Рубрика: Հայրենագիտություն

Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Նախագծի ընթացքում ուսումնասիրելու ենք հայկական խոհանոցը և դրա առանձնահատկությունները, ինչպես նաև ուսումնասիրելու ենք ծեսի և հարիսայի պատմությունը, թե ինչու՞ ենք հայերը հենց հարիսա պատրաստել:

1.Ընտրի՛ր  հայկական ազգային- ավանդական խոհանոցից որևէ ուտեստ( կարող է լինել աղանդեր)։
2. Բաղադրատոմսը տեղադրիր բլոգումդ, գտի’ր այդ ուտեստի ծագումը, բացատրությունը։ Հայաստանի ո՞ր տարածաշրջանում է  այն տարածված և ամեն բան, ինչ վերաբերում է այդ ուտեստին։
3. Պատրաստի’ր ընտրածդ բաղադրատոմսով ուտելիքը  ընտանիքիդ անդամներից ում հետ կուզես։
4 . Նկարահանի’ր  ընթացքը: Ցանկալի կլինի պատրաստես ֆիլմ։ Եթե չկարողանաս, տեղադրի’ր նկարաշար` սկիզբ, ընթացք ու ավարտ նկարագրող։
5. Պատրաստման ընթացքը նույնպես հրապարակիր բլոգումդ:
6. Հղումն ուղարկի՛ր ինձ։

Հետաքրքիր է…
Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:
Շատ  կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:
Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:
Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին:
Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:
Բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրում երբ և ինչ ուտել: Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել: Իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը:
Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև ուտելի բույսերի առատությամբ: Հայկական լեռներում կարող ենք գտնել բազմաթիվ ուտելի բույսեր: Պատմագիտական նյութերի համաձայն հայերը հնուց ի վեր մեծ քանակությամբ բույսեր են օգտագործել կենցաղում: Հաշվվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր: Հայկական Խոհանոց ասելով առաջին հերթին պպատկերացնում ենք տոլման, խաշը, հարիսան, գաթան և այլն բայց այս ամենը զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս:
Մանրամասն՝ armgeo կայքում

Նախագիծը ՝ Սոնա Փափազյանի բլոգից

Оставьте комментарий