Рубрика: Без рубрики

«Հայրենագիտություն» առարկայի ծրագրի նախագիծ

Հայրենագիտությունը յուրահատուկ դասընթաց է դեպի մեր հայրենիքը, ավանդույթները, անցյալ և ներկա։ Դասընթացի նպատակն է ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը:Դեռ վաղ հասակից պետք է մեր   սովորողները  սիրեն  և  ճանաչեն  հայրենիքը:  Պետք է օգնել նրանց ճանաչել  մեր հոգևոր արժեքները, մշակութային հարստությունները , որպեսզի նրանք էլ իրենց հերթին սիրեն ու պահպանեն այն :  Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու,զննելու,դիտարկելու,փորձարկելու ձևավորում:

Առարկայի խնդիրները.

  • ծանոթացնել սովորողներին մեր հայրենիքին, նրա մշակութային արժեքներին.
  • պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների մասին.
  • ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ), մշակութային արժեքների նկատմամբ.
  • դաստիարակել սեր և հարգանք հայրենի երկրի, նրա հոգևոր և նյութական արժեքների նկատմամբ.
  • ճանաչել նշանավոր հայ արվեստագետների, հայագետների, մշակութաբանների հին ու նոր ժամանակների
  • ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու,  համակարգելու  կարողություններ և հմտություններ.
  • ծանոթացնել բնապահպանական խնդիրներին,  հատկապես արդի ժամանակներում

Դասընթացի կառուցման հիմքում դրված են հետևյալ հիմնական սկզբունքները.

  • զարգացնել հոգատար վերաբերմունք սեփական ժողովրդի պատմության և մշակութային արժեքների նկատմամբ
  • ձևավորել հետաքրքրություն սովորողի մոտ իր ընտանիքի, ազգային, մշակույթային արժեքների հանդեպ
  • զարգացնել վերլուծական մտածողությունը քննարկումների միջոցով
  • գնահատել մշակութային արժեքները, հաջորդ սերուդների փոխանցելու կարևորությունը

Առարկայի նպատակը․

  • Ծանոթանալ մշակութային բազմազանությանը
  • Հայրենաճանաչ սովորող դարձնել
  • Ձևավորվել որպես պատասխանատու քաղաքացի հայրենիքի բնության, մշակութային արժեքների հանդեպ
  •  Որոնող, համեմատող, վերլուծող սովորող, ով մեդագրագետ է և կարողանում է տարբեր աղբյուրներից ինֆորմացիան խմբավորել, մշակել: Ազգային արժեքները գնահատող, ինքնակրթվող և զարգացող քաղաքացի:
  • սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու   կարողություններ ու հմտություններ.
  • Ինքնակազմակերպման հմտություն

Ուսումնական միջավայր․

  • Ուսումնական հայրենագիտական կաբինետ ( անխափան անլար ինտերնետ կապով, ընթերցասրահ, դահլիճ, սրահ, բակ, վերնատուն)
  • Ուսումնական թանգարաններ
  • Մեկօրա-բազմօրյա արշավների կայանատեղիներ
  • Սովորողի դպրոցը, բակը, քաղաք, գյուղը
  • Արատեսի դպրական կենտրոնը
  • Կրթահամալիրի Խաղողի-գինու դպրոցը
  • Քոլեջի արշավախմբային կայանը
  • դասավանդողի, սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
  • ուսումնական անհատական թվային միջոցներ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • անհատական համակարգչում /նոթբուք, նեթբուք, պլանշետ/ դասընթացի ծրագրով
  • որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
  • դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ

«Հայրենագիտություն» առարկան  ներառում է «Դիցաբանություն», «Ժողովրդական մշակույթ» , «Էկոլոգիա-բնապահպանություն», «Առաջին բուժօգնություն»դասընթացները, կազմակերպվում է  ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ճամբարների և  ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելները»,«Սասնա  ծռեր» էպոսը: Ծրագիրն ընգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերը:

Առարկայի բովանդակությունը
Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
Ով եմ ես`իմ տոհմածառը, իմ գերադաստանը, ազգանվանս-անվանս ծագումը
Մեր մարզերը
Մեր գետերը
Լճերը
Լեռները
Մեր բերդերը
Մեր վանքերը, այդ թվում` խոնարհված
Մեր հուշարձանները
Երևան քաղաքի արձանները
Երևան քաղաքի թանգարանները
Երևանյան պուրակներ և զբոսայգիներ
Երևան քաղաքի հին ու ներ փողոցներ
Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
Հայաստանի հանքերը
Ճանաչենք Արցախ աշխարհը
Ժողովրդական մշակույթ`գորգագործություն, խոհանոց, խեցեգործություն, գինեգործություն, երկրագործություն
աշխատանքային  գործիքներ, աշխատանքային երգեր…

Ազգային ծեսեր՝  Զատիկ, Տեառընդառաջ , Վարդավառ…
Ազգային տարազ
Կանաչ դեղատուն ՝ Հայաստանի դեղաբույսերն ու ուտելի բույսերը

Դիցաբանություն
Հին աստվածներ

Նոր դիցարան
Սասնա ծռեր

4-5-րդ դասարանի սովորողը պետք է իմանա

  • Թե ի՞նչ է հայրենիքը, կարողանա  նկարագրել իր բնակավայրը, հայրենիքը, պատմաշակութային արժեքները։
  • Երկրի ու ժողովրդի մշակույթի մասին
  • Ազգային ծեսերը, ծիսական երգերը
  •  

 

 

 

 

 

Рубрика: Աշխատակարգ

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4-ի աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 -14։20 Հանգիստ.ընդմիջում

14։20-14։40Ճաշ

15։00- 16։10 Մարզական խաղեր, Բախշյան այգում

16։10 — 16։30 Դասասենյակի մաքրում և օդափոխում

16։30-17։00 Տուն ճանապարհում

Читать далее «Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4-ի աշխատակարգ»