպորտն ու առողջ ապրելակերպը շատ կարևոր են մեր կրթահամալիրում: Մեր սովորողները մշտապես ակտիվ ու շարժուն կենսակերպ են վարում :

Մարմնամարզությունը, սպորտը շատ կարևոր է երեխայի դաստիարակության գործում։ Այն ամրապնդում է սովորողների առողջությունը,դիմադրողականությունը, ճկունությունը։ Ինչպես նաև օգնում է, որպեսզի սովորողների մոտ զարգանան պատասխանատվության, ընկերասիրության , միմյանց օգնելու կարևոր կարողությունները։
Սովորողները շատ են սիրում մարզվել,իսկ ակտիվ խաղերն ու մրցույթները նրանց ամենասիրելի զբաղմունքներից են:
էստաֆետային խաղեր 4․1 դասարան
էստաֆետային խաղեր 4․4 դասարան
Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները։ Առաջադրանք
1․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։
3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերին։
4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։
5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։
6․ Ո՞ր մարզում է գտնվում Սևանա լիճը։
7․ Որ մարզն է ո՞ր ունի համանուն մարզկենտրոն։
8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։
9․ Ո՞ր մարզն է որ սահման չունի հարևան երկրների հետ։
Սեպտեմբերի 18-22-ի աշխատաժամանակ

Սովորողների տեղափոխման երթուղիներ
Երկուշաբթի
13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում
14։30-14։50 Ճաշ
15։00- 16։10 Տեխնոլոգիական աշխատանք
16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում
16։30-17։00 Տուն ճանապարհում
Բարձունքի հաղթահարում․Գութանասար

Ճամփորդության վայր՝ Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։
Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 23, ժամը՝ 09:00-17:00
Մեկնում` սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը`09։00
Ժամանում՝, սուրբ Երրորդություն եկեղեցու բակ ժամը`17։00
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5․2 դաս․ սովորողներ
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Անի Ենգոյան, Սոնա Սարգսյան
Մեկնում․ Երևան — Վերին Պտղնի — Ֆանտան — Գութանասար
Վերդարձ․ Գութանասար—Ֆանտան — Վերին Պտղնի —Երևան
Քայլարշավային երթուղի․ քայլքը սկսում ենք Ֆանտան գյուղից
Քայլարշավի երկկողմանի երկարությունը՝ 6 կմ
Բարդությունը՝ միջին
Տևողությունը՝ 3 ժամ
Եղանակ ՝
Գութանասար — հանգած հրաբուխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնահամակարգում։ Ընկած է Ֆանտան գյուղից 3 կմ հարավ, իսկ Ջրաբերից 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299.6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։ Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։ Բարձունքը հաղթահարելու ենք Ֆանտան գյուղի կողմից։
Սև պատ կոչվող տարածքից կբարձրանանք Գութանասար։
Նպատակը՝ Սովորողների հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում:
Նախագծի ընթացքը՝
- Տեղեկություններ են հավաքում տվյալ բարձունքի, ճանապարհի, պատմամաշակութային վայրի, շրջակա միջավայրի մասին, հրապարակում բլոգներում
- Մշակվում են ընդհանուր կանոններ և գործողությունների պլան
Օրակարգ՝
09։00- Մեկնում սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10։00- Ֆանտան գյուղ, Սև պատ կոչվող տարածք
10։30- Նախաճաշ
11։00- Քայլքով դեպի Գութանասարի բարձունք
13։30- Հակաբացիլ Կոմիտաս երաժիշտ ՝ Աչեր Բաստաջյանի հետ
16։00- Վերադարձ
Ուսումնասիրման ենթակա վայրեր՝
- Կոտայքի մարզ
- Սև պատ
- Գութանասար
Արդյունքներ՝ մասնակիցներն ընթացքն ամփոփում են ճամփորդության մասին լուսաբանումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով՝ այն ամենի մասին ինչ զգացել,տեսել, ծանոթացել,ուսումնասիրել են։Դրանք հրապարակած կլինեն բլոգներում, ենթակայքերում
Անհրաժեշտ իրեր՝
- օրապահիկ — բրդուճներ
- ջուր
- գլխարկ
- հարմարավետ սպորտային հագուստ
- միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
Անհրաժեշտ գումար՝ 2000 դրամ
Վարորդ՝
Մեքենա՝
Մասնակիցներ՝