Դասընթացի սկզբունքները.
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությամբ։ Հայրենիքը սիրելու համար պետք է շատ ճամփորդել և ինձ համար ամենաոգևորիչն այն է, երբ տեսնում եմ թե սեբաստացի սովորողները ինչպիսի խանդավառությամբ են պատրաստվում հերթական ճամփորդությանը։ Երբ նոր էի ընդունվել աշխատանքի Տիար Բլեյանը մի խոսք ասեց , որով էլ մինչ օրս առաջնորդվում եմ՝ « Սովորողին պետք է դարձնենք հայրենաճանաչ, մարդ իր հայրենիքը սիրելով ,ճանաչելով է կրթվում»․․․․
Մարդը , որը չի ճանաչում այլ ազգերի մշակույթը ՝ չի հասկանա և չի գնահատի իր ազգայինը։ Նա, ով չգիտի իր ժողովորդի անցյալը, ավանդույթները, դժվար թե մտահոգվի իր հայրենիքի ապագայով։ Դեռ վաղ հասակից պետք է սովորողները սիրեն և ճանաչեն հայրենիքը, որպեսզի պահպանենք մեր հոգևոր արժեքները մեր նախնիների պես և կառուցենք գեղեցիկ ապագա։ Իսկ Հայաստանը սիրելու համար պետք է ապրել, զգալ և բացահայտել։
Ինձ համար առաջնային սկբունքներից է սովորողների մոտ․
- զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների նկատմամբ
- ձևավորել հետաքրքրություն սովորողի մոտ իր ընտանիքի, ազգային, մշակույթային արժեքների հանդեպ
- զարգացնել վերլուծական մտածողությունը քննարկումների միջոցով
- գնահատել մշակութային արժեքները, հաջորդ սերուդների փոխանցելու կարևորությունը
Արդեն իսկ սովորողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են իրենց տոհմածառը, ազգանվան ծագումը, որտեցիղ են և որտեղ են ապրում․․․